Նորվեգիայի խորհրդարանը նոր օրենք է ընդունել, որը բովանդակության ստեղծողներից պահանջում է բացահայտել տեղեկատվությունն այն մասին՝ արդյոք հրապարակված լուսանկարները խմբագրված են կամ ռետուշի ենթարկված։ Նորամուծությունը վերաբերում է Instagram-ի, Facebook-ի, Snapchat-ի, TikTok-ի եւ Twitter-ի գովազդային հրապարակումներին։
Եթե բլոգերը կամ ինֆյուենսերը խմբագրել է լուսանկարները, մասնավորապես՝ փոխել մարմնի կամ դեմքի չափսերը, լավացրել դրամց տեսքը, ֆիլտր կամ դիմակ օգտագործել, ապա համացացնում այն պարտավոր է հրապարակել խմբագրման մասին նշումով։
Այս միջոցառումը ձեռք է առնվել մի շարք նախադեպերի պատճառով, երբ մարդիկ համացանցում տրվել են գովազդի ազդեցությանը եւ խաբվել։ Նորվեգիայի առողջապահության նախարարությունը նշում է, որ անորեքսիան ներառվել է աղջիկ դեռահասների շրջանում մահվան երեք ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը։
Այժմ, երբ հանրային մադրը ռետուշի ենթարկված լուսանկար է հրապարակում, հրապարակման վրա պետք է հատուկ պիտակ լինի, որն այդ մասին նախազգուշացնում է հետեւորդներին, հակառակ դեպքում բլոգերին մինչեւ մեկ տարվա ազատազրկում է սպառնում։ Խորհրդարանը քվեարկել է նոր օրենքի ընդունման օգտին, իսկ ուժի մեջ մտնելը կորոշի Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը։ Նմանատիպ միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկվել են Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում։
Լուսանկարը՝ Super
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:30, 22 նոյեմբերի
Շուշաննա Թովմասյանի նոր ֆոտոշարքը, Սիուշոյի նորությունը, Հայաստանը՝ Our Generation մրցույթում. Instagram-ը՝ այս շաբաթ18:30, 22 նոյեմբերի
Որտե՞ղ զգալ տոնական տրամադրությունն ու ինչպե՞ս անցկացնել ձմռան առաջին օրը Երևանում16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության