Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը, որը վերջերս նշել է, որ դուստրն իրեն շատ ավելի վատ է վերաբերվում, քան «կացնով սպանողին», հայտարարել է, որ պատրաստ է դիմել Կալիֆոռնիայի դատարան ընդդեմ դստեր եւ փեսայի՝ արքայազն Հարիի։ Եվ դա կանի «մոտ ապագայում»։
Այժմ Մեքսիկայում ապրող 77-ամյա Թոմաս Մարքլը Fox News-ին հայտնել է, որ հասնելու է թոռներին՝ երկուամյա Արչիին եւ Լիլիբեթին տեսնելու իրավունքին․ վերջինիս Սասեքսի դքսուհին լույս աշխարհ է բերել այս տարվա հունիսի 4-ին։
Թոռներին տեսնելու Մարքլի բոլոր փորձերը ոչ մի արդյունք չեն տվել․ դուստրն արդեն երեք տարի է՝ չի ցանկանում խոսել նրա հետ եւ արհամարհում է։ Մարքլի առողջական վիճակը վերջին շրջանում նկատելիորեն վատացել է, եւ նա վախենում է, որ այդպես էլ չի տեսնի թոռան ու թոռնուհուն։
Թոշակառուն (նախկին լուսաժին ռեժիսոր, որն աշխատել է ամերիկյան հեռուստատեսությունում) նաեւ քննադատել է Հարրիին հուշադրությունները հրապարակելու որոշման համար։ Ամերիկացի կարծում է, որ «հոգեբանի հետ երեք սեանսից եւ Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցից հետո» փեսան պատմելու բան այլեւս չունի։
Թոմասը երբեք չի հանդիպել արքայազնին․ միայն մի քանի անգամ խոսել է հեռախոսով։ Մարքլը ներկա չի եղել դստեր հարսանիքին․ սրտի նոպայի պատճառով գտնվել է հիվանդանոցում։ Մեգանին դեպի խորան ուղեկցել է 3եսայի հայրը՝ արքայազն Չարլզը։
Թոմաս Մարքլը նաեւ պատմել է, թե երբ է դուստրն առաջին անգամ ճաշակել հայտնիության քաղցրությունը։ Երբ Մեգանը 12 տարեկան եղել, հայրը նրան տարել է «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությանը, որի ընթացքում հաղթանակ է տարել տեխնիկական անվանակարգերից մեկում։ Մեգանը նրա հետ քայլել է կարմիր գորգով ու ասել․ «Հայրիկ, ես ցանկանում եմ մի օր հայտնի դառնալ, ինչպես դու»։ Եվ հայրը նրան պատասխանել է, որ կյանքում ամենակեւորն ընտանիքն է, ոչ թե համբավը։
Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Մեգանը հայտարարել է, որ հայրը, որը համագործակցել է պապարացիների հետ, «դավաճանել է իրեն», եւ ինքն իրենց հեշտեցումը դժվարին է համարում։ Թոմասը մինչ այժմ շարունակում է շփվել լրագրողների հետ՝ անպատշաճ բաներ պատմելով դստեր մասին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին