Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ոճի, էժան հագուստ գնելուց չխուսափելու, Իննա Խոջամիրյանի հետ ընկերության ու Դավիթ Աֆրիկյանի հետ մտերմության մասին

12:05, 8 մայիսի

Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր նոր լուսանկարներով վառ տրամադրություն է փոխանցում սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին: Նոր ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ, դերասանուհին առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատասխանել մեր մի շարք հարցերին՝ իր ոճի, զգեստապահարանի եւ ոճային ամենամեծ քննադատի մասին: Օլյայի հետ զրուցել ենք նաեւ իր հետեւորդների կողմից հաճախ տրվող հարցերի՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ ընկերության եւ դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ իրական հարաբերությունների ու մտերմության մասին:

Անդրադառնալով իր գունեղ ֆոտոշարքին՝ Օլյան նշեց,-«Լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ արդեն երրորդ անգամ ենք համագործակցում, եւ կարող եմ ասել, որ ինձ ամեն անգամ ավելի ու ավելի է զարմացնում իր մոտեցումը գործին: Միանշանակ՝ մեծ հաճույք եմ ստանում իր հետ աշատանքից. միմյանց օգնելով, տարատեսակ մտքեր առաջարկելով՝ գալիս ենք ընդհանուր գաղափարի, եւ ես միշտ գոհ եմ մնում ստացված արդյունքից»:

Էկրանին Օլյային հեռուստադիտողը հաճախ տեսնում է դասական ոճում, մինչդեռ ֆոտոշարքերում դերասանուհին, սովորաբար, ներկայանում է սպորտային կամ casual կերպարում: Հարցին՝ ո՞ր ոճն է ավելի գերակշռող իր առօրյայում, դերասանուհին պատասխանեց.

«Ես շատ տարբեր եմ հագնվում՝ կախված այն փաստից, թե ուր եմ գնում եւ ինչ նատակով, բայց ինձ մոտ ավելի հաճախ գերակշռում է casual ոճը, որը նախ՝ շատ հարմար է, երկրորդ՝ դրա հետ շատ հեշտ է համադրել տարբեր ոճերը, երրորդ՝ քանի որ ես զբաղվում եմ սպորտով, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է առօրյայում: Իսկ էկրանին ես, հիմնականում, մարմնավորում եմ էլեգանտ կանանց, ինչի համար էլ ինձ եթերով ավելի հաճախ նման ոճում կարելի է տեսնել: Բայց առօրյայում, անգամ, երբ դասական ոճի հագուստ եմ կրում, այն համադրում եմ որեւէ սպորտային դետալի՝ օրինակ՝ կոշիկի, գլխարկի եւ այդ ոճի այլ աքսեսուարի հետ»:

Իր էկրանային կերպարները դերասանուհին, հիմնականում, ինքն է ընտրում, շատ հազվադեպ համագործակցում է նաեւ ոճաբանների հետ.

«Եղել են դեպքեր, որ աշխատել եմ ոճաբանի հետ, բայց, հիմնականում, ինքս եմ ընտրում կերպարներս: Հաճախ ինձ այդ հարցում օգնում են նաեւ ընկերուհիներս, սակայն ինչ էլ ընտրեմ, պետք է այնպես անեմ, որ իմ տեսքն առաջնահերթ հենց ինձ դուր գա»,-ասում է նա՝ շեշտելով, որ բացարձակ ուշադրություն չի դարձնում հագուստի բրենդին՝ նախընտրելով հարմարավետությունը.

«Բոլորովին. ես կարող եմ, նոււյնիսկ, շատ էժան հագուստ գնել, եթե այն, իսկապես, ինձ դուր գա: Զգեստապահարանումս կա ե´ւ էժան, ե´ւ թանկ հագուստ, գինն ու բրենդն ինձ համար կարեւոր չեն»:

Օլյան հագուստ ընտրելիս հաճախ խորհուրդ է հարցնում մտերիմ ընկերուհուց, որին համարում է իր ոճի ամենամեծ քննադատը.

«Իմ ամենամեծ ոճային քննադատը մտերիմ ընկերուհիս է՝ Անին: Հաճախ, երբ հագուստ եմ ցանկանում գնել, նկարում եւ ուղարկում եմ նրան, ու նա ինձ միշտ ասում է՝ «Ինձ մի ուղարկիր էլ ոչ մի նկար, միեւնույն է՝ չես լսում ինձ ու գնում ես դա» (ծիծաղում է): Իհարկե, ես հիմնականում իմն եմ առաջ տանում, բայց հաճախ լսում եմ նրա խորհուրդը, որովհետեւ Անին շատ ճաշակով է»:

Ոճային թեմաներից անցում ենք կատարել նաեւ ընկերությանը: Դերասանուհու հետեւորդներին, հատկապես, հետաքրքրում է նրա եւ Իննա Խոջամիրյանի ընկերությունն ու դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ մտերմությունը: Անդրադառնալով առաջին թեմային՝ Օլյան նշեց, որ Իննայի հետ ընկերացել են մի քանի տարի առաջ՝ հայտնի նախագծերից մեկի նկարահանման հրապարակում.

«Իմ եւ Իննայի ընկերությունը սկսվել է «Թաքնված սեր» հեռուստասերիալից: Ես նրան միանգամից շատ սիրեցի, որովհետեւ ինքը, երեւի, նույնքան խելագար է, որքան՝ ես: Չնայած՝ տարիքով Իննան ինձանից փոքր է, այդ տարբերությունը մեզ չի խանգարում, որովհետեւ, առհասարակ, շատ ընդհանրություններ ունենք»,-պատմեց նա՝ չթաքցնելով, որ հաճախ ունենում են նաեւ փոքրիկ բանավեճեր.

«Մենք բավական հաճախ ենք տարրաձայնություններ ունենում, որոնք հիմնականում կապված են յուրաքանչյուրիս անձնականին վերաբերող պատմությունների հետ, սակայն լինում են նաեւ գործնական տարրաձայնություններ, բայց միմյանց խորհուրդները սիրով ընդունում ենք, ու ամեն ինչ շատ հեշտ է մեզ մոտ հարթվում: Իննան շատ մարքեթինգային ուղեղ ունի, ու իրենից այդ առումով շատ բան եմ սովորել: Կարծում եմ՝ գործնական հարցերում նա իր տարիքի համեմատ ավելի հմուտ է վարվում, քան ես, իսկ, թե ինչ է նա ինձանից սովորել, կարծում եմ` ավելի լավ ինքը կպատասխանի այդ հարցին (ժպտում է)»:

Ինչ վերաբերում է Դավիթի հետ մտերմությանը՝ Օլյան նշեց.

«Իմ եւ Դավիթի ընկերությունն ունի մոտ 15 տարվա պատմություն եւ, բնականաբար, սկսվել է «Շիրազի Վարդը» սերիալից շատ ավելի վաղ: Մենք նույն կուրսում ենք սովորել, միասին շատ բաների միջով ենք անցել: Կարող եմ ասել, որ Դավիթն այն մարդկանցից է, որն ինձ տեսել է թե գեր, թե նիհար, թե հուզված, թե ուրախ, թե աղքատ, թե հարուստ: Ես շատ եմ գնահատում տարիներից եկած մեր ընկերությունը: Ի դեպ, առաջիկայում նորություններ լինելու են՝ կապված հենց Դավիթի հետ. փակագծերն առայժմ չեմ բացում, բայց շատ շուտով ամեն բան պարզ կդառնա»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել