MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

«Տապալված» կուլտային ֆիլմեր. «Մարտական ակումբ»

14:22, 12 հունիսի

Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ ավելի շատ գումար վաստակի։

NEWS.am STYLE-ը ներկայացնում է գրող Չակ Պալանիկի վեպի էկրանավորումը ՝ 1999 թվականի Դեւիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» կինոնկարը:

Բյուջեն՝ 63 մլն դոլար։

Հասույթը՝ 100 մլն դոլար։

Ֆիլմն ապահովագրական ընկերության աշխատակցի մասին է, որը հուսահատորեն փորձում է փախչել տանջալից ձանձրալի կյանքից: Մի անգամ   գործուղման ժամանակ նա հանդիպում է ոմն Թայլեր Դերդենին՝ աղավաղված փիլիսոփայությամբ խարիզմատիկ մի անձի։ Թայլերը վստահ է, որ ինքնակատարելագործումը թույլ մարդկանց համար  է, եւ միակ բանը, որի համար պետք է ապրել, ինքնաոչնչացումն է։

Ֆիլմի կինովարձույթի ժամանակ ԶԼՄ-ները հնարավորինս վատաբանում  էին ֆիլմը. մեղադրում էին բռնության, նիգիլիզմի քարոզչության և նույնիսկ ֆաշիզմի մեջ։ Կրակի վրա յուղ լցրին այն մտավախությունները, որ երիտասարդները կկրկնեն ֆիլմում նկարագրված փողոցային մարտերը։ Ամենուր կշտամբանքներ էին հնչում «կռիվների տեսարանների անխոհեմ ռոմանտիզացման» մասին։

Ազդեցիկ հեռուստահաղորդավարուհի Ռոզի Օ ' Դոնելն իր թոք-շոուում հանդիսատեսին խորհուրդ է տվել չդիտել ֆիլմը եւ հավատարմության համար բացահայտել է նրա գլխավոր սյուժետային շրջադարձը:

Քննադատները նույնպես բարձր չեն գնահատել ֆիլմը ՝ դրական կողմերից նշելով միայն Բրեդ Փիթի անզուգական դերասանական խաղը։

Իսկ 20th Century Fox ստուդիայի ղեկավարներն ընդհանրապես կատաղության մեջ էին, ինչպես ֆինանսական ցուցանիշներով, այնպես էլ արձագանքներով։

Ֆիլմի պրոդյուսերը հիշում էր «Մարտական ակումբ»-ի առաջին ՝  նախացուցադրության ժամանակ ընկերության ղեկավարների տխուր դեմքերը. պետք էր ինչ-որ կերպ բացատրել ստուդիայի սեփականատեր Ռուպերտ Մերդոկին, թե ինչու է ֆինանսավորվել նման ոչ կոռեկտ նախագիծ:

Ամեն ինչ փոխվեց 2000 թվականի հունիսի 6-ին ֆիլմի՝  DVD-ով թողարկումից հետո։ Ժամանակի ընթացքում ֆիլմը հավաքում է երկրպագուների բանակ, որոնց թվում էր նաև Քվենտին Տարանտինոն։

Աստիճանաբար հանդիսատեսը և քննադատները եկան այն կարծիքին, որ ֆիլմն իր էությամբ մանիֆեստ է՝ ուղղված տղամարդկանց հոգեբանության վրա սպառողական մշակույթի և կեղծ արժեհամակարգի կործանարար ազդեցության դեմ, որը պարտադրում է գովազդը։

Բացի այդ, պատկերը ինչ-որ կերպ փոխաբերական կերպով արտացոլում է մարդու պահանջմուքնը՝ հետ մղելու այն պատերը, որ նա կանգնեցրել է իր շուրջը։

Ֆիլմը մեր ժամանակներում IMDb կայքի Թոփ 100-ում 8.8 վարկանիշով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ kinopoisk կայքի Թոփ 250-ում  8.6 վարկանիշով՝ 28-րդ հորիզոնականը:

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել