Ռեժիսոր Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ ժապավենն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր SITGES (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի Anima't՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021թ․ հոկտեմբերի 7-ից-17-ը Սիտխես քաղաքում:
«Ուրախալի է այն փաստը, որ Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ եւ սարսափ ժանրի ֆիլմերի Սիտխես կինոփառատոնը որակել է որպես «Կվալիֆիկացված կինոփառատոն»: Դա նշանակում է, որ այն կարճամետրաժ կինոնկարները, որոնք հաղթելու են «Fantàstic Selection» պաշտոնական մրցույթում «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» եւ «Anima’t» կատեգորիայում` «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում, ուշադրության են արժանանալու «Օսկար» մրցանակաբաշխության կոմիտեի կողմից:
Սա արդեն «Օսկարի» որակավորում ունեցող երկրորդ կինոփառատոնն է, որին մասնակցում է «Կաֆկայի երազը»:
Մյուս կարեւոր նորությունն այն է, որ ֆիլմն ընդգրկվել է իսպանական Սեգովիա քաղաքում անցկացվելիք անիմացիայի, վիդեոխաղերի, նոր ԶԼՄ-ների միջազգային «Weird Market» 13-րդ կինոշուկայում, որը տեղի կունենա 2021թ․-ի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 3-ը:
Կինոշուկային մասնակցելու համար ընտրված 100 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը հասանելի կլինեն գրանցված պրոֆեսիոնալ մասնագետների, կարճամետրաժ ֆիլմերի դիստրիբյուտորների, գնորդների եւ ծրագրավորողների համար ստեղծված Festhome.tv հատուկ թվային հարթակում: Բացի այդ՝ այս միջազգային հավաքածուն կընդգրկվի կատալոգում, որտեղ կնշվի ֆիլմերի մասին հիմնական տեղեկատվություն՝ սինոփսիս, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ»,- ասված է կինոկենտրոնի հաղորդագրության մեջ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 29 օգոստոսի
Պատմություն կրող ժամացույցը՝ 1,2 միլիոն դոլար․ Ջո ԴիՄաջոյի հայտնի «Պատեկ Ֆիլիպը» վաճառքի է հանվել12:18, 29 օգոստոսի
Ջորջ և Ամալ Քլունիներ․ ռոմանտիկ երեկո Կոմո լճի ափին՝ ամբողջովին սպիտակ էլեգանտ կերպարներով11:19, 29 օգոստոսի
Միլիարդատերը գաղտնի օգնում է Հարրիին և Մեգանին վերադառնալ Մեծ Բրիտանիա․ ի՞նչ կապ ունի դրա հետ նրա ընտանիքի ողբերգական մահը10:30, 29 օգոստոսի
Բիանկա Սենսորին սկուտեղի վրա ցուցադրել է Քանյե Ուեսթի կտրված գլուխը09:00, 29 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 28 օգոստոսի
Ժամանակից ու դարաշրջաններից դուրս․ կես միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը կաշխատի հազար տարի22:20, 28 օգոստոսի
Կատարյալ մանիպուլյատորներ. ինչու է հասարակությունն անպաշտպան թաքնված հոգեպաթների առջև21:31, 28 օգոստոսի
Փախուստ քաղաքակրթությունից. ինչու են մոլորակի ամենահարուստ մարդիկ հանգստավայրերի փոխարեն ընտրում անտառային խորքերն ու վայրի բնությունը20:19, 28 օգոստոսի
Բուրգունդի՝ այս աշնան ամենաշքեղ գունային թրենդը19:28, 28 օգոստոսի
Samsung-ը պարտավորվել է Swatch-ին վճարել 11.6 միլիոն դոլար՝ շքեղ ժամացույցների դիզայնի պատճենահանման համար16:16, 28 օգոստոսի
Հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի «իսկական գերեզմանը» 2000 տարի ա՞նց15:49, 28 օգոստոսի
Սիդնի Սվինին՝ մերկ և մատը բերանում. դերասանուհին թողարկել է իր ամենապրովոկացիոն ներքնազգեստի գովազդը