ԽՈՅԵՐ
Սեպտեմբերի 28-ին հասկանալու եք, որ նախկինում ձեզ համար կարեւոր ավանդույթներն ու սովորությունները արդեն ձանձրացնում ու նյարդայնացնում են ձեզ եւ ցանկանում եք ազատվել դրանցից։ Բայց պետք է աստիճանաբար հրաժարվել, որպեսզի սիրելի էակը այդ փոփոխությունները չնկատի։
ՑԼԵՐ
Այսօր պետք չէ հուսալ, որ սիրելի էակը ինքնուրույն գլխի կընկնի, թե ինչ եք դուք իրենից ակնկալում եւ ուրախությամբ ու ժպիտով կանի դա։ Ստիպված եք լինելու խնդրել նրան, ընդ որում հնարավոր է՝ մի քանի անգամ, եթե իհարկե, դա դեմ չէ ձեր սկզբունքներին։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր սիրելի էակը դժվարությամբ է հասկանալու ձեզ, ձեր խոսքերը։ Ձեզ համար շատ բարդ է լինելու համոզել, որ ձեր բառերում ու գործողություններում տողատակեր չկան եւ դրանք պետք է բառացի ընկալել։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հիանալի օր նոր ծանոթությունների համար, երկրպագուներին հնարավորություններ տալու եւ իսկական աստղ զգալու համար։ Եվ միայն դրանից հետո դուք ձեզ լիարժեք մարդ կզգաք, որը իսկապես վայելում է իր երջանկությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելի անձնավորությունը գործի կդնի իր սրամտությունը, ինչն այնքան էլ դուր չի գա ձեզ։ Սակայն աստղերը խորհուրդ են տալիս բուռն չարձագանքել եւ փորձել ավելի հանդուրժող լինել։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր պետք է համբերեք ու սպասեք։ «Սպասիր ինձ, եւ ես կվերադառնամ». հենց սա կարող է լինել սեպտեմբերի 28-ի ձեր կարգախոսը։ Որքան անկեղծ սպասեք սիրելիին, այնքան լավ։ Սիրելիի հետ հանդիպումը կախված է, թե որքան ուժգին է նրան տեսնելու ձեր ցանկությունը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Սեպտեմբեր 28-ը պետք է նվիրել սիրելի էակի համար նվեր ընտրելու կարեւոր գործին։ Հենց այսօր դուք կգտնեք այն ճիշտ նվերը, որը դուր կգա ոչ միայն ձեզ, այլեւ ձեր ընտրյալին։ Այս ոգեւորությունը ձեզ հետ մնա մինչեւ երեկո, հետեւաբար հենց առավոտյան շտապեք խանութ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր սիրելի էակին նոր, անսովոր անկյունից ճանաչելու հնարավորություն կունենաք։ Դուք չեք էլ մտածել, որ նա այսպիսին է։ Դժվար է ասել, այդ բացահայտումը ուրախացնելու է ձեզ, թե տխրեցնելու, բայց հաստատ զարմացած եք լինելու։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր ընտրյալը փորձելու է պարզել ձեր պահելաձեւի պատճառները։ Եվ նույնիսկ եթե ձեր վարքագծով կասկածի տեղիք չեք տվել, աստղերը հուշում են, որ պետք է մի բան մտածեք՝ սիրելիին հանգստացնելու համար։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Սեպտեմբերի 28-ին ձեր հայացքը մատնելու է ձեր բոլոր զգացմունքների մասին։ Բայց պետք չէ վախենալ, եթե նա գուշակի այդ ամենի մասին։ Չէ որ նա ձեզ համար ոչ միայն սիրելի անձնավորություն է, այլեւ մտերիմ մարդ, ով թե ուրախության , թե տխրության պահին ձեր կողքին է։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությանը բնորոշ կլինի անտրամաբանական արարքները, որոնք կզայրացնեն ձեզ։ Բայց բարկանալուց առաջ մտածեք՝ միգուցե դրանք այնքան էլ անտրամաբանական չեն, ինչպես ձեզ է թվում։ Միգուցե փորձեք գտնել դրանց թաքնված իմաստը եւ վերջապես հասկանաք ձեր երկրորդ կեսին։
ՁԿՆԵՐ
Թվում է՝ շատ խորամանկ մարտավարություն եք ընտրել սիրելի էակին գրավելու համար։ Բայց ինչո՞ւ եք նման բարդ ճանապարհ ընտրել։ Ձեր առջեւ բոլոր դռները բաց են, պարզապես պետք է թակել ու ներս մտնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար10:11, 25 ապրիլի
Եվա Բաղդասարյանն ու ամուսինը, 2 տարվա համատեղ կյանքից հետո, օրինականացրել են հարաբերությունները