«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

136 կիլոգրամ. ինչ վիճակի է իրեն հասցրել Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո  

13:14, 19 մայիսի

Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո գիրացել է ու կշռում է 136 կիլոգրամ, հայտնում է Gossip Cop պորտալը։

Պարբերականի տեղեկություններով՝ երաժիշտի ընկերներն անհանգստացած են, քանի որ ռեփերը չափից շատ է ուտում, ինչը կարող է հանգեցնել սրտի նոպայի եւ առողջական այլ խնդիրների։ Երաժիշտին մոտ կանգած մարդիկ հայտնել են, որ նա հաճախ մեկ անգամ ուտելիս վեց հազար կալորիա է օգտագործում։

«Նա կարող է վեց կամ յոթ կարկանդակ ուտել նրբերշիկով, 10 կամ 12 կտոր բեկոն, կարտոֆիլով չորս յուղաբլիթ, բլիթներ ու դեռ քաղցած է մնում»,- նշել է անանուն աղբյուրը։ Բացի այդ՝ ծարավը հագեցնելու համար Ուեսթը սուրճ է խմում վեց փոքրիկ փաթեթով շաքարով, ինչպես նաեւ նարնջի հյութ եւ շոկոլադե ու կաթնային կոկտեյլ։

Ըստ հրապարակման՝ դիզայները որպես միջուտեստ անառողջ մթերք է օգտագործում՝ չիփսեր, կոնֆետներ, գետնընկույզ կամ պաղպաղակ։ Ընդ որում, ռեփերն ընթրիքին մի քանի բուրգեր  է ուտում, կարտոֆիլ  ֆրի, խմում գազավորված ըմպելիք, իսկ ընթրիքին պիցցա է օգտագործում, որին հավելյալ ավելացնում է պանիր, պեպերոնի եւ երշիկ։

Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը վերահսկում էր Ուեսթի հակումն անառողջ սննդի նկատմամբ, սակայն փետրվարին ամուսնալուծության համար դիմելուց հետո Քանյեն դադարել է սահմանափակել իրեն։ «Քիմը նրան հեռու էր պահում տապակած մթերքից եւ նրան ազատել էր ուշ գիշերն ուտելու սովորությունից»,- հայտնել են զույգի ընկերները։

Լուսանկարները՝ Larry Busacca/Getty Images, Neil Mockford/Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search