Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Սեւակ Խանաղյանը՝ երկար դադարից հետո Երեւանում ելույթ ունենալու, քաղաքի տրամադրության ու սպասվող մենահամերգի մասին

12:05, 30 ապրիլի

Մայիսի 5-ին Կարեն Դեմիրճյան համերգասրահում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որի շրջանակում, որպես հատուկ հյուրեր, ելույթ կունենան նաեւ Սեւակ Խանաղյանը, Գոռ Սուջյանն ու Դավիթ Ամալյանը:

Ռուսաստանաբնակ երգիչ Սեւակ Խանաղյանը երկար դադարից հետո առաջին անգամ է երգելու Հայաստանում: Համերգին ընդառաջ NEWS.am STYLE-ը զրուցել է երգչի հետ՝ պարզելու, թե ինչ տրամադրությամբ ու հույզերով է սպասում հայ հանդիսատեսի հետ հերթական հանդիպմանն ու էլ ինչ անակնկալներ է նախատեսում երկրպագուների համար:

Երգիչը խոստովանեց, որ երկար է սպասել հայաստանյան բեմում կրկին ելույթ ունենալուն.

«Ցավոք սրտի՝ հաշվի առնելով երկրում եւ, առհասարակ, աշխարհում տիրող իրավիճակը՝ չէր ստացվում հանդիսատեսի հետ հանդիպում կազմակերպելը: Բայց հուսանք՝ կարճ ժամանակ անց ամեն բան իր տեղը կընկնի եւ մենք էլ ավելի հաճախ հանդիպելու հնարավորություններ կունենանք»,-նշեց նա՝ հավելելով, որ համերգի ընթացքում կատարելու է 3 երգ, իսկ թե որոնք՝ Սեւակը նախընտրեց չբացահայտել՝ թողնելով անակնկալ:

Թեեւ համերգներով չի ներկայացել, բայց պատերազմից հետո երգիչը հասցրել է լինել Երեւանում. ինչպես ինքն է նկատում՝ մարդկանց տրամադրության փոփոխությունն ակնհայտ է.

«Իհարկե, այդ փոփոխությունները զգացվում են, այլ կերպ չէր էլ կարող լինել: Չափազանց տխուր է գիտակցել, թե որքան արժանի մարդկանց մենք կորցրինք»:

Անդրադառնալով պատերազմի օրերին հայերին ոգեշնչող «Արցախ» երգին, որի հեղինակներն ինքն ու Սոսի Խանիկյանն են, Սեւակը նշեց.

««Արցախ» երգը գրվել է պատերազմից մեկ տարի առաջ՝ իմ նախաձեռնությամբ: Ես խնդրեցի Սոսիին  գրել երգի խոսքերը եւ բացատրեցի, թե, էմոցիոնալ առումով, մոտավորապես, ինչպիսին եմ ցանկանում, որ տեքստը լինի: Նա այդ ամենն իրագործեց 100 տոկոսով: Հետո ես գրեցի երաժշտությունը, բայց երկար ժամանակ այն չէի ներկայացնում: Սակայն, երբ պատերազմը սկսվեց, որոշեցինք այն թողարկել, քանի որ այդ երգի մեջ կա ուժ, որը բարձրացնում է ոգին: Ես հուսով եմ, որ մի օր, այնուամենայնիվ, բարին կհաղթի, ինչպես երգի մեջ է ասվում»:

Սեւակը չի դադարել ակտիվ աշխատել անգամ պանդեմիայի խիստ սահմանափակումների շրջանում: Երգիչը մեկը մյուսի հետեւից նոր երգեր ու տեսահոլովակներ էր թողարկում՝ «Беги», «Без тебя не так», «Արցախ», «Դու ես իմ հոգին», «Километры»…

«Ստեղծագործական առումով իմ կյանքում ոչինչ չի փոխվել՝ շարունակում եմ գրել երգեր եւ շարունակելու եմ դրանք թողարկել՝ հույս ունենալով, որ դրանք, իսկապես, ինչ-որ մեկին պետք են»,-ասաց նա՝ նաեւ տեղեկացնելով, որ Երեւանում նախատեսում է հանդես գալ մենահամերգով, որը տեղի կունենա քաղաքի հայտնի ակումբներից մեկում.

«Այո, Երեւանում մենահամերգով կներկայանամ մայիսի 6-ին. ելույթ կունենամ իմ բենդի հետ, կներկայացնենք թե´ հին, թե´ նոր երգեր: Վստահ եմ, որ ամեն ինչ շատ անմիջական միջավայրում կանցնի, այնպես որ՝ բոլոր ցանկացողներին կսպասեմ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Vahe Step, Tyom Akob եւ Սեւակ Խանաղյանի Instagram-ից,


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search