Կինեմատոգրաֆիայի գոյության ամբողջ ընթացքում ռեժիսորները վերստեղծել են բազմաթիվ հարսանեկան արարողություններ, որոնցով մենք մինչ օրս ոգեշնչվում ենք։ Մեր ընտրանում լավագույն 5-յակում ոչ միայն ամենահուզիչ, այլեւ ամենաոճային կինոհարսերն են։
Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին (1953)
«Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» հայտնի երաժշտական կատակերգության եզրափակիչում երկու արտիստուհիներ, որոնց դերերը կատարում են Ջեյն Ռասելը եւ Մերիլին Մոնրոն, ամուսնանում են նույն հարսանյաց զգեստներով, որոնք հորինել է հոլիվուդյան հայտնի նկարիչ, Մոնրոյի ընկեր Ուիլյամ Թրավիլան: Կրծկալը ժանյակավոր գործվածքից է, կիսաշրջազգեստի երկարությունն արդիական է 1953թ․-ի համար․ չափազանց նուրբ եւ էլեգանտ։ Հարսնացուների կերպարներն ամբողջացնում են սպիտակ գլխարկները։
Ռոմեո + Ջուլիետ (1996)
Ռեժիսոր Բազա Լուրմանի կարիերայի ամենահայտնի ֆիլմը եւ, թերեւս, առավել նորաձեւը: Լուրմանը Շեքսպիրյան սյուժեն տեղափոխել է 90-ականների իրողություն, օգտագործել է կապույտ Ռոմեոյի եւ սպիտակ՝ Ջուլիետայի համար․ սպիտակ խալաթ, հրեշտակի հանդերձանք, սպիտակ շապիկ եւ երկու սպիտակ հարսանեկան զգեստ: Վառ կերպարների եւ դեկորացիաների ֆոնի վրա, գլխավոր հերոսուհու հարսանեկան զգեստը պետք է առանձնանա, այդ իսկ պատճառով Ջուլիետայի զգեստը պարզ է՝ առանց ավելորդ մասերի, մաքուր կարերի օգտագործմամբ:
Միստր եւ միսիս Սմիթ (2005)
Պատմություն այն մասին, որ ամուսնության մեջ միշտ կա անակնկալների եւ սենսացիաների առկայություն: Ֆիլմում հարսանեկան արարողության համար Անջելինա Ջոլին փորձել է Michael Kaplan-ի էլեգանտ եւ հակիրճ հարսանեկան զգեստը: Այս կերպարը հարմար է յուրաքանչյուր աղջկա, ով ցանկանում է պարզ ու շքեղ տեսք ունենալ։
Երիտասարդ Վիկտորյա (2009)
Վիկտորյա թագուհին, որի դերը կատարում է դերասանուհի Էմիլի Բլանտը, արդեն 11 տարեկանում գիտակցել է, որ իրեն հանձնարարված է դառնալ Բրիտանական կայսրության թագուհին: Հերոսուհին մեծ թվով ցնցող հանդերձանքների երջանիկ սեփականատեր է։ Դիզայներ Սենդի Փաուելի հեղինակած Վիկտորյայի հարսանեկան զգեստը կարվել է ամենանուրբ ժանյակավոր գործվածքից եւ զարդարվել է քարերով։
Սպիտակաձյունիկ․ թզուկների վրեժը (2012)
Չար թագուհին, ով երազում է ամուսնանալ գեղեցիկ եւ հարուստ արքայազնի հետ, իհարկե, ընտրում է շքեղ զգեստ: Հարսնացուի հանդերձանքի համար ավելի քան 30 մետր կտոր է պահանջվել, այն կշռում է մոտ 27 կիլոգրամ, իսկ կիսաշրջազգեստի տրամագիծը կազմում է 2,5 մետր: Ջուլիա Ռոբերթսի կատարմամբ թագուհու զգեստը դիզայներ Էյկո Իշիոկի աշխատանքն է:
Աղբյուրը՝ Marieclaire.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով14:20, 22 ապրիլի
Թեյլոր Սվիֆթի վերջին ալբոմը մեկ օրում վաճառվել է 1,6 միլիոն օրինակով