1. Ամեն ինչին «այո» մի ասեք
Տղամարդիկ հարգում են նրանց, ովքեր սեփական կարծիքն ունեն, եթե նույնիսկ դա հակասում է իրենց կարծիքին։ Աղջիկը, որը համաձայնում է այն ամենի հետ, ինչ առաջարկում կամ ասում է տղամարդը, հազիվ թե խորը զգացմունքներ առաջացնի։
2. Մի հարբեք
Այո՛, այս հարցում տղամարդիկ երկակի չափանիշներ ունեն։ Եթե նրանց ընկերներից որեւէ մեկը հարբի, նրանք հետո կասեն, որ լավ ժամանակ են անցկացրել։ Բայց երբ հարբում է կինը, այն էլ հանրային վայրում, նրանց համար ամոթալի եւ ստորացուցիչ տեսարան է։
3. Սեփական կյանքն ունեցեք
Տղամարդիկ հիմնականում ցանկանում են լինել կնոջ կյանքի մասը, բայց ոչ նրա կյանքը։ Տղամարդիկ չեն հարգում կանանց, որոնց համար նրանք «մութ տեղը լույս են տալիս»։ Ավելի գրավիչ է կինը, որն ունի իր հետաքրքրությունները, հոբբին, ընկերները։
4. Անկողին մի մտեք առաջին պատահածի հետ
Առաջին ժամադրության ժամանակ սեքսը հարաբերությունները ձեր նկատմամբ հարգանքով չսկսելու ամենադյուրին միջոցն է։ Իրականում տղամարդիկ չեն գնահատում հեշտ հասանլի կանանց։ Որքան շատ ջանք է տղամարդը գործադրում, կնոջ սիրտը նվաճելու համար, այնքան ավելի շատ է գնահատում նրան։ Եվ որքան երկար նրանք սպասեն այդ պահին, այնքան ավելի շատ կհարգեն աղջկան։
5. Մի ստեք
Ազնվությունը ցանկացած առողջ հարաբերությունների գրավականն է։ Հայտնի է, որ փոքրիկ սուտը խորապես վիրավորվելու պատճառ կարող է դառնալ։ Այն նաեւ խարխլում է վստահության հիմքերը։ Ցանկացած սուտ վաղ թե ուշ բումերանգի նման հետ է վերադառնում։
6. Մի բողոքեք նախկին զուգընկերոջից
Այս պարագայում գործում է ամեն ինչ՝ եւ կշռադատվածությունը, եւ աղջկա բարոյականությունը, եւ տղամարդկանց համերաշխությունը։ Եվ որքան էլ վատը եղած լինի ձեր նախկին զուգընկերը, ցանկացած վտանգավոր բան պատմելիս պետք է ճանաչել սահմանները։ Ավելի լավ է բավարարվել մի քանի արտահայտությամբ՝ ազնիվ եւ սպառիչ։ Հակառակ պարգայում՝ նա կկարծի, որ իրենից բաժանվելուց հետո դուք նման կերպ իր մասին կպատմեք ձեր նոր զուգընկերոջը։
Աղբյուրը՝ Маркетиум
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)