«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

986 հազար դոլար՝ հրապարկման դիմաց. հայտնիներ, որոնք ամենաբարձրն են վարձատրվում Ինստագրամում գովազդի համար

15:11, 7 նոյեմբերի

Նախկինում երեխաները երազում էին տիեզերագնաց կամ դերասանդառնալ, այսօր՝ ինստագրամ-բլոգերներ եւ տիկտոկերներ։ Զարմանալի չէ, քանի որ այդ աշխատանքի արդյունքում ստացված եկամուտների չափը պարզապես ապշեցնում է, հայտնում է Cosmo-ն։

Եգոր Կրիդ

Ռուսաստանում ամենաշատ գումար վերցնում է ոչ թե Օլգա Բուզովան, այլ Եգոր Կրիդը։ Նրա հրապարակման արժեքը կազմում է մոտ 2,2 միլիոն ռուբլի։

Դուեյն Ջոնսոն

Արտասահմանյան աստղերի շարքում առաջատարը Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն է, թեեւ նախկինում տարիներ շարունակ առաջին տեղը զբաղեցնում էր Քայլի Ջենները։ Հոլիվուդյան դերասանը մեկ գովազդային հրապարակման համար մեկ միլիոն դոլար է ստանում։ Կանխատեսելով ձեր հարցը․ պարբերաբար գտնվում են գովազդատուներ, որոնք պատրաստ են վճարել այդ գումարը։

Վալերիա

Գործընկերների համեմատությամբ Վալերիան Ինստագրամում այնքան էլ շատ հետեւորդներ չունի՝ երեք միլիոնից մի փոքր ավելի։ Ամեն դեպքում, երգչուհին իր բլոգում գովազդին ընտրողաբար եւ պատասխանատությամբ է մոտենում, ինչն էլ պայմանավորում է պատկառելի գումարը՝ մոտ 1,5 միլիոն ռուբլի մեկ հրապարակման համար։

Քայլի Ջեններ

Դուեյն Ջոնսոնին առաջատարի դիրքը զիջած Քայլի Ջենները գովազդի համար մոտ 986 հազար դոլար է վերցնում։ Սակայն առաջին հայացքից չես էլ հասկանա՝ ինչ է գովազդում մոդելը, քանի որ բավական ընտրողական մոտեցում է ցուցաբերում։ Բացի իր բիզնեսի գովազդից՝ Քայլին, օրինակ, առաջխաղացնում է վիտամիններ մազերի համար։

Իդա Գալիչ եւ Նաստյա Իվլեեւա

Եթե հավատանեք հետազոտող կայքերին, նախկին լավագույն ընկերուհիներ Գալիչն ու Իվլեեւան միջինում մեկ հրապարակման համար մեկ միլիոն ռուբլի են վերցնում՝ Իդան՝ մոտ 1,4 միլիոն ռուբլի, Նաստյան՝ 1,07 միլիոն ռուբլի։ Թեեւ տեղեկություններ կան նաեւ ավելի փոքր գումարի մասին․ հնարավոր է՝ գումարը կախված է ապրանքից կամ ծառայությունից։

Յանա Ռուդկովսկայա

Մեկ միլիոն ռուբլուց ավելի արժե հրապարակումը Յանա Ռուդկովսկայայի միկրոբլոգում։ Դիմա Բիլանի պրոդյուսերը հաճախ նախապատվություն է տալիս լյուքս դասի ապրանքանիշերին։

Պոլինա Գագարինան

Պոլինա Գագարինան, որը 8,5 միլիոն հետեւորդ ունի, գովազդային հրապարակման համար համեմատաբար փոքր գումար է պահանջում՝ 500 հազար ռուբլի։ Արտիստի միկրոբլոգում նման հրապարակումները բավական հազվադեպ են հանդիպում, ինչի համար երկրպագուները չեն դադարում նրան շնորհակալություն հայտնել։

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանը քրոջը՝ Քայլիին, զիջում է հետեւորդների թվով (148 միլիոնն՝ ընդդեմ 234-ի), ինչպես նաեւ գովազդային հրապարակման արժեքով։ Քանյե Ուեսթի նախկին կինը մեկ հրապարակման համար մոտ 858 հազար դոլար է պահանջում։

Օլգա Բուզովա

Ինստագրամի ռուսալեզու սեգմենտում ռեկորդային քանակով հետեւորդ ունենալով՝ 23 միլիոն, Օլգա Բուզովան գովազդային հրապարակումների համար բավական համեստ գումար է պահանջում։ Ըստ որոշ տվյալների՝ նրա միկրոբլոգում հրապարակման համար գովազդատուն վճարում է 350-400 հազար ռուբլի։

Արիանա Գրանդե եւ Սելենա Գոմես

Ցանկը եզրափակում են գեղեցկուհի արտիստներ Արիանա Գրանդեն եւ Սելենա Գոմեսը։ Գրանդեն, 236 միլիոն հետեւորդ ունենալով, մոտ 853 հազար դոլար է պահանջում հրապարակման համար, իսկ Գոմեսը, 230 միլիոն հետեւորդ ունենալով, ստանում է 848 հազար դոլար։

Լուսանկարները՝ Instagram, Getty Images, Axelle/Bauer-Griffin/FilmMagic, Steve Granitz/WireImage, Samir Hussein/WireImage

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել