Դստեր հորից՝ երաժիշտ Զեյն Մալիկից բաժանվելուց հետո Ջիջի Հադիդը դիմել է փաստաբանների՝ լուծելու համար երեխայի խնամակալության հետ կապված հարցերը։
Այս աշնանն ավարտվել է Ջիջի Հադիդի եւ Զեյն Մալիկի սիրո պատմությունը։ Բաժանման պատճառ է դարձել ոչ թե հագեցած աշխատանքային գրաֆիկը, որին սովորաբար վկայակոչում են աստղերը, այլ բռնությունը․ երաժիշտը բռնություն է գործադրել սիրելիի մոր՝ Իոլանդա Հադիդի նկատմամբ։ Զեյնը սկզբնական շրջանում հերքում էր ամեն ինչ, սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել, փորձաշրջան սահմանել եւ պարտավորեցրել տուգանք վճարել։
Վեճն առաջացել է զույգին դստեր՝ Խայի լուսանկարի պատճառով, որն Ինստագրամում հրապարակել էր Իոլանդան։ Մոդելն ու երաժիշտն օտար աչքից թաքցնում են մեկամյա դստեր դեմքը։ Զեյնին այդ հրապարակումը դուր չէի եկել, ինչի արդյունքում տեղի էր ունեցել կոնֆլիկտը։
Թոփ մոդելն այժմ դիմել է փաստաբաններին՝ լուծելու համար դստեր խնամակալության հարցը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զեյնը կցանկանար խուսափել այդ առիթով դատավարությունից։ Սակայն, կարծես թե, Ջիջին վճռական է տրամադրված։ «Իոլանդայի հետ վեճից հետո Ջիջին չի ցանկանում ռիսկի դիմել։ Նա չի վախենում միայնակ մայր լինել։ Ջիջին կարծում է, որ ավելի լավ է Խային միայնակ մեծացնել, քան հայտնվել թունավոր հարաբերությունների թակարդում»,- In Touch պարբերականի հետ զրույցում հայտարարել է ինսայդերը։
Աղբյուրը պնդում է, որ Զեյնը «վարձում է լավագույն փաստաբաններին, որոնց կարող է»՝ դստեր համար պայքարելու նպատակով։ «Չկա ոչ մի շանս, որ Զեյնը կհեռանա Խայից։ Նա երեխային սիրում է ամբողջ սրտով»,- հավելել է ինսայդերը։ Ըստ ամենայնի, երգիչը վստահ է, որ եթե չստացվի խաղաղ ճանապարհով համաձայնության հասնել, բոլոր միջոցներն էլ լավը կլինեն։ «Եթե գործը հասնի դատաքննության, նա դատարանում կբացահայտի Հադիդ ընտանիքի անդամներին։ Ամեն ինչ ավելի է վատանում»,- հայտնել է անանուն աղբյուրը։
Մալիկն ու Հադիդը հանդիպել են 2015թ․-ից սկսած։ Նրանք կարճ ժամանակով բաժանվել են, սակայն հետագայում միմյանց երկրորդ հնարավորություն են տվել։ 2020թ․-ի սեպտեմբերին ծնվել է նրանց դուստրը։
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարը՝ Getty Images for People.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:40, 30 ապրիլի
KFC-ն որոշել է օծանելիք արտադրել14:37, 30 ապրիլի
Իվետա Մուկուչյանը պատասխանել է իրեն ուղղված վատ մեկնաբանություններին13:02, 30 ապրիլի
Իրինա Շեյքը բուռն սելֆի է հրապարակել՝ Թոմ Քրուզի հետ հանդիպել ցանկանալու լուրերի ֆոնին12:45, 30 ապրիլի
Կիրկորովը պատմել է, թե ինչու է դադարել շփվել Պուգաչովայի հետ12:13, 30 ապրիլի
Doja Cat-ի արտառոց հագուստը. ներքնազգեստ, պատռված զուգագուլպաներ եւ հսկայական մուշտակ11:13, 30 ապրիլի
Քիմ Քարդաշյանին նորից կասկածել են Բյանկա Սենսորիի ոճը կրկնօրինաելու մեջ10:21, 30 ապրիլի
Բրիթնի Սփիրսի շրջապատը պնդում է, որ նա «ամբողջովին դիսֆունկցիոնալ է» և կործանման եզրին է09:00, 30 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով