Little Miss Yerevan 2020-ի տիտղոսակիր՝ 8-ամյա Էլինա Ադիլխանյանն օրերս Երեւան է վերադարձել միջազգային մրցանակներով: Փոքրիկ մոդելը Հայաստանը ներկայացրել է Մոկվայում կայացած World Beauty մրցույթում՝ հաղթող ճանաչվելով միանգամից երկու անվանակարգերում՝ Mini Miss Universe եւ Grand Prix Best Model Universe:

«Էլինան տվյալ մրցույթում մասնակցելու հրավերը ստացել է Miss Yerevan Production-ի կողմից՝ Little Miss Yerevan մրցույթում իր տարիքային խմբում տարած հաղթանակից հետո: World Beauty մրցույթը նվիրված էր անվանի դիզայներ Վյաչեսլավ Զայցեւի նորաձեւության տան 39-ամյակին: Մրցույթին մասնակցելու կանոններից մեկն այն էր, որ յուրաքանչյուր մասնակից պետք է ունենար իր երկրում հաղթանակ եւ ներկայանար իր թագով: Բացի մրցույթից՝ եղել են նաեւ ցուցադրություններ, որոնց Էլինան եւս մասնակցել է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Էլինայի մայրիկը՝ Գոհար Չքոլյանը՝ հավելելով, որ դուստրը մրցույթից վերադարձել է շատ բարձր տրամադրությամբ:

«Նրան այնտեղ շատ ջերմ են ընդունել, տարբեր դիզայներների կողմից ստացել է բազում հրավերներ՝ մասնակցելու օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին կայանալիք ցուցադրություններին: Օքսանա Կազակովայի կողմից ստացել է ֆոտոշարքի մասնակցելու հրավեր: Այստեղ եւս ունենք բազմաթիվ առաջարկներ, առաջիկայում արդյունոը կտեսնեք»:

Գեղեցկության մրցույթներին եւ մանկական բրենդների ցուցադրություններին Էլինան սկսել է մասնակցել 5 տարեկանից: Նկարահանվել է տեսահոլովակներում եւ գովազդներում: Հիմա աղջիկը սովորում է չորրորդ դասարանում, ասում է՝ իր սիրելի առարկաներն են՝ անգլերենը, ռուսերենը եւ մաթեմատիկան: Բացի դպրոց հաճախելուց ու մոդելինգից՝ զբաղվում է նաեւ պրոֆեսիոնալ պարով, սպորտային պարերի հայաստանյան առաջնություններում ունի հաղթանակներ: Էլինան սիրում է երգել եւ զբաղվել դիզայնով: Խոսելով իր երազանքի մասին՝ փոքրիկ գեղեցկուհին նշեց, որ ցանկանում է դառնալ երգչուհի:








Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Գոհար Չքոլյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 2 նոյեմբերի
29-ամյա ինֆլուենսեր Լիամ Ֆիցջերալդը մահացել է մոտոցիկլետով վթարի հետևանքով ստացած «ծանր վնասվածքներից»13:30, 2 նոյեմբերի
Նկարիչը թանգարանի անվտանգության աշխատակիցների ուշադրությունը շեղել է անպարկեշտ ձայների միջոցով, որպեսզի գաղտնի կերպով կախի Met Gala-ն քննադատող իր նկարը12:30, 2 նոյեմբերի
«Փորձում եմ հիշողությանս մեջ պահել քո անհոգ մանկության յուրաքանչյուր վայրկյանը». Եվա Բաղդասարյանը հուզիչ գրառում է արել որդու 11 ամսականի առթիվ11:30, 2 նոյեմբերի

11:15, 2 նոյեմբերի
Ռեժիսոր Մայքլ Մանը հրաձգարանում պատահաբար կրակել է իր ոտքին10:30, 2 նոյեմբերի
Ինչպե՞ս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Գասպարյան-Մելքոնյանը, համաձայնեց աջակցել «Մոնթե» ֆիլմի նկարահանումներին10:15, 2 նոյեմբերի
Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները09:00, 2 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 1 նոյեմբերի
Սամվել Թադևոսյանը հպարտանալու առիթ է տալիս, Սիլվա Հակոբյանի անակնկալը՝ դստեր մասնակցությամբ, Զիրոյանի նոր երգի շուրջ ստեղծված ինտրիգը. Instagram18:30, 1 նոյեմբերի
«Քլեյֆեյս» ֆիլմը․ ի՞նչ կլիներ, եթե կոմիքսը վերածվեր body horror ժանրի ֆիլմի15:35, 1 նոյեմբերի
Հայկական ոճ․ հայկական նորաձևության խառնաշփոթը՝ ֆրանսիական շեշտադրմամբ14:25, 1 նոյեմբերի
Գրքերի ընտրանի՝ սատանային հոգին վաճառածների մասին