Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Մազերի խնամքը՝ ցուրտ եղանակին

19:11, 10 հոկտեմբերի

Ցուրտը բացասաբար է ազդում մեր վարսերի որակի վրա։ Մազերը գեղեցիկ եւ գրավիչ տեսք հաղորդելուց զատ, ունեն շատ կարեւոր մի գործառույթ. դրանք ցրտից պաշտպանում են գլուխը։ Հետեւաբար, պետք է խնամել վարսերը եւ որոշակի ժամանակ հատկացնել դրանց՝ հատկապես ցուրտ եղանակին։

Հիմնական խնամք

Առաջին հերթին պետք է բարելավել արյան շրջանառությունը։ Ամեն անգամ գլուխը լավանալուց հետո պետք է մի քիչ մերսել այն։ Բացի այդ, հարկավոր է նաեւ կիրառել սնուցող եւ վերականգնող դիմակնե։ Նշենք, որ նման միջոցները պետք է հարուստ լինեն В, F վիտամիններով։ Ի դեպ, գլուխը միայն տաք ջրով է պետք լվանալ։

Ռիսկի գործոններ

Ցուրտ եղանակին մազերի վրա բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն ցուրտը, այլեւ քիմիական նյութերը, վարսահարդարիչով մազերը չորացնելը եւ այլն։  Փորձեք մազեր վարսահարդարիչով չչորացնել, սակայն սա չի նշանակում, որ պետք է խոնավ կամ թաց մազերով տանից դուրս գալ։ Պետք չէ նաեւ մոռանալ հատուկ պաշտպանիչ միջոցների մասին, որոնք կպահպանեն ձեր մազերի ամրությունը։

Գաղտնիքը գլխարկն է

Երբեք առանց գլխարկի տանից դուրս մի եկեք, որովհետեւ այն ոչ միայն նվազեցնում է հարբուխի կամ մրսածության առաջացումը, այլեւ պաշտպանում է ձեր մազերը։ Խնդիրն այն է, որ ցրտի ներգործության արդյունքում արյունատար անոթները ճնշվում եւ սեղմվում են, ինչի հետեւանքով մազերի սնուցումը սահմանափակվում է, ինչն էլ հանգեցնում է մազարմատների թուլացման կամ մազաթափության։

Երկար մազեր ունենալու դեպքում մեծ ուշադրություն եւ խնամք է պետք հատկացնել մազերի ծայրերին, քանի որ առաջին հերթին տուժում է մազերի հենց այդ հատվածը։ Ձմռանը պետք է մազերը հավաքել եւ «թաքցնել» գլխարկի տակ։

Սննդակարգ

Գաղտնիք չէ, որ ձմռանը մեր օրգանիզմը վիտամինների եւ միկրոէլեմենտների պակաս է զգում։ Օգտակար նյութերի պակասի դեպքում մազերը «սթրես են ապրում»՝ դառնալով ավելի բարակ, անփայլ եւ դյուրաբեկ։ Խնդիրն այն է, որ սննդից ստացված օգտակար նյութերը ամենավերջում են հասնում մեր մազերի ֆոլիկուլներին, հետեւաբար գեղեցիկ եւ փարթամ վարսեր ունենալու համար անհրաժեշտ է վիտամինային կոմպլեքսներ օգտագործել։

 

Աղբյուրը՝ Liza.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել