«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Դուք հիմար եք»․ Առնոլդ Շվարցենեգերը դիմել է մարդկանց, ովքեր հրաժարվում են պատվաստումից եւ դիմակներից

10:13, 14 օգոստոսի

Առնոլդ Շվարցենեգերը, որը վերջերս 74 տարեկան է դարձել, դիմել է նրանց, ովքեր մինչ այժմ հերքում են կորոնավիրուսի գոյությունը, հրաժարվում են պաշտպանության միջոցներից եւ դեմ են պատվաստմանը: Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը, որը պատվաստվել է դեռ հունվարին, իր դժգոհությունն է հայտնել CNN-ի եթերում։

«Մեկուկես տարի է անցել, իսկ շուրջը դեռ քաոս է։ Մարդիկ, ովքեր դեռեւս հերքում են, ովքեր չեն հավատում դիմակների օգուտին, ասում են. «Մեզ հարկավոր չէ սոցիալական հեռավորություն»։ Նրանց կրկին ու կրկին պետք է հիշեցնեն, որ փորձագետները խորհուրդ են տալիս դիմակներ կրել, լվանալ ձեռքերը, պահպանել հեռավորությունը, հատկապես վիրուսի նոր, չորրորդ ալիքի ժամանակ, որ մենք պետք է միասին աշխատենք: Լսեք, ես մկաններ ձգելու փորձագետ եմ։ Ոչ ոք դա ինձնից լավ չի հասկանում, թե դա ինչպես կարելի է ավելի լավ անել, քան ինձ։ Ես այն ուսումնասիրել եմ 50 տարի։ Եվ կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ուսումնասիրել են վիրուսներ: Դոկտոր Ֆաուչին դրան է նվիրել իր կյանքը, ինչու՞ չեք հավատում նրան»,- ասել է Առնոլդ Շվարցենեգերը:

«Կորոնավիրուսն այստեղ է, այն սպանում է մարդկանց։ Այն դադարեցնելու միակ ճանապարհը պատվաստվելն ու դիմակ կրելն է, այլ ոչ թե մտածելը. «Օյ, իմ ազատությունը սահմանափակում են։ Գրողը տանի քո ազատությունը։ Դրա հետ գալիս են պարտավորություններ եւ պատասխանատվություն։ Դու չես կարող ասել․ «Ես դրա իրավունքն ունեմ», երբ դա վերաբերում է այլ մարդկանց։ Դա խաչմերուկում լուսացույցի նման է. այն դնում են, որ ոչ ոք պատահաբար ոչ մեկի չսպանի։ Դուք չեք ասում․ «Պետք չէ ինձ հրամայել, թե որտեղ կանգ առնել, ես կգնամ»: Քանի որ, այդ ժամանակ դուք ինչ-որ մեկի կարող եք սպանել։ Նույնը վիրուսի հետ է։  Երբ դուք շնչում եք, Դուք կարող եք վարակել մեկ այլ անձի, նա կարող է մահանալ։ Մենք պետք է աշխատենք միասին, ոչ թե վիճենք ու պատասխանենք. «Այո, դուք ունեք նման իրավունք, բայց գիտեք, թե ի՞նչ։ Դուք հիմար եք», - եզրափակել է նա։

Աղբյուրը՝ Super


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել