Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ ավելի շատ գումար վաստակի։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է գրող Չակ Պալանիկի վեպի էկրանավորումը ՝ 1999 թվականի Դեւիդ Ֆինչերի «Մարտական ակումբ» կինոնկարը:
Բյուջեն՝ 63 մլն դոլար։
Հասույթը՝ 100 մլն դոլար։
Ֆիլմն ապահովագրական ընկերության աշխատակցի մասին է, որը հուսահատորեն փորձում է փախչել տանջալից ձանձրալի կյանքից: Մի անգամ գործուղման ժամանակ նա հանդիպում է ոմն Թայլեր Դերդենին՝ աղավաղված փիլիսոփայությամբ խարիզմատիկ մի անձի։ Թայլերը վստահ է, որ ինքնակատարելագործումը թույլ մարդկանց համար է, եւ միակ բանը, որի համար պետք է ապրել, ինքնաոչնչացումն է։
Ֆիլմի կինովարձույթի ժամանակ ԶԼՄ-ները հնարավորինս վատաբանում էին ֆիլմը. մեղադրում էին բռնության, նիգիլիզմի քարոզչության և նույնիսկ ֆաշիզմի մեջ։ Կրակի վրա յուղ լցրին այն մտավախությունները, որ երիտասարդները կկրկնեն ֆիլմում նկարագրված փողոցային մարտերը։ Ամենուր կշտամբանքներ էին հնչում «կռիվների տեսարանների անխոհեմ ռոմանտիզացման» մասին։
Ազդեցիկ հեռուստահաղորդավարուհի Ռոզի Օ ' Դոնելն իր թոք-շոուում հանդիսատեսին խորհուրդ է տվել չդիտել ֆիլմը եւ հավատարմության համար բացահայտել է նրա գլխավոր սյուժետային շրջադարձը:
Քննադատները նույնպես բարձր չեն գնահատել ֆիլմը ՝ դրական կողմերից նշելով միայն Բրեդ Փիթի անզուգական դերասանական խաղը։
Իսկ 20th Century Fox ստուդիայի ղեկավարներն ընդհանրապես կատաղության մեջ էին, ինչպես ֆինանսական ցուցանիշներով, այնպես էլ արձագանքներով։
Ֆիլմի պրոդյուսերը հիշում էր «Մարտական ակումբ»-ի առաջին ՝ նախացուցադրության ժամանակ ընկերության ղեկավարների տխուր դեմքերը. պետք էր ինչ-որ կերպ բացատրել ստուդիայի սեփականատեր Ռուպերտ Մերդոկին, թե ինչու է ֆինանսավորվել նման ոչ կոռեկտ նախագիծ:
Ամեն ինչ փոխվեց 2000 թվականի հունիսի 6-ին ֆիլմի՝ DVD-ով թողարկումից հետո։ Ժամանակի ընթացքում ֆիլմը հավաքում է երկրպագուների բանակ, որոնց թվում էր նաև Քվենտին Տարանտինոն։
Աստիճանաբար հանդիսատեսը և քննադատները եկան այն կարծիքին, որ ֆիլմն իր էությամբ մանիֆեստ է՝ ուղղված տղամարդկանց հոգեբանության վրա սպառողական մշակույթի և կեղծ արժեհամակարգի կործանարար ազդեցության դեմ, որը պարտադրում է գովազդը։
Բացի այդ, պատկերը ինչ-որ կերպ փոխաբերական կերպով արտացոլում է մարդու պահանջմուքնը՝ հետ մղելու այն պատերը, որ նա կանգնեցրել է իր շուրջը։
Ֆիլմը մեր ժամանակներում IMDb կայքի Թոփ 100-ում 8.8 վարկանիշով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ kinopoisk կայքի Թոփ 250-ում 8.6 վարկանիշով՝ 28-րդ հորիզոնականը:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում22:24, 8 մայիսի
Մայքլ Դուգլասը համեմատել է սեքսուալ տեսարանների նկարահանումները իր ծաղկման ժամանակների հետ. «Ես անցել եմ այն տարիքից, երբ պետք է անհանգստանայի»21:11, 8 մայիսի
Աշխարհի նախկին ամենահարուստ մարդը` Ուորեն Բաֆեթ. «Հաջողությունը փողի մեջ չէ, այլ նրանում է, որ սիրված լինեք նրանց կողմից, ում ցանկանում եք սիրել»20:26, 8 մայիսի
Սիլվեստր Ստալոնեի ժամացույցները կհայտնվեն աճուրդում, այդ թվում՝ նրա հավաքածուի «սուրբ գրաալը»19:27, 8 մայիսի
Նյու Յորքի Times Square-ը գլխավորում է աշխարհի ամենավատ զբոսաշրջային վայրերի ցուցակը17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին