Լայնեզր գլխարկն աքսեսուար է, որը փոխում է ամեն ինչ: Դուք նկատե՞լ եք, որ գլխարկով քայլելիս փողոցում բոլորը շրջվում են դեպի ձեզ։ Այն մեր կերպարներն էլեգանտ է դարձնում, հետաքրքիր եւ տարբերում է շրջապատից, ինչն էլ գրավում է հայացքները։ Ճիշտ է, շատերի համար այս աքսեսուարը դեռ կիրառելի չէ կյանքում։
Ընտրության ժամանակ հետեւում ենք հիմնական կանոններին․
գլխարկն ընտրեք ձեր գլխի չափսերով, այն չպետք է ընկնի ձեր աչքերի վրա եւ թաքցնի ձեզ,
գլխարկը երկար տարիներ նորաձեւությունից դուրս չի գալու, ուստի արժե ներդրումներ կատարել որակյալ կտորներում եւ գործվածքներում, օրինակ, ֆետր, ինչպես նաեւ խուսափել սինթետիկ նյութերից,
գլխարկի նյութը պետք է համապատասխանի սեզոնին, ինչը նշանակում է, որ ծղոտե գլխարկներն ամռան համար են, իսկ հետո գնում են արձակուրդ,
ամենակարեւորն այն է, որ գլխարկը ձեզ դուր գա եւ զարդարի ձեզ: Միշտ հետեւեք ձեր զգացողություններին։
Եթե դուք դեռ վախենում եք այս նորաձեւ աքսեսուարից կամ կարծում եք, որ դա ձերը չէ, պարզապես փորձեք խանութում եւ հիացեք ձեր արտացոլանքով: Դուք կարող եք սկսել ունիվերսալ գլխարկներից՝ ֆեդորա կամ կանոտյե։ Այս աքսեսուարները համարվում են առավել ունիվերսալ եւ սազում են բոլորին ու ամեն ինչի հետ։ Բացի այդ, այն կարելի է կրել ոչ միայն հատուկ առիթների ժամանակ, այլեւ ամեն օր։
Գրասենյակ
Աշխատանքային կոստյում եւ գլխարկ՝ գերազանց համադրություն։ Ավելացնում ենք բարձրակրունկ կոշիկներ, վերնազգեստ եւ հետաքրքիր կերպարն ապահովված է։ Այստեղ մենք կարող ենք օգտագործել ֆյոդորի գլխարկը կամ կանոտե: Աշխատավայրում գլխարկը հանում եք, եթե դա դրես կոդի մաս չի կազմում: Դասական ոճում մենք չենք օգտագործում ծղոտե գլխարկներ, սպորտային ոճի պանամաներ, վինտաժային գլխարկներ, դրանք այստեղ տեղին չեն լինի:
Ժամադրություն
Թեթեւ զգեստներ, բարձրակրունկներ․ այս ամենը կատարելապես համադրվում է գլխարկի հետ։ Աքսեսուար ընտրելիս մենք չենք նայում եղանակին եւ հանդիպման վայրին: Կարիք չկա նոր հագուստ ընտրելու, երբ սովորական զգեստին ու կոշիկներին կարելի է ավելացնել գլխարկ։ Դուք կերպարը միագամից ավելի հետաքրքիր կդարձնեք։ Եթե ձեզ հրավիրել են ռեստորան ժամադրության, ապա գլխարկն ավելի լավ է թողնեք զգեստապահարանում, մի դրեք այն ձեր ծնկներին կամ սեղաններին։
Ակտիվ հանգիստ
Թվում է, թե ի՞նչ գլխարկ։ Ավելի հաճախ ակտիվ հանգստի համար կանայք նախընտրում են բեյսբոլկաներ։ Սակայն, ոչ պակաս նորաձեւ այլընտրանք կարող է դառնալ պանաման։ Դա գլխարկի տեսակ է, որը դարձել է անցյալ տարվա թրենդ եւ դեռեւս պահպանում է իր դիրքերը:
Պանամա կարելի է կրել շորտերի, ազատ տաբատների, ջինսերի եւ մարզակոշիկների հետ։ Տարիքային սահմանափակումներ չկան: Հիշեք նաեւ, որ պանաման հարմար է հանգիստ կերպարների հետ, այդ իսկ պատճառով այն մի կրեք խիստ դասական կոստյումների եւ բարդ ռոմանտիկ զգեստների հետ։
Ծովափնյա հանգիստ
Ամռանն օգտագործեք ծղոտե գլխարկներ․ ընտրեք ձեզ դուր եկած ցանկացած ձեւը եւ գույնը: Հարկ է նշել, որ լողազգեստի, վերնաշապիկի կամ թեթեւ զգեստի հետ չի համադրվի ամուր կտորից գլխարկը։ Դրանով շոգ կլինի եւ անտեղի։
Ամենօրյա կերպար
Եթե կարծում եք, որ լայնեզր գլխարկը կարող է ընտրվել միայն որոշակի կերպարների համար, ապա սխալվում եք։ Կարող եք այն համադրել նաեւ ձեր ամենօրյա կերպարների հետ։ Դրա համար նախապատվությունը տվեք լակոնիկ գլխարկին՝ առանց դեկորի կամ քարիկների։ Ընտրեք չեզոք գույներ՝ բեժ, սպիտակ կամ սեւ: Այդ կերպ այն ներդաշնակ կլինի ձեր կերպարի հետ, այդուհանդերձ կերպարը կդառնա հետաքրքիր եւ կընդգծի ձեր անհատականությունը։
Գերադասեք տրիբլի գլխարկներ․ դրանք իդեալական կհամադրվեն ամառային թեթեւ զգեստների, բամբակյա վերնաշապիկների, թեթեւ տաբատների, ջինսե բլուզների, կամ այն հագուստի, որը կարող եք կրել առօրյայում։
Աղբյուրն ու լուսանկարները՝ marieclaire
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են