75-ամյա Եվգենի Պետրոսյանը եւ 32-ամյա Տատյանա Բրուխունովան երկու շաբաթ հանգստացել են Մալդիվներում։ Երիտասարդ մայրիկը հետեւորդների հետ կիսվում էր հանգստի տպավորություններով։ Երբ հումորիստի երիտասարդ կինը մեկնել է Մոսկվա, համացանցում խոստովանել է, որ չէր ցանկանում լքել գեղեցիկ վայրը, նա հիացած է եղել կարճատեւ հանգստով։
Աստղային զույգը կանգ էր առել «Ozen Life Maadhoo» հյուրանոցում եւ սնվում էր «ներառված է ամեն ինչ» համակարգով։ Լրագրողները հաշվել են, թե Պետրոսյանին որքան գումար է անհրաժեշտ եղել՝ ուրախացնելու համար երիտասարդ կնոջը։ Հյուրանոցի գնացուցակի համաձայն՝ լողափին ամենաէժան տնակում մեկ օր ապրելու համար հյուրերը պետք է 96 հազար ռուբլի վճարեն։ Սակայն, ամենայն հավանականությամբ, Եվգենի Վահանովիչն իր երկրորդ կեսի համար ավելի թանկ բունգալո է ընտրել։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ նույնիսկ նվազագույն գնով հաշվելու դեպքում «Ozen Life Maadhoo»-ում երկու շաբաթ ապրելու համար զույգին 1 միլիոն 344 հազար ռուբլի է պահանջվել։ Եվ դա առանց հաշվի առնելու մերսումները, զվարճանքը եւ իհարկե, թռիչքը։ Վերջինի հարցում աստղերը եւս ստիպված են եղել գումար ծախսել։ Իր միկրոբլոգի Stories բաժնում Տատյանա Բրուխունովան ցույց է տվել «Աէրոֆլոտի» բիզնեսի դասի նստատեղը։ Լրագրողները պարզել են, որ հարմարավետ թռիչքը մեծ գումար արժե։
Ավիաընկերության պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջնահերթ սպասարկմամբ եւ առավելագույն ուղեբեռով այդ տեղը երկու հոգու համար մոտավորապես 1 միլիոն 322 հազար ռուբլի արժե։

Պարզ մաթեմատիկական գործողությունների միջոցով հնարավոր է եզրակացության հանգել, որ երկու շաբաթվա ընթացքում լյուքսային հանգստի համար Բրուխունովան եւ Պետրոսյանը 2,5 միլիոն ռուբլի են ծախսել։ Ըստ մոտավոր գնահատականների՝ Պետրոսյանի եւ նրա կնոջ հանգիստը Մալդիվներում արժեցել է երկուսուկես միլիոն ռուբլի։
Ի դեպ, Բրուխունովան հետեւորդներին հայտնել է, որ թռիչքի ընթացքում հետեւել է հակաքովիդային կանոններին։
Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիո
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին