Մայիսի 5-ին Կարեն Դեմիրճյան համերգասրահում կկայանա «Արցախի Ձայներ» խմբի բարեգործական համերգը, որի շրջանակում, որպես հատուկ հյուրեր, ելույթ կունենան նաեւ Սեւակ Խանաղյանը, Գոռ Սուջյանն ու Դավիթ Ամալյանը:
Ռուսաստանաբնակ երգիչ Սեւակ Խանաղյանը երկար դադարից հետո առաջին անգամ է երգելու Հայաստանում: Համերգին ընդառաջ NEWS.am STYLE-ը զրուցել է երգչի հետ՝ պարզելու, թե ինչ տրամադրությամբ ու հույզերով է սպասում հայ հանդիսատեսի հետ հերթական հանդիպմանն ու էլ ինչ անակնկալներ է նախատեսում երկրպագուների համար:
Երգիչը խոստովանեց, որ երկար է սպասել հայաստանյան բեմում կրկին ելույթ ունենալուն.
«Ցավոք սրտի՝ հաշվի առնելով երկրում եւ, առհասարակ, աշխարհում տիրող իրավիճակը՝ չէր ստացվում հանդիսատեսի հետ հանդիպում կազմակերպելը: Բայց հուսանք՝ կարճ ժամանակ անց ամեն բան իր տեղը կընկնի եւ մենք էլ ավելի հաճախ հանդիպելու հնարավորություններ կունենանք»,-նշեց նա՝ հավելելով, որ համերգի ընթացքում կատարելու է 3 երգ, իսկ թե որոնք՝ Սեւակը նախընտրեց չբացահայտել՝ թողնելով անակնկալ:
Թեեւ համերգներով չի ներկայացել, բայց պատերազմից հետո երգիչը հասցրել է լինել Երեւանում. ինչպես ինքն է նկատում՝ մարդկանց տրամադրության փոփոխությունն ակնհայտ է.
«Իհարկե, այդ փոփոխությունները զգացվում են, այլ կերպ չէր էլ կարող լինել: Չափազանց տխուր է գիտակցել, թե որքան արժանի մարդկանց մենք կորցրինք»:
Անդրադառնալով պատերազմի օրերին հայերին ոգեշնչող «Արցախ» երգին, որի հեղինակներն ինքն ու Սոսի Խանիկյանն են, Սեւակը նշեց.
««Արցախ» երգը գրվել է պատերազմից մեկ տարի առաջ՝ իմ նախաձեռնությամբ: Ես խնդրեցի Սոսիին գրել երգի խոսքերը եւ բացատրեցի, թե, էմոցիոնալ առումով, մոտավորապես, ինչպիսին եմ ցանկանում, որ տեքստը լինի: Նա այդ ամենն իրագործեց 100 տոկոսով: Հետո ես գրեցի երաժշտությունը, բայց երկար ժամանակ այն չէի ներկայացնում: Սակայն, երբ պատերազմը սկսվեց, որոշեցինք այն թողարկել, քանի որ այդ երգի մեջ կա ուժ, որը բարձրացնում է ոգին: Ես հուսով եմ, որ մի օր, այնուամենայնիվ, բարին կհաղթի, ինչպես երգի մեջ է ասվում»:
Սեւակը չի դադարել ակտիվ աշխատել անգամ պանդեմիայի խիստ սահմանափակումների շրջանում: Երգիչը մեկը մյուսի հետեւից նոր երգեր ու տեսահոլովակներ էր թողարկում՝ «Беги», «Без тебя не так», «Արցախ», «Դու ես իմ հոգին», «Километры»…
«Ստեղծագործական առումով իմ կյանքում ոչինչ չի փոխվել՝ շարունակում եմ գրել երգեր եւ շարունակելու եմ դրանք թողարկել՝ հույս ունենալով, որ դրանք, իսկապես, ինչ-որ մեկին պետք են»,-ասաց նա՝ նաեւ տեղեկացնելով, որ Երեւանում նախատեսում է հանդես գալ մենահամերգով, որը տեղի կունենա քաղաքի հայտնի ակումբներից մեկում.
«Այո, Երեւանում մենահամերգով կներկայանամ մայիսի 6-ին. ելույթ կունենամ իմ բենդի հետ, կներկայացնենք թե´ հին, թե´ նոր երգեր: Վստահ եմ, որ ամեն ինչ շատ անմիջական միջավայրում կանցնի, այնպես որ՝ բոլոր ցանկացողներին կսպասեմ»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Vahe Step, Tyom Akob եւ Սեւակ Խանաղյանի Instagram-ից,
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:03, 7 փետրվարի
STYLE-Beauty. 2023-ին ազատ եղեք դիմահարդարման ընտրության հարցում17:45, 7 փետրվարի
«Կյանքից կայֆ բան չկա»․ Լյուսի Հայրապետյան VS Քենդալ Ջեններ (ֆոտո)15:50, 7 փետրվարի
Մկրտիչ Արզումանյանին բաժին հասած նոր առեղծվածն ու Իվետայի դերը․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի առաջին մանրամասները (ֆոտո)14:14, 7 փետրվարի
Յոթ տարվա հարաբերություններից հետո Էմինեմի դուստրն ամուսնանում է (ֆոտո)13:34, 7 փետրվարի
«Աստծով». Անդրեն հիվանդանոցից լուսանկար է հրապարակել13:11, 7 փետրվարի
Մահացել է Drifters խմբի վոկալիստ Չարլի Թոմասը12:07, 7 փետրվարի
Քիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում միջոցառմանը ելույթ ունենալու համար11:33, 7 փետրվարի
«Ոճերի մենամարտ». Brunett vs Իրու Խեչանովայի10:08, 7 փետրվարի
Քորթնի Քարդաշյանն իր ընտանիքի համար հայկական ավանդական ընթրիք է կազմակերպել (ֆոտո/վիդեո)09:00, 7 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:04, 6 փետրվարի
«Հայ տղամարդիկ խոհանոցում». Հայկ Վեյշտորտ՝ ժամանակակից սնունդն ազատություն է20:45, 6 փետրվարի
Wine Story. 6 պատճառ կարմիր գինի խմելու համար` գիտական տեսանկյունից