ԽՈՅԵՐ
Այսօր սիրային հարաբերություններից հաճույք ստանալու համար պետք է ներդրում անեք։ Իհարկե, մեկ օրում հրաշքներ չեք կարող գործել, բայց կարող եք գեղեցիկ նկար նկարել, հիշողություններ արթնացնող երգերի հավաքածու պատրաստել կամ երեկոյան համեղ ընթրիք պատրաստել։ Սրանցից մեկն իրագործելու համար ձեզնից կպահանջվի մեկ ժամ, բայց արդյունքը անմոռանալի լինի։
ՑԼԵՐ
Սեպտեմբերի 25-ին սիրելի էակը ձեր գերուշադրության կարիքը կունենա։ Դրա բացակայության դեպքում նա կարող է հիմարություններ անել, որոնց հետեւանքը անդառնալի կլինի ձեր երկուսի համար։ Հետեւաբար, վերհիշեք բոլոր քնքուշ խոսքերը։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի էակի հետ ռոմանտիկ հանդիպում կազմակերպեք մի գեղեցիկ եւ շատ հարմարավետ վայրում։ Թող սեպտեմբերի 25-ի հանդիպումը անկրկնելի լինի, ռոմանտիկ, ջերմ եւ ուրախ։ Թող այս հանդիպումը նոր սկիզբ լինի հարաբերություններում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր դուք լրջորեն մտածելու եք ընտանեկան արժեքների մասին, եւ թե ինչ կարեւոր տեղ ունեն դրանք ձեր եւ ձեր սիրելիի կյանքում։ Աստղերը խորհուրդ են տալիս լրջորեն մտածել այդ հարցի շուրջ եւ ապագա պլաններ մշակել համատեղ կյանքի համար։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր երջանկությունը պետք է ամենակարեւորը լինի ձեզ համար։ Բայց եթե դրա համար ձեզ անհրաժեշտ է սիերլի էակի ժպիտը, ուրեմն անգործ մի նստեք։ Հենց հիմա գործի անցեք, զանգեք նրան եւ հանդիպում նշանակեք։ Սեփական ցանկությունները կատարելը շատ էական է։
ԿՈՒՅՍԵՐ
Սեպտեմբերի 25-ին սիրելիի համար շատ դժվար կլինի շփվել ձեր մտերիմների եւ հարազատների հետ; Նրանց միջեւ պատնեշ կստեղծվի, որն անհաղթահարելի ու սարսափելի կթվա։ Ուստի, ավելորդ չնյարդայնանալու համար նման հանդիպումներ այսօր մի կազմակերպեք։
ԿՇԵՌՔՆԵՐ
Կշեռքներին կարեւոր, գլոբալ եւ անհետաձգելի գործերի իրականացման օր է սպասում։ Թվում է՝ տունը կապիտալ վերանորոգման կարիք ունի, իսկ երեխան դպրոցում խնդիրներ ունի։ Այո, այս ամենի մասին պետք է միանգամից հոգ տանել։ Մնում է ձեզ հաջողություն մաղթել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր հնարավոր է ձեզ մոտ բացասական էներգիա կուտակվի սիրելի էակի հանդեպ։ Պետք չէ այն պահել ձեր ներսում։ Եթե նման զգացողություններ ունեք, անպայման բարձրաձայնեք, անկեղծ զրուցեք նրա հետ։ Նա կհասկանա ձեզ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Սեպտեմբերի 25-ին սիրելի էակը շատ ջերմ ու սիրառատ կլինի ձեր նկատմամբ։ Նրա սերն այնքան լուսավոր կլինի, որ արեւի ու դրա շողերի կարիքը չեք ունենա։ Այնպիսի տպավորություն կլինի, որ արեւը միայն ձեզ է ժպտում ու ձեռքով է անում։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ստիպված եք շատ պատասխանատու լինել սիրելիի հետ շփման հարցում։ Այսօր այն շատ դժվար ու բարդ է լինելու ձեզ համար։ Բայց եթե կարողանաք հաղթահարել այս փորձությունը, շուտով կքաղեք դրա պտուղները։
ՋՐՀՈՍՆԵՐ
Սեպտեմբերի 25-ին աստղերը կտրականապես դեմ են, որ շտապեք։ Անձնական կյանքում առկա խնդիրները հապճեպ չեն լուծվում։ Որոշումները կայացրեք երկար մտածելուց եւ խելամիտ եզրակացություններ անելուց հետո։
ՁԿՆԵՐ
Պետք չէ սիրելի էակի փոխարեն ամեն ինչ որոշել։ Նա նույնպես ի վիճակի է լուծել իր խնդիրները, ընդ որում՝ ճիշտ ու յուրօրինակ ձեւով՝ ի զարմանս ձեզ։ Սեպտեմբերի 25-ը եւս մեկ հնարավորություն կտա սիրելի էակին բացահայտելու համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի

19:30, 24 հոկտեմբերի
«Քիմ Քարդաշյանը կարող է նախագահ դառնալ». կենսագիրը բացահայտում է նրա ընտանեկան գաղտնիքները, սկանդալային անցյալը և փառքի հանդեպ մոլուցքը17:25, 24 հոկտեմբերի
Արհեստական ինտելեկտով ստեղծված երգչուհին հայտարարել է, որ հղի է և լքել է խումբը. երկրպագուները միանգամից չէին հասկացել, որ նա գոյություն չունի16:34, 24 հոկտեմբերի
Սալմա Հայեկի դուստրը գլխավորում է Մեծ Բրիտանիայի ամենացանկալի հարսնացուների ցուցակը. ծնողների միլիարդները, պանդոկները և օղին