Արքայազն Հարին իր կյանքը համեմատել է կենդանաբանական այգում կենդանու կյանքի հետ եւ բողոքել հալածանքից մեդիահարթակում, հայտնում է «The Sun»-ը։
Սասեքսի դուքսը դարձել է «Armchair Expert» ամենշաբաթյա պոդքասթի հերոսը, որը վարում է ամերիկադի դերասան Դաքս Շեպարդը։ Զրույցի ընթացքում նա խոստովանել է, որ իրեն զգում է կենդանաբանական այգում գտնվող կենդանու նման։ «Դոեք կանգնած եք մի կողմում, իսկ հակառակ կողմում ամբողջ աշխարհն է, որը հետեւում է ձեզ։ Ես դա կհամեմատեի «Թուրմանի շոուի» հետ։ Դուք դիտե՞լ եք այդ ֆիլմը»,- հարցրել է Շեպարդը։
«Այո՛, այո՛։ Դա նման է «Թրումանի շոուի» եւ կենդանաբանական այգու միջեւ ինչ-որ բանի»,- նշել է դուքսը։ Արքայազն Հարին խոստովանել է, որ համացանցում հաճախ է իր հասցեին վիրավորնաքներ տեսնում եւ չի հասկանում, թե ինչու են օգտատերերն իր նկատմամբ դաժանություն ցուցաբերում։ Նրա կարծիքով՝ մարդիկ փորձում են ցավեցնել իրեն, քանի որ տանջվում են լչուծված խնդիրների պատճառով։
Սասեքսի դուքսը փորձում է ըմբռնումով մոտենալ վիրավորական արտահայտություններ գրելուն, սակայն դա նրան դժվարությամբ է տրվում։ «Դիմեք ինքներդ ձեզ եւ հարց հնչեցրեք․ «Ի՞նչն է անհանգստացնում ձեզ։ Ի՞նչն է ձեզ դրդել հարձակվել ինձ վրա, եթե, ակնհայտորեն, մենք երբեք չենք հանդիպել եւ միմյանց մասին ոչինչ չգիտենք։ Հարցրեք ձեզ, թե ինչ նպատակ եք հետապնդում։ Ինչի՞ եք հասնում իրականում։ Ես գիտեմ, որ վիրավորանքը ձեզ օգնում է ավելի լավ զգալ, սակայն դա երկարաժամկետ հեռանկարում չի աշխատում»,- նշել է նա։
Արքայազնը պատմել է նաեւ հոգեթերապիայի մանրամասների մասին, որը նրան օգնել է փոխվել։ «Հենց սկսեցի զբաղվել թերապիայով, ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ գլուխս հանել եմ ավազից, լավ թափ տվել այն ու վերջապես կարգի եկել»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան Մայամի (Ֆլորիդա նահանգ) քաղաքում կոնֆերանսի ընթացքում Սասեքսի դուքստը պատմել է մոր՝ արքայադուստր Դիանայի մահվանից հետո հոգեբանի ծառայություններին դիմելու մասին։ Նրան խոսքով՝ ինքը տարիներ շարունակ մասնագետների հետ «մշակել է» մանկության տրավմաները։
Ըստ Lenta.ru-ի նյութերի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին