Պապարացիներն աստղերի կողմից չսիրված մարդիկ են: Նրանք հետապնդում են հայտնի մարդկանց եւ նյարդայնացնում են նրանց մեծ տեսախցիկներով եւ կպչուն պահվածքով: Ամենից հաճախ աստղերը «փրկվում են» թեթեւ վախով, բայց երբեմն լուսանկարիչները կարող են լուրջ դժվարությունների պատճառ դառնալ:
Նիկոլ Քիդման
Յոթ տարի առաջ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը հիշվեց ոչ թե իր ցուցադրություններով, այլ Նիկոլ Քիդմանի եւ պապարացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպով: Ցուցադրությունների վերջին օրը դերասանուհին դուրս է եկել մեքենայից, որպեսզի ուղեւորվի Carlyle Hotel, երբ հանկարծ հայտնվել է տեսախցիկով հեծանվորդը, որը, ինչպես ասում են ականատեսները, շարժվել է ժամում 35 կիլոմետր արագությամբ: Ըստ երեւույթին, նա այնքան է կուրացած եղել Նիկոլի անսահման գեղեցկությամբ, որ չի կարողացել կառավարել հեծանիվի ընթացքը եւ բախվել է դերասանուհուն։ Նա էլ իր հերթին, կորցրել է հավասարակշռությունը, ընկել է եւ կոճի վնասվածք ստացել։
Դեւիդ Բեքհեմ
2013 թվականին լուսանկարիչների մեղքով վթար է տեղի է ունեցել նաեւ հայտնի ֆուտբոլիստի հետ։ Դեւիդը դուրս է եկել Shamrock Tattoo դաջվածքի սրահից, որը գտնվում է Արեւմտյան Հոլիվուդում, երբ կորցրել է կառավարումը եւ ընկել է մոտոցիկլից։ Այդ միջադեպը տեղի է ունեցել պապարացիների պատճառով, որոնք ձգտում էին հնարավորինս մոտիկից լուսանկարել աստղին։ Շտապելով արագ հեռանալ լուսանկարիչներից՝ Բեքհեմը չի կարողացել անցնել առաջին իսկ խաչմերուկը։ Բարեբախտաբար, վնասվածքները ծանր չեն եղել․ կոտրվածք եւ աջ թեւի մկանների վնասվածք։
Բրեդ Փիթ
Մի օր պապարացիները քիչ էր մնում ավտովթարի պատճառ դառնային նաեւ Բրեդ Փիթի համար։ Ինչպես Դեւիդ Բեքհեմը, դերասանը նույնպես մոտոցիկլետով էր, իսկ պապարացիները ջանասիրաբար փորձել են լուսանկարել նրան։ Հետապնդման մեջ լինելով չափազանց համառ, նրանք գրեթե հարվածել է դերասանի տրանսպորտային միջոցին։ Փիթի վարորդական վարպետությունն է փրկել նրան։ Դերասանը որոշում է կայացրել մտնել ինչ-որ մեկի բակ եւ դրանով շփոթել լուսանկարիչներին, թե ինչ է եղել հետագայում՝ պատմությունը լռում է։
Ջասթին Բիբեր
2014 թվականի հունիսին Ջասթինի մեքենան հերթական անգամ հետապնդել են պապարացիներին։ Նրա սեւ Cadillac Escalade ամենագնացը, որի ղեկին եղել է երաժշտի վարորդը, թաքնվելու փորձի ժամանակ բախվել է կայանատեղիից դուրս եկող BMW-ին։ Բիբերը փոքր-ինչ վախեցել է, նրա մեքենան թեթեւ վնասվել է, իսկ ահա BMW–ի վարորդն ավելի լուրջ վնասվածքներ է ստացել, որոնք չեն հայտարարվել:
Սելենա Գոմես
Բիբերից գրեթե անմիջապես հետո վթարի է ենթարկվել եւ նրա նախկին սիրեցյալ Սելենա Գոմեսը: Երգչուհին դուրս է եկել կայանատեղիից, երբ արագությամբ նրան է բախվել հետապնդող պապարացիների մեքենան։ Զարմանալի է, որ լուսանկարիչները Գոմեսին օգնելու փոխարեն սկսել են ակտիվորեն «թարմ» լուսանկարներ անել։ Բարեբախտաբար, վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել։
Աղբյուրը՝ Marieclaire
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ