Պատերազմի ցավը միավորեց շատ հայերի, այդ թվում՝ ֆրանսիահայ երգչուհի Սեւանա Չագրեանին ու վանաձորցի երաժիշտ Գոռ Թադեւոսյանին, որոնք այդ դժվարին օրերին համախմբվեցին ու սկսեցինք ամեն օր նվագել Արցախից եկած ընտանիքների, իսկ հետո՝ վիրավոր զինվորների համար: Ավելի ուշ Սեւանան ու Գոռը ստեղծեցին «Ջինջ» խումբը, եւ օրերս թողարկեցին իրենց առաջին համատեղ տեսահոլովակը՝ «Խոսա-խոսա» երգի հիման վրա:
«Պատերազմի օրերին ամեն օր միասին նվագում էինք, այս դժվար պահերը միասին էինք ապրում, ու այս ապրումները ոգեշնչում էին երգերի, գրությունների… Միասին նվագելը մեզ համար նույնպես թերապիա էր, ու քանի որ շատ լավ ընկերներ ենք ու երաժշտապես լավ ենք իրար հասկանում, նույն մարդկային արժեքներն ունենք, շատ նման երաժշտական ոճեր ենք սիրում, ունենք նույն երազանքները, բնական եղավ միասին խումբ սկսելը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Սեւանան:
Երգչուհին նշեց, որ խմբի՝ «Ջինջ» անվան ընտրությունը պայմանավորված է նրանով, որ ցանկանում էին՝ այն հնչեր հայերեն, բայցեւ հեշտ արտաբերելի լիներ այլազգի լսարանի համար.
«Թե´ Գոռը, թե´ ես, փորձում ենք լինել ջինջ, ապրել ջինջ, ու շրջապատվել ջինջ մարդկանցով: Դրա համար այս անունը մեծ սիմվոլիզմ ունի մեզ համար»,-մանրամասնեց նա:
«Խոսա-խոսա» երգը խմբի անդամները գրել են Վանաձոր կատարած իրենց այցից ոգեշնչված.

«Վանաձոր էինք գնացել, որ ոգեշնչվեինք քաղաքի աուրայից ու բնությունից: Քաղաքում քայլում էի ու սկսեցի ֆրանսերենով բառերը մտքիս մեջ «գրել»: Գոռի հետ կիսեցի ստեղծագործածս, նա էլ ոգեշնչվեց, սկսեց կիթառը ձայնագրել: Հետո սկսեցինք այս երգը մշակել, ու երբ վերադարձանք Երեւան, մեր բլուլահար ընկեր Գրիգոր Քարտաշյանը («Կաթիլ» բենդից) ձայնագրեց բլուլը: Մի քանի մեսսիջներ կան այս երգի մեջ` առաջինը, որ «ՋԻՆՋ»-ն ենք, այստեղ ենք եւ շատ բան ունենք ասելու: Երկրորդը` ուզում ենք մոտիվացնել մեր լսողներին, որ «գազ տան» ու իրենց երազանքների հետեւից գնան: Հաճախ, մենք ինքներս մեզ սահմանափակում ենք, քանի որ վախենում ենք դիմացինի հայացքից, բամբասաքինց, բացասական էներգիա տվող մարդկանցից: Բայց բոլորիս ժամանակը սահմանափակ է, մի կյանք ենք ապրում ու պետք է առանց ափսոսանքի ապրել, ուշադրություն չդարձնել բացասական մարդկանց վրա»,-նշեց երգչուհին՝ շարունակելով,- ««Խոսա Խոսա» տեսահոլովակի համար ցանկանում էինք համագործակցել կրեատիվ ռեժիսորի հետ, ով կկարողանար իր մտքի թռիչքը արտահայտել մեր երգի միջոցով: Գտանք Արմեն Փիրի Մասիհի-ին, իսկ նա իր արժանի տեղը գտավ մեր թիմում ու ապշեցուցիչ լուծումներ տվեց մեր երգի վիզուալիզացիային»:
Անդրադառնալով իրենց ոճին՝ Սեւանան նշեց, որ խմբի նպատակը հայկական ֆոլկն ու ռեփը համատեղելն է.
«Մենք ներշնչվում ենք թե´ մեր խաղաղ բնությունից, թե´ քաղաքի շարժ ու կրակից: Մեր երգացանկում լինելու են հեղինակային երգեր՝ հայերենով, ֆրանսերենով, միգուցե՝ ուրիշ լեզուներով, որոնք միավորելու են այս երկու ոճերը, նաեւ՝ ֆուտուրիստիկ մշակումով անծանոթ հայկական ֆոլկ երգեր»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ «Ջինջ» խմբի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 5 հոկտեմբերի
Աշխարհի վերջի մասին իր մարգարեությամբ մարդկանց վախեցնող քահանան ասում է, որ Համբարձումը տեղի կունենա մի քանի օրից22:16, 5 հոկտեմբերի

21:23, 5 հոկտեմբերի
Miu Miu-ն և New Balance-ը վերամիավորվում են. Փարիզը տեսավ ապագայի սպորտային կոշիկները20:30, 5 հոկտեմբերի
Սամվել Հայրապետյան. վիրտուոզ ջութակահար, որը համատեղում է դասականը, ռոքը և ջութակագործության արվեստը19:22, 5 հոկտեմբերի
Դիտա ֆոն Թիզը նվաճեց Փարիզը. Քրիստիան Լուբուտենը պաշտամունքային կոշիկները վերածեց թատերական սենսացիայի16:21, 5 հոկտեմբերի
Կադրից դուրս. մեծահասակների համար ֆիլմերի նախկին աստղը բացահայտել է անհարմար ճշմարտությունը15:33, 5 հոկտեմբերի
Լյուկ Էվանսը խոսել է ԼԳԲՏ կերպարների մասին կարծրատիպերի դեմ. «Եթե գեյերին մարմնավորեին միայն գեյերը, ես ընդհանրապես կարիերա չէի ունենա»14:40, 5 հոկտեմբերի
Եգիպտոսն առանց զբոսաշրջիկների. Ինչպիսի տեսք ունի փարավոնների նավով շքեղ զբոսանքը Նեղոսի վրա14:21, 5 հոկտեմբերի

13:13, 5 հոկտեմբերի

12:33, 5 հոկտեմբերի
OnlyFans-ի աստղը խիստ պատասխանել է Փիթ Դևիդսոնին՝ կին ինֆլյուենսերներին ծաղրելու համար. «Թող ինքը փորձի»12:15, 5 հոկտեմբերի
Քայլի Ջենները խորասուզվել է էրոտիկ ֆենտեզիի մեջ. 29-ամյա աստղը անսպասելիորեն բացահայտել է իր նոր կիրքը