«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Էմբեր Հերդն առաջին անգամ մայր է դարձել

14:11, 2 հուլիսի

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը մայր է դարձել։ Նա այս մասին հայտնել է Instagram-յան էջում արված հրապարակմամբ։

Հերդը հայտնել է, որ դուստրը՝ Ունա Փեյջը, լույսն աշխարհ է եկել դեռ ապրիլի 8-ին, սակայն ինքը որոշել է այդ մասին միայն հիմա հայտնել։ «Նա իմ մնացած կյանքի սկիզբն է»,- հայտնել է նա։

View this post on Instagram

A post shared by Amber Heard (@amberheard)

Page Six-ի աղբյուրների տեղեկություններով՝ փոքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ։ Ընդ որում, արտիստը հայտնել է, որ ցանկանում էր երեխա ունենալ դեռ չորս տարի առաջ, սակայն ծրագրում էր դա անել «իր պայմաններով»։ «Հիմա ես հասկանում եմ, թե որքան ռադիկալ է մեզ՝ կանանց համար այդ կերպ մտածել մեր ճակատագրի ամենաֆունդամենտալ մասերից մեկի մասին»,- գրել է Հերդը։ Դերասանուհին չի հայտնել, թե ով է երեխայի հայրը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, Էմբեր Հերդը կնկարահանվի «Ակվամեն» ֆիլմի երկրորդ մասում՝ հակառակ նախկին ամուսնու՝ դերասան Ջոմի Դեփի երկրպագուների բողոքների, որոնք պահանջում էին նրա հեռացնել Մերայի դերից։

Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդն ամուսնացել են 2015թ․-ի փետրվարին, սակայն արդեն մեկ տարի անց նրանց ամուսնուլուծությունը փլուզվել է։ Ավելի ուշ Դեփը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ դեմ եւ 50 միլիոն դոլար պահանջել հոդվածի համար, որում դերասանուհին իրեն ընտանեկան բռնության զոհ է անվանել։ Դերասանը նրա խոսքերը զրպարտություն է որակել։ 2020թ․-ի փետրվարին համացանցում հրապարակվել է աստղերի խոսակցությունը, որի ընթացքում դերասանուհին խոստովանել է, որ ծեծել է նախկին ամուսնուն։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել