«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մերիլին Մենսոնի դեմ հերթական դատական հայցն են ներկայացրել սեռական բռնության եւ ծեծի համար

19:15, 19 մայիսի

Մերիլին Մենսոնի նախկին օգնականը՝ Էշլի Ուոլթերը, դատական հայց է ներկայացրել ռոք երաժիշտի դեմ։ Նա պնդում է, որ Մենսոնն իրեն վերաբերել է «կեղտի նման» եւ պարծեցել է նրանով, որ իր կողմից կանանց նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։

Էշլի Ուոլթերսը սկանդալային երաժիշտի դեմ հայց է ներկայացրել սեռական բռնության, ծեծի եւ ոտնձգությունների համար։ Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են TMZ պարբերականի տրամադրության տակ, Ուոլթերսը պնդում է, որ Մենսոնը մի անգամ տեսակապի ընթացքում իրեն ասել է, որ իրեն «դուր էր գալիս, երբ աղջիկներն այնպիսի տեսք ունեին, կարծես նրանց նոր էին բռնաբարել»։

Դատական հայցում Ուոլթերսը նաեւ պնդում է, որ Մենսոնը պարբերաբար թմրամիջոցներ օգտագործելուց հետո հասավարակշռությունը կորցրել է ու հարձակվել իր վրա։ Սակայն երաժիշտը չի զղջացել իր արարքների համար։ Մենսոնը, հակառակը, պարծենում էր նրանով, որ բռնաբարության համար պատասխան չի տալիս։ Ուոլթերսի խոսքով՝ ռոք երաժիշտն իրեն պատմել է, որ ցանկացել է սպանել մի քանի կանանց, որոնց հետ հանդիպել է։

Արտիստի օգնականը պատմել է, որ երաժիշտի կողմից ահաբեկումը սկսվել է այն պահին, երբ ինքը 2010թ․-ին առաջին անգամ հանդիպել է Մենսոնին։ Ուոլթերսի խոսքով՝  ռոք երաժշտին իրեն հրավիրել է Արեւմտյան Հոլիվուդում գտնվող բնակարան, ուր ավելի ուշ փորձել է բռնաբարել։   

Իրավաբանական փաստաթղթերում Էշլին պնդում է, որ երբ 2011թ․-ին Մենսոնը խզել է հարաբերությունները «Գահերի խաղի» աստղ Էսմե Բյանկոյի հետ, դերասանուհին իրեն ասել է, որ ինքը գնա Մենսոնի տնից։ Բյանկոն անհանգստացել է, որ Մենսոնը «կարող է շատ վտանգավոր լինել։ Արդյունքում Մենսոնն իմացել է այն մասին, որ Էսմեն շփվել է իր օգնականի հետ եւ աշխատանքից հեռացրել նրան։ Մեկ շաբաթ անց երաժիշտը նրան կրկին առաջարկել է աշխատել իր թիմում։ Սակայն երաժիշտը նրան ստիպել է 48 ժամ աշխատել առանց ընդմիջման։ Նա խոստովանել է, որ մի անգամ Մենսոնն իրեն 12 ժամ ստիպել է կանգնել սթոռի վրա՝ լուսանկարելով իրեն։

Մենսոնը նրան վերջնական հեռացրել է աշխատանքից 2011թ․-ի հոկտեմբերին, սակայն շարունակել է սպառնալ նրան։

Աղբյուրը՝ RBC

Լուսանկարը՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել