Ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը կայացել է «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը։
Պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով՝ այս տարի արարողությունը փետրվարի 28-ի փոխարեն կայացավ ապրիլի 25-ին,ընդ որում, խիստ սահմանափակվել էր մասնակիցների թիվը . կինոաշխարհի ամենահեղինակավոր պարգեւի հանձնմանը ներկա է գտնվել ընդամենը 170 մարդ (անվտանգության բոլոր միջոցների պահպանմամբ):
Եվ սրանք միակ երկու ասպեկտներն են, որոնք կարելի է դրական ընկալել, իսկ ահա մնացածը, մեղմ ասած, հիասթափեցրել է։

Ի՞նչ է «Օսկար»-ը: Սա միայն հարգանքի տուրք չէ մասնագիտական ոլորտում մարդկանց ունեցած վաստակին. ո՛չ և ո՛չ ։ «Օսկար»-ն ի սկզբանե վիթխարի շոու էր, այն հազվագյուտ իրադարձություններից մեկը, որը ողջ աշխարհի մարդկանց հավաքում է հեռուստացույցի առջև (նույնիսկ ուշ գիշերը):
Այս տարի, բնականաբար, ոչ մի վիթխարի բանի մասին խոսք լինել չէր կարող, բայց չէ՞ որ կարելի էր կրեատիվություն դրսևորել, ինչ-որ բանով զարմացնել... Ի վերջո, «Օսկարը» կազմակերպում են մարդիկ, ովքեր մեզ ուրախացնում են իրենց երևակայության թռիչքով: Սակայն դրա փոխարեն մենք ստացանք չոր, ոչնչով աչքի չընկնող միջոցառում, որտեղ պարզապես ընթերցում էին հաղթողների անունները։

Dolby Theatre-ից (նախկինում հայտնի որպես Kodak Theater) արարողությունը տեղափոխվել էր Լոս Անջելեսի Union Station կայարան (կայարան ԿԱՐԼ): Իսկ ավանդական կարմիր գորգն այս անգամ փոխարինվել էր վարդագույնով:

Միջոցառմանը բացակայում էր հաղորդավարը, ինչն էլ ավելի փչացրեց տպավորությունը (այնտեղ ինչ-որ տեղ հուզվում է Բիլլի Քրիստալը)։ Ես հիմա չափազանցում եմ, բայց դուք մի պահ պատկերացրեք առանց հանդիսավարի՝ թամադայի հարսանիք։

Բուն արարողությունն անց է կացվել չոր, առանց զգացմունքների, առանց ավանդական երաժշտական բեմադրությունների, որոնք բոլոր ժամանակներում եղել են արարողության ամենավառ դրվագները։ Հիշենք թեկուզ անցյալ տարվա արարողությունը, երբ Էմինեմը պայթեցրեց դահլիճը ՝ անսպասելիորեն հայտնվելով բեմում և կատարելով իր ՝ արդեն լեգենդար (իմիջիայլոց՝ օսկարակիր) Lose Yourself երգը։
Ես փոքր-ինչ սխալվեցի ՝ ասելով, որ կազմակերպիչները չեն ստեղծագործել։ Մի առումով նրանք, այնուամենայնիվ, փորձեցին ստեղծագործել, բայց դրանով սպանեցին արարողության ողջ ինտրիգը ՝ փոխելով արձանիկների հանձնման կարգը։
Չգիտես ինչու, կազմակերպիչները մտածեցին, որ «Լավագույն ֆիլմի» մրցանակը կարելի է տալ ոչ թե վերջում, այլ մի քանի անվանակարգերից առաջ։ Կրկին համապատասխան համեմատություն հարսանիքի հետ. դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ հարսանեկան տորթը բերեն ավելի շուտ, քան խորովածը։
Իրավիճակի ողջ ողբալի լինելը կարելի էր զգալ մի դրվագում. Բրայան Քրենսթոնը քայլում էր Դոլբիի դատարկ կինոթատրոնում։
Կազմակերպիչներն այդ դրվագը ցանկացել են ներկայացնել որպես ինչ-որ խորիմաստ և հոգևոր բան, բայց ստացվեց մի տհաճ տեսարան, քանի որ տպավորություն էր՝ եկել է առմագեդոնը՝ իր հետ բերելով գերեզմանային լռություն։
Ովքեր կհաղթեն անվանակարգերում, գաղտնիք չէր։
Չենք թվարկի ամբողջ ցուցակը, նշենք միայն 4 ամենագլխավոր անվանակարգերը։
Լավագույն կանացի դեր ՝ Ֆրենսիս Մաքդորմանդ. «Քոչվորների երկիրը»։

Տղամարդու լավագույն դերը ՝ Էնթոնի Հոփքինս. «Հայր»։

Լավագույն ռեժիսուրա ՝ Քլոի Չժաո. «Քոչվորների երկիրը»։

Լավագույն ֆիլմ ՝ «Քոչվորների երկիրը»:

Բայց ի՞նչ «Օսկար» առանց սկանդալների: Արարողությունից անմիջապես հետո համացանցը պայթել է վրդովմունքից: Չեդվիկ Բոուզմանին «Տղամարդու լավագույն դերի» համար արձանիկ չեն տվել. այն բաժին է հասել Էնթոնի Հոփքինսին:

Մեծապես հարգելով Չեդվիկին (հիանալի մարդ, նմանակման օրինակ, ով պայքարել է քաղցկեղի դեմ, ոչ ոքի չի բողոքել, եւ տոկունորեն կրել է իր բեռը), պետք է նշեմ, որ Հոփքինսը վաստակել է այդ արձանիկը իր հոյակապ դերասանական խաղով: Հիշեցնենք, որ «Օսկար» տալիս են դերասանական հմտության համար։
«Օսկար» 2021-ը, բնականաբար, օբյեկտիվ պատճառներով չէր կարող դառնալ մեծ շոու, բայց այն, ինչ ցույց տրվեց մեզ, արտահայտում է կազմակերպիչների վերին աստիճանի ծուլությունը եւ անփույթ վերաբերմունքը մրցանակաբաշխության մեծ ժառանգության հանդեպ։

Արարողության պրոդյուսերը Սթիվեն Սոդերբերգն է ՝ հայտնի ռեժիսոր, շատ կրեատիվ մարդ։ Եվ այդ պատճառով էլ ավելի ցավալի է, որ «Օսկարի» նման էպիկական իրադարձությունը վերածվել է «Ոսկե գլոբուսի»։
Ես չեմ ուզում նսեմացնել «Ոսկե գլոբուսը», պարզապես այն կազմակերպման առաջին տարիներից ի վեր ունի ներկայացման հենց այս ձեւաչափը՝ նեղ ուղղորդված, առանց շոուի տարրերի: «Օսկար»-ը, ընդհակառակը, միշտ եղել է ստեղծագործական մտածողության և երևակայության թռիչքի մարմնավորում։
Հիասթափեցնում է ոչ թե մրցանակաբաշխության այս կերպ կազմակերպումը, այլ այն, որ կազմակերպիչները պարզապես թքած ունեին վերջնական արդյունքի վրա։
Զրո գաղափարներ, զրոյական երեւակայություններով։ Մարդկանց ում հնարավորություն էր ընձեռվել ցույց տալ, թե ինչի են նրանք ունակ ստեղծագործական առումով, մեզ տվեցին դպրոցական մակարդակի սովորական մի հանդես:
Հ. Գ. Թվերքը Գլեն Քլոուզի կատարմամբ հաշվի չի առնվում. դա դերասանուհու իմպրովիզացիան է, այլ ոչ թե կազմակերպիչների գաղափարը։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն15:22, 26 սեպտեմբերի
Դեմնան շրջեց Gucci-ի էջը. Միլանում շքեղ ցուցադրությունը զարմացրել է նոր գեղագիտությամբ14:14, 26 սեպտեմբերի
Ջեյ Զիի բռնաբարության մեջ մեղադրող կինը հետ է վերցրել իր մեղադրանքները և պնդել, որ երբեք չի հանդիպել նրան13:21, 26 սեպտեմբերի
Քանյե Ուեսթը նորից աշխարհին ներկայացրել է Բիանկա Սենսորիին. նա կրկին հանել է կրծկալը և ցնցել թափանցիկ վերնաշապիկով12:36, 26 սեպտեմբերի
«Բարի գալուստ Ամերիկա». Թրամփի 15-ամյա թոռնուհին իր անթերի չինարենով գրավել է Սի Ցզինպինին11:18, 26 սեպտեմբերի
Gucci-ի վաճառողուհուց մինչև նորաձևության աստղ. Ջորջինա Ռոդրիգեսը նվաճել է Միլանը համարձակ մինի-կոստյումով10:30, 26 սեպտեմբերի
«Երբ լսում եմ մեր երգը, լաց եմ լինում». Միխայել Շումախերի կինը 12 տարվա մեջ առաջին անգամ խոսել է իր ցավի մասին09:10, 26 սեպտեմբերի
«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ՓԲԸ-ն նշեց իր գործունեության 30-ամյա հոբելյանը Հայաստանում09:00, 26 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 25 սեպտեմբերի
90 տարեկան, 19 տիտղոս և երազանքի մարմին. ճապոնացի բոդիբիլդերը չի պատրաստվում ծերանալ