Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով ռուսական համանուն դրամայում Վոլդի կերպարը կմարմնավորի գերմանացի դերասան Աուգուստ Դիլը, հայտնում է «Մարս Մեդիա» կինոընկերության կայքը։ Դերասանը խաղացել է Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները» (2009) եւ Թերես Մալիկի «Գաղտնի կյանք» (2019) ժապավեններում։
Վարպետի եւ Մարգարիտայի դերերը կկատարեն Եվգենի Ցիգանովը եւ Յուլյա Սնիգիրը։ Ժապավենի գործողությունները ծավալվուն են Մոսկվայում 1930-ական թվականներին։ Ըստ սյուժեի՝ Բուլգակովը հայտնվում է գրական եւ քաղաքական սկանդալի կենտրոնում․ քննադատները Քրիստոսին չափազանց վառ ներկայացնելու պատճառով վատ են ընդունել նրա նոր վեպը։ Դրա պատճառով նրա վեպի հիման վրա ներկայացումը հանում են խաղացանկից, իսկ գործընկերներևը խուսափում են նրանից։ Կարճ ժամանակ անց գրողը սիրահարվում է ամուսնացած կնոջ՝ Մարգարիտային եւ նոր վեպ է սկսում, որի հերոս է դառնում Վոլանդը։
«Միխայիլ Բուլգակովի վեպն առաջին անգամ կարդացել եմ 17 տարեկանում եւ անկեղծ ասած՝ ամեն ինչ չէ, որ հասկացել եմ։ Պատրաստվելով նկարահանումների՝ ես վերընթերցեցի այն եւ բոլորովին այլ կերպ դիտարկեցի նրա ստեղծագործությունը։ Կարծում եմ՝ ամեն անգամ այդ գրքում կարելի է ինչ-որ նոր բան գտնել։ Դա է վեպի առաձնահատությունը։ Եվ իհարկե, Վոլանդը վեպի ամենահետաքրքիր կերպարների մեկն է, ավելի ճիշտ՝ նա բոլոր կերպարների համադրությունն է։ Նա միշտ ինչ-որ այլ մեկն է»,- ասել է Դիլը։
Ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Լոկշինն է («Արծաթե չմուշկներ»), սցենարի հեղինակը՝ Ռոման Կանտորը («Համաճարակ»)։ Կինոյի ֆոնդի աջակցությամբ ժապավենի արտադրությամբ զբաղվում են «Մարս մեդիա», «Ամեդիա Փրոդաքշն» եւ «Պրոֆիտ» կինոընկերությունները։
«Վոլանդի» նկարահանումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի վերջ եւ անց կկացվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Մալթայում։ Ժապավենի պրեմիերան տեղի կունենա 2022թ․-ի վերջին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ