Ամերիկացի դերասան եւ կատակերգու Ռոբին Ուիլյամսը, որը կենդանության օրոք տառապել է դեպրեսիայով, կարողացել է դեռահաս աղջկան փրկել թմրամնյութերից եւ հոգեբանական խնդիրներից։ 42-ամյա Լիզա Յակուբը, որը Ուիլյամսի հետ նկարահանվել է «Միսիս Դաութֆայր» ժապավենում, պատմել է աստղի աջակցության մասին, հայտնում է Yahoo Entertainment-ը։
Ուիլյամսն այդ ժամանակ 14 տարեկան Յակուբին անկեղծորեն պատմել է իր անհանգստության ու դեպրեսիայի մասին։ «Նա ինձ հետ խոսել է մենթալ խնդիրների մասին։ 14 տարեկանները սովոր չեն, որ մեծերն իրենց հես կիսվում են անձնական փորձով»,- նշել է Յակուբը։
Նրա խոսքով՝ Ուիլյամսն իրեն նաեւ ետ է պահել արգելված նյութերի օգտագործումից։ Նա իրեն ասել է, որ նյութերը նրան չեն փրկի բարդ իրադրությունում, այլ միայն կյանքն ավելի վատը կդարձնեն։ Դերասանուհին խոստովանել է, որ կատակերգուի աջակցությունը շատ է օգնել իրեն։
Լիզա Յակուբը դադրել է կինոյում նկարահանվել 1990-ականների կեսերին եւ սկսել է գրքեր գրել հոգեբանության մասին։ Բացի այդ՝ նա սեմինարներ է անցկացնում եւ օգնում է մարդկանց, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում։ «Ինձ թվում է՝ դա միջոցներից մեկն է, որով ես վճարում եմ բոլոր լավ բաների համար, որոնք Ռոբինն արել է ինձ համար»,- նշել է դերասանի նախկին գործընկերը։
63-ամյա Ուիլյամսը կյանքին վերջ է տվել 2014թ․-ի օգոստոսին։ Դերասանի կինը հայտնել է, որ ամուսինը տառապել է դեպրեսիայով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք