Մարդը առաջին հերթին հոգի է. Նարինե Գրիգորյան

Թատրոնը՝ որպես ներշնչանքի աղբյուր․ Մարիկա Դովլաթբեկյանը՝ բեմից դուրս

Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հարսանիք Ջեյմս Բոնդի ոճով (ֆոտո)

13:53, 8 նոյեմբերի

Լոնդոնցի միլիոնատեր 23-ամյա Աբդուլ Հասանը, ով ամուսնացել է Լեյլե Կհաթունի հետ, իր սիրելիին որոշել է անակնկալ մատուցել եւ հարսանիքը կազմակերպել բոնդիանայի ոճով։ Դրա համար նա օգտագործել է 3 օդանավ, որոնցով թռել է 007 գործակալը։

Ինչպես հաղորդում է Бизнес-стиль - ը, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել մասնավոր ինքնաթիռի տախտակամածում, որով թռել է Շոն Կոներիի մարմնավորած Բոնդը «Գոլդֆինգերում»։ Երկրորդ ինքնաթիռը՝ «Կազինո Ռոյալ» ֆիլմի Boeing 747-ը, դարձել է 200 հոգանոց հարսանեկան երեկույթի վայրը։ Դրանից հետո գծանավը երկու Як-52 սովետական ինքնաթիռների ուղեկցությամբ ուղեւորվել է Դուվրի Սպիտակ ժայռեր։

Հասանի սիրելիի երրորդ անակնկալը եղել է Robinson R44-ը, որով «Ոսկե աչք» ֆիլմում թռել է Պիրս Բրոսնանը։ Այս օդանավով նորապսակներն ուղեւորվել են այնտեղ, որտեղ կանցկացնեն մեղրամիսը։
Հարսանիքը համալրել են Դենիել Քրեյգի ու բոնդիանայի հայտնի չարագործների նմանակները։
Նման արարողության միջին գինը մոտավորապես 160 հազար դոլար է։   

Լուսանկարը՝ dailymail.co.uk - ի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Archive
Search