Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը

23:11, 10 մայիսի

Ցանկանո՞ւմ եք իմանալ գարշելի բնավորությամբ կնոջ և կատարյալ հոգեգարի տարբերությունը: Նոր հետազոտությունը հանգել է այն եզրակացության, որ կա մեկ հստակ նշան, որը բացահայտում է հոգեգարին. զրույցի ընթացքում գլխի շարժումները…

Ըստ հետազոտության հեղինակների՝ Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականների՝ ոչ խոսքային վարքագիծը (այսինքն՝ գլխի շարժումների դինամիկան) հաղորդակցության կարևոր, բայց չուսումնասիրված ձև է, որը կարող է բարելավել հոգեախտաբանության որոշակի ձևեր, ներառյալ հոգեգարությունը բացահայտելու մեր ունակությունը:

Ավտոմատ բացահայտման ալգորիթմը կիրառելով՝ հետազոտական թիմը պարզել է, որ այն կանայք, որոնք գլուխը լիովին անշարժ են պահում կամ զրուցելիս նվազագույն շարժումներ են անում, հոգեգարի բարձր մակարդակի հակվածություն ունեն:

«Մենք օգտագործել ենք ավտոմատացված տեխնիկա՝ հայտնաբերելու, հանելու և վերլուծելու համար գլխի դիրքը և դինամիկան՝ բանտարկյալ կանանց հոգեգարությանն առնչվող նշանների հետ»,- նշել են հետազոտության հեղինակները:

Վերլուծաբանները հոգեգարության հակվածություն ունեցողների բացահայտելու համար  գնահատել են 213 կին բանտարկյալների ոչ խոսքային շեղումները։

Հետազոտողները «հոգեգարության գծերը» սահմանել են որպես միջանձնային դիսֆունկցիաների համակցություն, ինչպիսիք են մանիպուլյացիան, պաթոլոգիական սուտը, անգթությունը, զղջալու անկարողությունը, իմպուլսիվությունը, անպատասխանատվությունը և հանցավոր բազմակողմանիությունը:

Նրանք ուսումնասիրել են հետազոտության մասնակից յուրաքանչյուր կնոջ տեսագրված հարցազրույցները: «Գլխի դիրքը կադր առ կադր քաղվել է հարցազրույցներից»,- բացատրում են հեղինակները: «Գլխի միջին դիրքը (AHP) հաշվարկվել է բոլոր կորզված կադրերի տարածական տեղեկատվության կիրառմամբ»:

Գլխի դիրքերը յուրաքանչյուր կադրում այնուհետև դասակարգվել են երեք նույնականացված շարժման խմբերից մեկի՝ նվազագույն, չափավոր և ծայրահեղ շարժումների: Որքան քիչ է շարժումը, այնքան ավելի մեծ է հոգեգարությունը:

Տղամարդկանց հարցում խնդիրն այնքան էլ հստակ չէ. զարհուրելի բացահայտումները համընկնում են կալանավոր տղամարդկանց նախորդ ուսումնասիրությունների հետ, որոնք ցույց են տվել, որ գլուխը բռնած տղամարդիկ նույնպես հաճախ խենթ են: Բայց զարմանալիորեն, կին հոգեգարներ ավելի հաճախ են հանդիպում, քան ընդունված է կարծել:

Անգլիայի Ռասկինի համալսարանի պրոֆեսոր Քլայվ Բոդին վերջերս եկել է այն եզրակացության, որ կին հոգեգարները, ամենայն հավանականությամբ, աննկատ են մնում հասարակության գենդերային կողմնակալության պատճառով:

Լոնդոնի Արևմտյան համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ջուլի Այթկեն Շերմերը պնդում է, որ տղամարդիկ պարզապես հաճախ ավելի անկեղծ խենթ ու խելառ են:

Նա նշել է, որ աղմկոտ մեքենաների նկատմամբ անբացատրելի սեր ունեցող տղաների հոգեգար լինելու հավանականությունն ավելի մեծ է: «Փոփոխված խլացուցիչով աղմկոտ մեքենա ունենալու ցանկությունը հատկանշական է տղամարդկանց համար և առնչվում է հոգգարության և սադիզմի ավելի բարձր միավորների հետ»,- ընդգծել է Շերմերը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել