Ռուս հայտնի երգչուհի Օլգա Բուզովան, որը վերջերս Վոլգոգրադում սկանդալի կենտրոնում է հայտնվել, թատերական դերասանուհի կդառնա։ Նա այդ մասին հայտնել է Instagram-յան էջում։
«Արտասվում եմ երջանկությունից։ Սա պարզապես անհավանական է։ Ես այնքան երջանիկ եմ։ Հիմա ես ամեն օրն անցկացնում եմ կուլտային բեմում լեգենդների հետ եւ փորձում եմ այս սեզոնի գլխավոր պրեմիերան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում»,- գրել է նա։ Աստղը նաեւ լուսանկար է հրապարակել, որն արվել է փորձի ընթացքում։
Աստղը կմասնակցի երիտասարդ Ստալինի մասին «Հիանալի վրացին» ներկայացմանը։ Օլգայի համար դերն առաջինը չէ, նա նախկինում նկարահանվել է կինոյում եւ սքեթչերում, սակայն այս աշխատանքն անվանում է առաջին լուրջ դերը Ռուսաստանի լավագույն եւ նշանավոր թատրոնում։ Օլգա Բուզովայի մասնակցությամբ պրեմիերան տեղի կունենա հունիսի 11-ին եւ 12-ին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ստալինի մասին ներկայացման մեջ Բուզովան կխաղա Բելա Շանթալի դերը՝ կաբարեի երգչուհի։ Ըստ սյուժեի՝ նրա հերոսուհին խելացի եւ սրամիտ լրտես է դառնում, որը փրկում է ԽՍՀՄ ղեկավարին։
«Ես հետեւում էի, թե ինչպես են արձագանքում այդ ազգանվանը։ Կա՛մ հիացմունք, կա՛մ ատելություն։ Իհարկե, անհավանական ֆենոմեն է։ Սակայն այս դեպքում խնդիրը 23 միլիոն հետեւորդները չեն։ Մենք ցանկանում ենք իսկական կերպարի ցույց տալ, մերօրյա հերոսի։ Բուզովան ինտելեկտուալ չէ, երաժիշտ չէ, մտածող չէ, մոդել չէ, դիզայներ չէ։ Դիանա Վիշնեւան եւ Օքսիմիրոնը չէ, այլ բոլորը միասին։ Նա յուրովի ամբողջական է»,- ասել է թատրոնի գեղարվեսատական ղեկավար Էդուարդ Բոյակովը, հայտնում է Telegram-յան 360tv ալիքը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին