Իրավաբան Էլվիրա Տրոիցակայան, որը մասնակցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին, իր մասնակցությամբ հոլովակի պատճառով հայց է ներկայացնել հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Քսենիա Սոբչակի դեմ։ 78.ru-ի հաղորդմամբ «Տրոիցկայա եւ գործընկերները» իրավաբանական ընկերության ղեկավարը դատարան է դիմել էսկորտ ծառայություններ մատուցողի հետ համեմատության պատճառով։
Տրոիցկայայի կարծիքով՝ Սոբչակն իրեն ներկայացրել է մարմնավաճառի կերպարում, որը ֆորումին գնացել է «ՎԻՊ-երի որսի համար»։ Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության մասին հայցում իրավաբանը պահանջում է ջնջել տեսանյութը, արգելել իր մասնակցությամբ ձայնագրությունների օգտագործումն ու 50 միլիոն ռուբլու չափով բարոյական փոխհատուցում վճարել։
«Դա արտացոլում է․ մտքերը, որոնք ջեզ մոտ հայտնվում են իմ աշխատանքը կամ հայտարարությունները վերլուծելիս, բացառապես ձերն են, ոչ թե իմը։ Մարդ խոսում է նրա մասին, ինչ խնդիր ունի»,- Telegram-յան ալիքում արձագանքել է Սոբչակը։ Հաղորդավարոհու խոսքով՝ իրեն զարմացրել է տեսանյութի համար դատական հայց ներկայացնելու որոշումը, որում նա Տրոիցկայային «форумчаночка» է անվանել։ «Դա տրամաբանական անվանում է կնոջ համաև, որոնք եկել էին ֆորումին»,- ընդգծել է Սոբչակը։
«Չեմ կարծում, թե այս նախաձեռնությունը դատական հեռանկար ունի, իհարկե, բայց մեր դատավորների դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Ամեն դեպքում, զղջում եմ, որ դուք դա ընկալել քն որպես վիրավորանք»,- կարծում է Սոբչակը։ Նա նաեւ եզրահանգել է, որ իրաբավանին հագուստի ապրանքանիշերի եւ ֆորումին մասնակցության համար ընտրված պանելի մասին հարցերը կոռեկտ են, քանի որ արտացոլում են դրա կարեւոր ասպեկտներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին