Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի՝ հոր խնամակալությունից ազատվելու բազմամյա պայքարի մասին արդեն իսկ մի քանի ֆիլմ է նկարահանվել, իսկ այժմ նոր հանգամանքների առնչությամբ եւս երեքն են հայտնվել։ Դրանցից մեկի պրեմիերայի ֆոնին աստղը տարօրինակ հայտարարություն է արել Ինստագրամում։ Բրիթնին երկրպագուներին հայտնել է, որ կրկին դիտել է նոր վավերագրական ֆիլմի հատվածը եւ պատմել է դրա վերաբերյալ իր հույզերի մասին։
Բրիթնին նախ բավական կտրուկ է եղել ու նշել է, որ «այդ ամենը սուտ է», հետո հեռացրել է բառերից մեկն ու գրել․ «Դա խենթություն է։ Ես մի փոքր դիտել եմ վերջին վավերագրական ֆիլմը եւ պետք է ասել, որ մի քանի անգամ փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Ես, իսկապես, փորձում էի հեռանալ այդ դրամայից։ Առաջին հերթին, դա անցյալում է։ Երկրորդ, կարո՞ղ է երկխոսությունն ավելի լավ հնչել։ Երրորդ, նրանք օգտագործել են աշխարհում իմ ամենագեղեցիկ կադրերը։ Ինչ կարող եմ ասել․․․ Նրանք աշխատել են»։
Խոսքը վավերագրական ֆիլմի մասին է, որը The New York Times-ը թողարկել է «Hulu» սթրիմինգային ծառայության հետ։ «Վերահսկողություն Բրիթնի Սփիրսի նկատմամբ» վավերագրական ֆիլմում բացահայտվել են հոր կողմից երգչուհու նկատմամբ խնամակալության նոր մանրամասները։ Հայտնի է դարձել, որ նա հասանելիություն է ունեցել ամենին, ինչ պահվում է նրա հեռախոսում։ Նրան հասանելի են եղել բոլոր հաղորդագրությունները, FaceTime-ի զանգերը, նշումները, դիտարկիչի հիշողությունը եւ լուսանկարները։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 20 ապրիլի
Որտե՞ղ են խորհրդավոր կերպով անհետանում գուլպաները13:36, 20 ապրիլի
Քիմ Քարդաշյանը չի արձագանքի Թեյլոր Սվիֆթի նվաստացուցիչ դիս-թրեքերին՝ «վախենալով» նրա երկրպագուների բանակից12:31, 20 ապրիլի
Իննա Սահակյանը կմիանա Անսիի միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի ժյուրիի կազմին11:30, 20 ապրիլի
Կիսամերկ Քայլի Ջենները՝ իր Khy բրենդի նոր արշավի լուսանկարներում10:45, 20 ապրիլի
Թեյլոր Սվիֆթը չի ներել Քիմ Քարդաշյանին՝ իր նոր ալբոմում երկու «դիս-թրեք» նվիրելով նրան09:00, 20 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 19 ապրիլի
Որքանո՞վ է գեղեցիկ արտաքինն ազդում սեքսի որակի վրա. Առասպելներ եւ իրականություն22:24, 19 ապրիլի
Մալդիվների ամենաթանկ հանգստավայրի ներսում21:17, 19 ապրիլի
Թրեւիս Բարքերը շնորհավորել է Քորթնի Քարդաշյանին՝ հրապարակելով նրա լուսանկարը, որում նա զուգարանում է20:21, 19 ապրիլի
Jacquemus-ը նոր շունչ է հաղորդում ամառային հարսանիքներին19:47, 19 ապրիլի
Ինչպե՞ս է Բրիտանիայի ամենահարուստ մարդուն հաջողվում ստվերում մնալ. նույնիսկ նրա ադմինիստրատորը չի լսել նրա մասին18:27, 19 ապրիլի
Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել