Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

10 առասպել մաշկի խնամքի մասին

18:16, 9 մայիսի

1. Պետք է ավելի շատ ջուր խմել, եւ մաշկը խոնավ կլինի 

Իրականում խոնավությունն ուղղակի չի հասնում մաշկի մակերեւութային շերտերին: Այնպես որ, վերջ տուր եւ խմիր այնքան, որքան ուզում ես: Իսկ մաշկը կխոնավեցնի որակյալ քսուքը կամ լոսյոնը:  

2. Մաշկը պիտի հանգստանա դիմահարդարումից

Ընդհանրապես` այո, բայց մաշկին հանգստի համար լիովին բավարար է գիշերվա  ժամանակահատվածը: Իհարկե, եթե դու որակյալ եղանակով հեռացրել ես դիմահարդարումը եւ խնամքով լվացվել ես: 8 ժամվա ընթացքում մաշկը հասցնում է հանգստանալ, թարմանում է եւ վերականգնվում է տոնուսը, այդ պատճառով դու հանգիստ կարող ես օգտվել ամենօրյա դիմահարդարումից, եթե քեզ այդպես է դուր գալիս: 

3. Որքան ավելի հաճախ պիլինգ անես, այնքան ավելի մաքուր կլինի մաշկը 

Էքսֆոլիացիան (մաշկի վերին շերտի մեռուկացած բջիջների հեռացումը) շատ կարեւոր է, բայց եթե չես ուզում նպաստել մաշկիդ բարակելուն, գրգռվելուն, թեփոտելուն եւ հիպերէքսֆոլիացիայի այլ նշանների, պիլինգն օգտագործիր շաբաթը   2 անգամից ոչ հաճախ, եթե մաշկդ ճարպոտ է, եւ 1 անգամ, եթե չոր եւ զգայուն է: 

4. Ծակոտիների չափը կարելի է փոքրացնել

Ոչ: Ինչպես մազի հաստությունը, եղունգի ձեւը, աչքերի բացվածքը եւ հասակը, ծակոտիների չափն էլ կանխորոշված է գենետիկայի կողմից: Ծակոտիների չափը հնարավոր է մեծացնել` դրանք ձգելով մաշկային սեբումի միջոցով, իսկ փոքրացնել անհնար է: Բայց հնարավոր է ծակոտիները տեսողական առումով ավելի փոքր դարձնել, եւ մենք շուտով կպատմենք, թե ինչպես: 

5. Քրտնելն օգտակար է

Քրտինքը 99 տոկոսով ջրից է կազմված, ոչ մի վնասակար նյութ ծակոտիների միջոցով դուրս չի գալիս: Այնպես որ, եթե դու բիքրամ-յոգայի երկրպագու ես կամ մարզասրահում հետեւողականորեն քեզ ուժասպառ ես անում մինչեւ քրտինքի վերջին կաթիլը, իմացիր, որ դու օգուտ ես տալիս բացառապես մկաններիդ: Իսկ շոգեբաղնիքն ուղղակի վնասակար է անոթների համար: 

6. Բոտոքսը կանխարգելում է կնճիռները

Վերջերս գնալով ավելի հաճախ են խոսում այն մասին, որ բոտոքսի ներարկումն ի վիճակի է կանխել դիմախաղային կնճիռների առաջացումը: Իրականում այդպես չէ: Ամեն դեմք իր դիմախաղերն ունի, եւ քանի դեռ կնճիռներ չեն առաջացել, անհնար է կռահել, թե ճշգրիտ որտեղ կառաջանան եւ ճշգրիտ որ մկանն է անհրաժեշտ թուլացնել ներարկման միջոցով: 

7. Բնական դիմահարդարումն ավելի անվտանգ է

Այո, դրանում կոնսերվանտներ, քիմիկատներ եւ արհեստականորեն ստեղծված միացություններ չկան: Բայց եթերայուղերը, թթուները, բույսերի զտուկները եւս կարող են բազմաթիվ հոգսեր առաջացնել, օրինակ` ալերգիկների  համար: Այնպես որ, օրգանական դիմահարդարում օգտագործելուց առաջ, պետք է ալերգոթեստ անցնել. այդ միջոցից մի կաթիլ լցրու արմունկի ներքին ծալատեղին եւ հետեւիր ազդեցությանը   48 ժամվա ընթացքում:

8. Մաշկը սովորում է քսուքին

Դա անհնար է: Եթե առաջնային քսուքը քեզ այլեւս հարմար չէ, ուրեմն հորմոնալ վայրիվերումների, սթրեսի, եղանակի կամ կենսակերպի փոփոխության ֆոնին փոխվել է մաշկի վիճակը: Այնպես որ, եթե քսուքը քեզ հարմար է, կարող ես տարիներով օգտագործել:

9. Սառը եղանակին մաշկը չորանում է 

Ճիշտ հակառակը. մաշկը չորանում է շոգին: Այն, որ մաշկն այդ ժամանակ քրտնում է եւ շոշափելիս խոնավ է թվում, հենց ջրազրկման նշան է: Այնպես որ, ամռանն անհրաժեշտ է մաշկն ավելի ակտիվորեն խոնավեցնել, քան ձմռանը: 

10. Շրթունքների բալզամը կախվածություն է առաջացնում

Շատերը նշում են, որ երբ սկսում եք շրթունքների բալզամ օգտագործել, արագ պարզում եք, որ առանց դրա, այլեւս չեք կարող: Իրականում ոչ մի կախվածություն չի առաջանում, ուղղակի շուրթերի մաշկն իրոք խոնավեցման, փափկեցման եւ պաշտպանության կարիք ունի:  Իսկ մենք, որպես կանոն, սովորում ենք շուրթերի չորության զգացողությանը:   Սկսելով բալզամ օգտագործել` դու անհամեմատ ավելի մեծ հարմարավետություն ես զգում եւ ձգտում ես պահպանել այդ վիճակը:   

Աղբյուրը՝ Cosmo


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել