Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին առաջին անգամ համատեղ ֆոտոշարքում է նկարահանվել իր ու Վենսան Կասելի 16-ամյա դստեր՝ Դեւայի հետ «Vogue» նորաձեւության ամսագրի համար։ Այդ մասին Բելուչին հայտնել է Instagram-յան էջում։
Համացանցում հրապարակված կադրերում 56-ամյա դերասանուհին Դեւա Կասելի հետ պատկերված է սպիտակ ֆոնին։ Մայր ու դուստր Dolce & Gabbana ապրանքանիշի սեւ ատլասե հագուստ են կրում։
View this post on Instagram
Նկարահանման հեղինակն իտալացի հայտնի լուսանկարիչ Պաոլո Ռովերսին է, որը բազմաթիվ անգամներ աշխատել է հայտնի մոդելների հետ, ինչպիսիք են Նատալյա Վոդյանովան եւ Քեյթ Մոսը, ինչպես նաեւ դերասանուհիներ Էմմա Ուոթսոնը, Քրիստեն Ստյուարտը եւ այլք։
Աստղերի երկրպագուները մեկնաբանություններում արտահայտել են իրենց հիացմունքը։ «Աստված իմ, սա անհավանական գեղեցիկ է», «թագուհիներ», «դուստրը շատ նման է մայրիկին», «հիանալի մայր ու դուստր», «խոսքեր չունեմ, երկուսդ էլ հիասքանչ եք»,- գրել են նրանք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները