Ամերիկահայ ռեփեր եւ դերասան Նազո Բրավոն նկարահանվել է «Ընտանեկան բիզնես»/The Family Business հայտնի ամերիկյան հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանում: BET+ հեռուստաալիքով հեռարձակվող հեղինակավոր սերիալի անձնակազմը համալրելու եւ իր դերի մասին ռեփերը պատմել է NEWS.am STYLE-ին:
Հայազգի դերասանը մարմնավորում է ռուս օլիգարխ Դմիտրի Իգորին: Նազոն նշեց, որ նախագծում նկարահանվելու առաջարկը ստացել է ֆիլմի պրոդյուսերներից, բայց իր դերը հաստատվել է միայն քասթինգն անցնելուց հետո:

«Ֆիլմի պրոդյուսերներն են ինձ դիտարկել այդ դերի համար, որից հետո ինձ առաջարկել են ներկայացնել փորձնական տեսագրություն: Նրանք նաեւ ցանկանում էին տեսնել, թե ինչպիսին է իմ ռուսերեն արտասանությունը: Հենց այդպես ես ստացա իմ դերը, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոդյուսերներ Լանա Բեթենքորթին, Նիկայա Դ. Բրաուն Ջոնսին, Կարլ Վեբերին եւ ռեժիսոր Թրեյ Հեյլիին»,-ասաց դերասանը՝ հավելելով, որ ֆիլմին ծանոթ էր, բայց միայն նկարահանման առաջարկը ստանալուց հետո է սկսել դիտել առաջին եւ երկրորդ եթերաշրջաններն ամբողջությամբ:
«Նախկինում ես մի քանի էպիզոդ տեսել էի հեռուստացույցով, բացի այդ՝ ընտանիքիս անդամներից ու ընկերներիցս շատերն էին ինձ պատմում այդ շոուի մասին: Երբ ինձ հրավիրեցին նկարահանվել այնտեղ, ես սկսեցի նայել առաջին եւ երկրորդ եթերաշրջանները, որպեսզի ավելի հեշտ ընդգրկվեմ այդ շոուի մեջ եւ ավելի լավ ճանաչեմ այնտեղի կերպարներին»:

Նազոյի մասնակցությամբ բոլոր էպիզոդներն արդեն նկարահանված են: Նրա խոսքով՝ համավարակն իր դժվարություններն էր բերել նկարահանման հրապարակ.
«Նկարահանումներն ընթացել են կարանտինի ընթացքում, եւ մենք բոլորս նոր պայմաններում էինք աշխատում՝ խստորեն հետեւելով անվտանգության կանոններին, պարբերաբար թեստավորվում էինք, բայց անձնակազմը շատ զգոն էր ու պրոֆեսիոնալ: Ես մեծ փորձ ձեռք բերեցի ռեժիսոր Թրեյ Հեյլիի, պրոդյուսերների եւ իմ տաղանդավոր գործընկերների հետ աշխատելով: Անձնակազմից շատերը, որոնց հետ ես, նույնիսկ, չէի աշխատել, մոտենում էին ինձ ու շնորհավորում իրենց կազմը համալրելու համար, այնպես որ՝ նրանց կողմից ընդունելությունն իսկապես ջերմ էր»:

Թե երբ է եթերում լինելու «Ընտանեկան բիզնեսի» երրորդ եթերաշրջանը, ամերիկահայ դերասանը դեռեւս չգիտի, բայց վստահ է՝ առաջիկայում պրոդյուսերները կհայտարարեն հեռարձակման օրը: Իսկ մինչ այդ նա զբաղված է նոր նախագծով.
«Այժմ Արման Նշանյանի եւ Ասքո Հակոբյանի հետ աշխատում ենք նոր նախագծի շուրջ, այն հիմա նախաարտադրական փուլում է: Ֆիլմը 80-ականների լրտեսի մասին է, այն թրիլեր է՝ ըստ Ռիչարդ Լոուսոնի: Բացի այդ՝ աշխատում եմ նոր երգերի շուրջ, որոնք մոտ ապագայում կթողարկեմ»:
Ինչ վերաբերում է «Ընտանեկան բիզնես» սերիալին՝ այն կրիմինալ դրամա է, որի հիմքում Կարլ Վեբերի համանուն գրքաշարն է: Սերիալը պատմում է Դունքանների ընտանիքի մասին, որոնք զբաղվում են էկզոտիկ ավտոմեքենաների վաճառքով: Գլխավոր դերերում հանդես են գալիս Էռնի Հադսոնը, Վալերի Փեթիֆորդը, Արմանդ Ասանթը եւ այլք:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Նազո Բրավոյի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները10:30, 3 հոկտեմբերի
Իլոն Մասկը լքել է իր չորս երեխաների մորը. Շիոբհան Զիլիսը խոստովանել է, որ բաժանումը հարված էր իր համար