«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ՀՈՒՆԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 2 հունիսի

ԽՈՅԵՐ

Այսօր դուք  ունակ եք իսկապես զգալ, թե ինչ է իրենից ներկայացնում հակասությունների միասնությունը: Նա, ում դուք համակրում եք, ընդունակ է ցուցադրել այն ամենը, ինչ սիրում են Խոյերը, միայն թե ճիշտ հակառակը: Եթե Խոյերը թեյ են խմում, նրանք սուրճ կպատվիրեն: Եթե Խոյերը դիետայի են հետեւում, նրանք իրենց հիանալի ախորժակը կցուցադրեն: Այնուամենայնիվ, կա մի ընդհանուր հատկանիշ, որը միավորում է այդ հակասությունները։

ՑԼԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ կարգավորել ձեր անձնական կյանքը: Ձեզ չի՞ թվում, որ չափազանց մեծ խառնաշփոթ է տիրում ձեր անձնական կյանքում: Գուցե այդ ամենի պատճառն այն է, որ դուք անտեսել եք իրավիճակը եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ կայացնել: Այսօր Ցլերին անհրաժեշտ է համարձակ հայացք նետել սեփական մտքերի մեջ եւ առաջ գնալ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիների հետ հարաբերություններում դուք քմահաճություն կդրսեւորեք: Որոշ քայլեր կամ խոսքեր, որոնց դուք մեկ այլ օր հանգիստ կվերաբերվեիք, այսօր ձեզ համար կարող են բողոքների առիթ դառնալ: Աստղերը զգուշացնում են, որ ամեն ինչ իր չափն ունի, եւ զուգընկերների համբերությունը անվերջ չէ: Պետք չէ չափազանց ուշադրություն դարձնել մանրուքներին, եթե Երկվորյակները չեն ցանկանում, որպեսզի նրանց փոքր քմահաճույքները մեծ վեճի վերածվեն:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ պարզապես անհրաժեշտ է մարդկանց եւ իրադարձությունների մեջ լինել, եւ հենց այնտեղ, որտեղ դուք պահանջված եք, որտեղ իրոք ձեզ երջանիկ կզգաք: Իսկ երջանկությունը վարակիչ երեւույթ է եւ ձգում է մարդկանց: Աստղերը հուշում են, որ այսօր Խեցգետինները մի հետաքրքիր ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, որը մեծ ռոմանտիկ պատենցիալ կունենա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր  սիրելին կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ: Գուցե նա այնպիսի մի քայլ անի, որը կստիպի ձեզ հիանալ նրանով կամ էլ Առյուծները հանկարծ իրենց ընտրյալին նոր կողմից կտեսնեն։Հնարավոր է, որ սիրելին այսօր իրենց ձեր առջեւ որեւէ տաղանդ կբացահայտի, կամ անակնկալ որեւէ նվեր մատուցի։ Եվ դա բնական է, քանի որ սիրող սրտերի գլխավոր գաղտնիքը պարզ է՝ նրանք չեն դադարում զարմացնել միմյանց:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անձնական կյանքում ձեզ հարկավոր է վերաիմաստավորել «սովորույթ» հասկացությունը կամ այլ տեսանկյունից դիտարկել այն: Կույսերին թվում է, թե սիրելիի հետ հարաբերություններում պակասել է կիրքը եւ ամեն ինչ սովորության է վերածվել: Սակայն կյանքում էլ սովորական օրերն ավելի շատ են, քան տոները։ Անհրաժեշտ է ամեն օր պարզապես շարժել սեփական երեւակայությունը, որպեսզի կյանքը Կույսերին ձանձրալի չթվա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքների համար իրենց լեզուն կարող է դառնալ իրենց թշնամին, հատկապես՝ չմտածված խոսքերի պատճառով: Նման իրավիճակից խուսափելու համար ձեզ անհրաժեշտ է մտածել, հետո միայն խոսել: Այսօր ավելի լավ է ընտրյալներին հիմար թվալ, քան հետագայում մեղադրել ինքներդ ձեզ անզուսպ լինելու մեջ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրո հարցում Կարիճներին չէր խանգարի զիջող եւ դիվանագետ լինել։ Դա չի նշանակում, որ պետք է նման ռազմավարությունը ընդունել որպես նահանջ: Սերը վալսի նման է. նախ մեկ զուգընկերն է քայլ առաջ անում, հետո՝ մյուսը: Այսօր պարել սովորելու, այլ կերպ ասած՝ ճկուն եւ զիջող լինելու համար հիանալի օր է։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին մտորել, թե ինչի են նրանք պատրաստ հանուն իրենց սիրելիների: Նրանց հատկապես կարեւոր է հասկանալ, թե արդյոք հանուն իրենց սիրելիների նրանք գործարքներ չե՞ն կնքում իրենց խղճի կամ հպարտության հետ: Եթե այդպես է, այսօր արժե որոշել, ինչպես կարելի է փոխել դա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք փոքր ինչ կռահել ձեր ապագան: Անձնական կյանքում փոփոխություններ են հասունացել, որոնք այսօր կհիշեցնեն Այծեղջյուրներին իրենց մասին: Դա կարող է աղոտ կանխագուշակում կամ տրամաբանական հաշվարկ լինել: Եւս մեկ քայլ, եւ Այծեղջյուրների կյանքը այնպես կփոխվի, ինչպես նրանք նույնիսկ չէին էլ  պատկերացնում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ եւ ձեր սիրելիին բարդ զրույց է սպասվում: Եվ Ջրհոսները, եւ նրանց ընտրյալները շատ փաստարկներ ունեն, որոնցով պատրաստվում են միմյանց մեղարդել։ Սակայն այսօրվա զրույցի ընթացքում աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին ուշադրություն դարձնել ոչ այնքան նրան, թե ինչ են ասում զուգընկերները, որքան նրա, թե ինչպես են նրանք դա ասում, քանի որ, Վերջ ի վերջո, դա ոչ թե մտքի պայքար է, այլ երկու սիրող անձանց զրույց: Տեղեկությունների նմանատիպ փոխանակման գլխավոր մասնակիցը պետք է լինի ոչ թե միտքը, այլ սիրտը:

ՁԿՆԵՐ

Այսօր որքան էլ Ձկները ձգտեն կրքոտ հարաբերությունների իրենց ընտրյալների հետ, ըստ երեւույթին, դրանք չեն համապատասխանի իրենց սպասելիքներին: Եւ հարցը ոչ թե կրքի բացակայության մեջ է, այլ նրանում, որ Ձկները եւ նրանց ընտրյալները, բացի սիրուց, զրուցելու այլ թեմաներ կունենան: Այսօր նրանք շփման եզրեր կգտնեն նույնիսկ որոշ գործնական հարցերում եւ, հնարավոր է, համատեղ նախագիծ մշակեն:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել