Տղամարդիկ ծանոթությունների հավելվածներում ստում են իրենց «տղամարդկության» չափսի մասին: «Կեղտոտ խոսակցությունների» ժամանակ եւ երբեմն, նույնիսկ, ծանոթությունների հավելվածների կենսագրության մեջ որոշ տղամարդիկ չեն կարող չնշել իրենց առնանդամի չափսը։ Եվ ավելի հաճախ նրանք ոչ միայն չափազանցնում են, այլեւ ուղղակի ստում են՝ ավելացնելով մի քանի սանտիմետր։
Բայց ինչո՞ւ ստել առնանդամի չափսի մասին, հատկապես, եթե ամեն ինչ լավ է ընթանում․ ձեր զուգընկերը, միեւնույն է, կիմանա ճշմարտությունը: Ծանոթությունների եւ հարաբերությունների փորձագետների հետ զրույցի ընթացքում Mashable-ը պարզել է այս երեւույթը, որը կոչվում է «cockfishing»:
2023 թվականի Innerbody Research հետազոտությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր չորրորդ տղամարդը ստում է իր «տղամարդկության» չափսի մասին, այդ թվում՝ ծանոթությունների հավելվածներում:
Սեքս-թերապեւտ Մելիսա Կուկը նշում է, որ կա մի քանի պատճառ, թե ինչու են տղամարդիկ սխալ ներկայացնում իրենց առնանդամի չափսը, եւ դա հաճախ կապված է հոգեբանական կամ մշակութային պատճառների հետ: Էրեկցիայի վիճակում առնանդամի միջին չափսը մոտ 13 սմ է, սակայն Կուկը նշում է, որ շատերը ճնշումների ներքո ցանկանում են համապատասխանել անիրատեսական չափանիշներին, որոնք բավական գերազանցում են միջինին:
«Պոռնոգրաֆիկ բովանդակության եւ հասարակության ակնկալիքներից դրդված որոշ տղամարդիկ չափազանցնում են իրենց չափսերը՝ փորձելով համապատասխանել տղամարդկության այդ գաղափարներին»,-բացատրում է նա:
Նա հավելում է, որ որոշ տղամարդիկ ստում են նաեւ, որպեսզի «հաճելիորեն զարմացնեն» իրենց զուգընկերուհուն:
Ինչ վերաբերում է որակյալ սեքսին, ապա առնանդամի չափսը իրականում նշանակություն չունի: Կուկը նշում է, որ հեշտոցը հարմարվողական է եւ կարող է տարբեր չափեր ընդունել: Հաճույք են տալիս նաեւ խթանման տարբեր ձեւերը։
Փորձագետ Ջեսիկա Լեոնին նշում է, որ մեր օրերում սոցիալական մեդիան եւ ծանոթությունների հավելվածները ստիպում են մարդկանց որոշակի տեսք ունենալ: «Այս ճնշումը, զուգորդված լուսանկարների խմբագրման հավելվածների ներբեռնման հեշտության հետ, հավանաբար կհանգեցնի «cockfishing»-ի աճին»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»