«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Խորհուրդ ենք տալիս դիտել». Բոլորին պետք են «Ընկերներ»

13:15, 27 մայիսի

Ասել, որ «Ընկերները» պարզապես գերազանց սերիալ է, նշանակում է ոչինչ չասել։ Իրականում այն պաշտամունքային նախագիծ է, որը դիտելով մեծացել է քանի-քանի սերունդ:

Այսօր ՝ մայիսի 27 - ին, HBO MAX - ի ստրիմինգ-ծառայությունում կթողարկվի սերիալի հատուկ թողարկումը, որտեղ սիրված դերասանները կհիշեն եւ կկիսվեն շոուի բոլոր իրադարձություններով եւ հետաքրքիր պահերով, որոնք համացանցի հայտնվելուց դեռ շատ ու շատ տարիներ առաջ միավորել են տարբեր երկրների մարդկանց:

Այս առիթով NEWS.am STYLE-ը ներկայացնում է սերիալ սիթքոմի, կոմեդիայի և մելոդրամի ժանրում՝ «Ընկերներ»։  Շոուն, որը բաղկացած է 10 եթերաշրջանից,  NBC հեռուստաալիքով ընթանում էր 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիսը։

Նախագծի շոուրաններներն են Դևիդ Քրեյնը և Մարթա Կաուֆմանը, իսկ գլխավոր դերերում հանդես  են գալիս  Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթ Լեբլանը, Մեթյու Փերին և Դևիդ Շվիմերը:

Սերիալը պատմում է վեց ընկերների ՝ Ռեյչելի, Մոնիկայի, Ֆիբիի, Ջոուի, Չենդլերի եւ Ռոսսի մասին, որոնք ապրում են հարեւանությամբ, միասին ժամանակ են անցկացնում, կիսվում են գաղտնիքներով եւ երբեմն էլ սիրահարվում են:

«Ընկերները» աչքի է ընկնում հումորով։ Գրեթե ցանկացած արտահայտություն կամ երկխոսություն, ինչի մասին էլ լինի, ծիծաղ է առաջացնում:

Անկասկած, սերիալի հիմնական առավելությունը անթերի դերասանական կազմն է: Դերասանների խաղը պարզապես հիացնում է հենց առաջին վայրկյաններից:

Ֆիբի Բուֆե (Լիզա Կուդրոու): Աներեւակայելի տարօրինակ եւ էքսցենտրիկ, անսովոր եւ անկանխատեսելի աղջիկ: Նրա կյանքը, վաղ մանկության տարիներից սկսած, դժվար էր, և այդ օրերի տխրությունն արտացոլվում է նրա տարօրինակ երգերում։ Շատերին  նրա ստեղծագործությունները զարմանալի են թվում, բայց ընկերները միշտ աջակցում են Ֆիբիին:

Ջոզեֆ Ֆրենսիս Տրեբբիանի կրտսեր (Մեթ Լեբլան)՝ իտալական ծագումով ամերիկացի։ Ինչպես ցանկացած իտալացի, Ջոն դեմ չէ սնվել  համեղ եւ ուտել կուշ: Ինչպես նաեւ Ջոն սիրում է գեղեցիկ աղջիկներին։ Եվ եթե ընտրություն լինի սննդի եւ աղջիկների միջեւ, կարծում եմ՝  նա չի կարողանա վերջնական ընտրություն կատարել: Ջոն դերասան է, եւ հաճախ  ստիպված է լինում ենթարկվել շատ տարօրինակ փորձությունների: Այդ ամենի արդյունքում  ստեղծվում են շատ անմիտ, բայց, այնուամենայնիվ, ծիծաղելի տեսարաններ։

Մոնիկա Ե. Գելլեր (Քորթնի Քոքս-Արկետ): Խելացի, գեղեցիկ աղջիկ, որը մաքրության և կարգ ու կանոնի սիրահար է: Մոնիկան միշտ բարի է եւ հյուրընկալ։ Նա հրաշալի խոհարար է, մարդ, որը ձգտում է կատարելության հասնել ցանկացած գործում: Սիրում է խաղալ սպորտային եւ տրամաբանական խաղեր։ Չի սիրում պարտվել և զիջել որևէ մեկին, և հաղթանակի համար պատրաստ է  գրեթե ամեն ինչի:

Չենդլեր Մյուրիել Բինգ (Մեթյու Պերրի)։ Նրա սրամիտ կատակները եւ ոչ տիպիկ հումորը պարզապես գերազանց են։ Ի վերջո, նա կատակում է ցանկացած իրավիճակում ՝ պատշաճ և ոչ պատշաճ:Նրա շարժումներն ու դեմքի արտահայտությունները ստիպում են կրկին ու կրկին ժպտալ։ Նա երբեք հաջողություն չի ունենում աղջիկների հետ, քանի որ ծանոթության ժամանակ այնպիսի անհեթեթություն է անում, որ պարզապես զարմանում ես: Չենդլերը ծանր մանկություն ուներ, և թվում է՝  նրա սրամտությունը պաշտպանական ռեֆլեքս է։

Ռեյչլ Կարեն Գրին (Ջենիֆեր Էնիսթոն): Նրբիկ, գեղեցիկ, երբեմն միամիտ,  հարուստ ծնողների դուստր, որը սովոր է միշտ ստանալ ցանկալին։ Բայց եկավ մի օր, երբ նա հասկացավ, որ ինքը չի ապրում այն կյանքով, որի մասին երազում էր:  Եվ ահա  որոշում է, որ ամեն ինչին ինքնուրույն է հասնելու։ Ռեյչլը փայլուն կերպով  անցավ իր ճանապարհը՝  սրճարանի մատուցողուհուց մինչև նորաձևության ոլորտի առաջատար մասնագետ։

Ռոսս Յուստաս Գելլեր (Դեվիդ Շվիմմեր)։ Մոնիկայի եղբայրը ՝ պալեոնտոլոգ, որը երազում է նմանվել Ինդիանա Ջոնսին։ Նա խելացի է եւ կրթված, բայց դա չի խանգարում, որ նա երբեմն շատ ձանձրալի լինի։ Սակայն Ռոսսը շատ համեստ է եւ բարի՝ հատկապես իր ընկերների հանդեպ։ Նա հաճախ է խոչընդոտներ ունենում սիրո ճանապարհին, եւ նրա անձնական կյանքը գրեթե միշտ լի է անհաջողություններով:

Չլիներ այդ ընկերներից գոնե մեկը, հնարավոր է ՝ սերիալը կորցներ իր գրավչությունը։ Նրանք ասես մեկ ընտանիք լինեն: Նրանք օգնության են գալիս ճիշտ պահին, նույնիսկ եթե դուք էկրանի մյուս կողմում եք։

Նրանք իսկական ընկերներ են, որոնց մասին հոգու խորքում երազում է մեզանից յուրաքանչյուրը։

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել