1.Սեր սովորույթ
Դուք երկար տարիներ միասին եք եւ կես խոսքից հասկանում եք ձեր երկրորդ կեսին: Նույնիսկ եթե դուք նույն սենյակում եք խորը լռության մեջ, գիտակցում եք, որ դուք ուղղակի լավ եք ձգում ձեզ համար սիրելի մարդու կողքին: Բայց շատ հաճախ պատահում է, որ անցնում է սիրո ալիքը եւ դրա հետեւից գալիս է ձանձրույթի ուժը, դուք ձանձրանում եք այդքան ժամանակ միասին ապրելուց, ձեր հարաբերություններում նորություն եք ցանկանում: Եթե որեւէ անսպասելի պահի դուք որոշեք արմատապես փոխել ձեր արտաքինը, այլ սանրվածք անել կամ ձեր զգեստապահարանը փոխարինել այնպիսինով, որը դուք ինքներդ էլ չէիք սպասում, մի շտապեք նման բան անել, որովհետեւ սիրելին անմիջապես չի ընկալի ձեր նոր կերպարը: Նա նույնիսկ կվախենա, նրան կասկածներ կկրծեն, թե ինչու եւ ինչ առիթով են այդպիսի կտրուկ փոփոխությունները: Նման բարդ իրավիճակում խորհուրդ կտանք բազմազանություն մտցնել ընտանեկան առօրյայում: Շուն գնեք, նոր հոբբիով զբաղվեք, որով վաղուց չեք զբաղվել, ավելի հաճախ նրա հետ քննարկեք գործերն ու պլանները: Եվ նման փոխհարաբերությունները նրանով են լավ, որ նորության հատիկ կհայտնվի, սիրելի մարդը ձեզ կտեսնեի նոր եւ բազմապլան:
2. Սեր-ընկերություն
Դուք ամեն ինչում բաց եք ընտրյալի առջեւ, կարող եք նրան ամեն գաղտնիք հայտնել: Նա ձեզ հասկանում է եւ ամեն պահի կլսի ձեզ, չի դատապարտի, գործնական խորհուրդ կտա, թեկուզ եւ` ձեր հասցեին քննադատությամբ, փոխարենը կիմանաք, որ նա ձեզ հետ է ամբողջ մարմնով, հոգով եւ բանականությամբ` մեծատառով: Նման հարաբերությունները կարող են երկար տեւել, եթե ձեզ համար սեքսը կարեւոր չէ: Որովհետեւ ընկերների համար խոշոր հաշվով, առաջին եւ կարեւոր տեղում անկողինը չէ, այլ հոգիների հարազատությունը: Անկեղծ պատասխանեք ձեզ` ով է այդ մարդը ձեզ համար եւ ձեր ինչին է պետք: Դուք երկարատեւ հարաբերությունների հույս ունեք, թե դարման եք դնում ցավոտ վերքին: Գուցե ձեր ներսը նայելով` հասկանաք, որ ձեր առաջ սիրեկան չէ, այլ ընդամենը` ընկեր: Կամ էլ հակառակը. կհամոզվեք, որ ձեր առաջ բնականորեն փոխադարձ զգացումներ են եւ դուք դրանք թաքցնում եք:
3. Սեր-շահ
Տվյալ դեպքում բանականության խնդիր կա. նրա հայրը հայտնի մարդ է, իսկ մայրը խոշոր ձեռնարկություն ունի: Դուք ձեզ լավ եք զգում միասին, նա գեղեցիկ եւ հարուստ է, կարելի է նույնիսկ պնդել, որ իդեալական տղամարդ է, ուրիշ ի՞նչ է պետք: Շահադիտական նպատակներ ունենալով, ղեկավարվելով նրա հաստ դրամապանակով, չարժե մոռանալ, որ դուք եւս պետք է որոշակի արժեք ունենաք նրա աչքում: Այնպես որ, եթե երազում եք ձեր տեղը պահպանել արեւի տալ, պետք է զգույշ լինեք: Մի մոռացեք հետեւել ձեր արտաքինին եւ ոչ մի դեպքում խանդի պատճառ մի տվեք: Նա կկասկածի`արդյոք իմաստ կա կյանքի մնացած տարիները ձեզ հետ անցկացնել: Անպայման մի քանի հետաքրքրություն ունեցեք, որպեսզի տղամարդն այնպիսի զգացողություն չունենա, թե դուք բեռի նման կախված եք իր վրա: Հետաքրքրվեք նրա գործերով, շփվեք նրա գործընկերների կանանց հետ: Մի վիճեք նրա ծնողների հետ` միաժամանակ հիշելով, որ պարտադիր չէ, որ այդ տղամարդը մտածի, որ գնել է ձեզ:
4. Սեր-գործընկերություն
Գործընկերական փոխհարաբերություններում գլխավոր դերը խաղում է հավասարությունը. նրանք միասին են հաղթում կամ պարտվում, կիսում են եւ ուրախությունը, եւ վիշտը: Գործընկերությունը բացառում է մոմերով ռոմանտիկ ընթրիքները, ծննդյան տարեդարձի անակնկալները: Դրանք կառուցվում են պլանների, նպատակների վրա, որոնք տարիներ առաջ են գծվում: Նման հարաբերությունների պայմաններում կարեւոր գծերն են հարգանքը եւ կողմերի լիակատար վստահությունը: Բայց մի մոռացեք, որ ձեր առջեւ ոչ միայն գործընկեր է, այլեւ` սիրելի մարդ:
Աղբյուրը` MyJane.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:17, 24 ապրիլի
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին21:30, 24 ապրիլի
«Մենք ոգեկոչում ենք 1915 թվականին զոհված հայերի հիշատակը: Նրանց թվում են իմ նախնիները»․ ամերիկահայ դերասանուհի Դիանա Մեդիսոն20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով