Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

«Հիմա շատ զգույշ ու բծախնդիր եմ վերաբերվում տղամարդկանց». Ջուսը՝ 42-ում իրեն 25 տարեկան զգալու ու այժմ միայնակ լինելու մասին

12:08, 12 հուլիսի

Երգչուհի Ջուսը հուլիսի 9-ին նշել է ծննդյան 42-ամյակը, թեեւ ինչպես ինքն է ասում՝ ծննդյան օրն առանձնահատուկ տոնելու ցանկություն չի ունեցել, սակայն ընկերներն ու գործընկերները որոշել են անակնկալ մատուցել իրեն եւ նշել իր օրը հենց այն վայրում, որտեղ աշխատում է երգչուհին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջուսը պատմել է, որ չի վախենում մեծանալուց եւ բացահայտել իր՝ ավելի երիտասարդ երեւալու գաղտնիքը:

«Ծնունդս նշեցի երգելով՝ երաժշտական կենտրոններից մեկում, որտեղ աշխատում եմ: Ներկա էին ընկերներս եւ գործընկերներս: Բոլորին ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմության ու ուշադրության համար: Ես դա շատ եմ գնահատում»,-նշեց երգչուհին՝ նկատելով, որ շատերն են զարմանում իր իրական տարիքն իմանալով.

«Սիրում եմ, երբ տարիքս ասելիս մարդիկ շոկի են ենթարկվում: Գիտեմ, որ տեսքս 25 տարեկանի է, ու դա պայմանավորված է ոչ թե անձնագրում ամրագրված թվերով, այլ օրգանիզմիս ներքին երիտասարդությամբ: Հենց դա ընդունելով ես հասկանում՝ որքանով ես մեծ իրականում»:

Իր երիտասարդության գաղտնիքը Ջուսը համարում է առողջ ապրելակերպ վարելը.

«Ես չեմ ծխում, չեմ խմում, զբաղվում եմ ֆիթնեսով, դրա համար ինձ միշտ 25 տարեկան եմ զգում՝ թե մարմնով, թե հոգով»:

Ժամանակին մամուլում անդադար քննարկվում էին Ջուսի սիրավեպերը, այնուհետեւ՝ ամուսնությունն ու սկանդալային բաժանումը: Երգչուհին նշում է՝ այս պահին իր կյանքում չկա տղամարդ, եւ դրա համար կան պատճառներ.

«Քանի որ ամեն ինչից դաս եմ քաղում, հիմա շատ գգույշ ու բծախնդիր եմ վերաբերվում տղամարդկանց: Այդ է պատճառը, որ հիմա չկա այն մեկը, որն ամեն ինչով ինձ դուր կգա: Դեռ չկա, բայց դե հրաշքներ կատարվում են: Մարդ ես՝ գուցե հանկարծ հայտնվի այն մեկը, որն ինձ կվերաբերվի թագուհու պես»:

Անդրադառնալով տարիների իր ձեռքբերումներին՝ երգչուհին ընդգծեց.

«Իմ ձեռքբերումը նոր Ջուսն է, որը փոխվել է 180 աստիճանով: Հիմա ես ինձ ավելի եմ դուր գալիս, քան կարմիր մազերով եւ խենթ Ջուսը: Հիմա իմ խենթությունն ավելի բարձր մակարդակի վրա է, եւ ես խոստանում եմ նոր ու էլ ավելի թեժ երգեր իմ երկրպագուների համար»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Ջուսը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search