«Մեգզիթից» հետո արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը, որոնք հրաժարվել են թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականություններից, տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Նրանք ամերիկյան լրատվամիջոցներին պարբերաբար պատմում են խնդիրների մասին, որոնք իրենց ստիպել են հեռանալ։ Ամենաաղմկահարույցը դարձել է 2021թ․-ին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը։ Եվ պարզվում է՝ այն նախապես ծրագրված է եղել։
Մեգանի եւ թագավորական ընտանիքի անդամների բարդ հարաբերությունների մասին լուրերը պտտվում էին նախքան նրա ու Հարիի հարսանիքը, որը տեղի է ունեցել 2018թ․-ին։ Եվ Օփրայի ստուդիայում այդ տեղեկատվությունը հաստատվել է։ Ամուսինները ոչ միայն հաստատել են երեխայի սեռը (Մեգան Մարքլն այդ ժամանակ հղի էր), այլեւ խոսել են պալատում ռասիստների եւ այն մասին, որ իրենց որդին՝ Արչին, առանց տիտղոսի է մնացել։
Այժմ «Մեգանն ու միապետության գաղտնազերծումը» գրքի հեղինակ Էնդրյու Մորթոնը հայտարարում է, որ Սասեքսի դուքսերը մանրամասն ծրագրել են իրենց քայլերը։ «Նրանք Օփրայի հետ հարցազրույցը ծրագրում էին արդեն տարիներ առաջ»,- իր կողմից անցկացված հետաքննությունից հետո հարցազրույցներից մեկում ասել է գրողը։
Մորթոնը պնդում է, որ հանուն ամուսնության դուքսերը կարող էին Մեծ Բրիտանիայից այլ երկիր հեռանալ, քանի որ Մարքլը պատրաստ չէր կյանքին պալատում, սակայն գիտակցաբար դա չեն արել։
Սակայն ամուսիններն ակնհայտորեն չեն ծրագրում դադարեցնել սպեկուլիացիաներն այդ թեմայի շուրջ։ Նրանք մինչ այժմ ներկայանում են որպես դուքս եւ դքսուհի, անկախ բացասականի ալիքից, որը դրա հետեւանքով ստեղծում են օգտատերերը, որոնց հայտարարում են՝ Մեգանն ու Հարին կորցրել են տիտղոսների իրավունքները։
Աղբյուրը՝ Graziamagazine
Լուսանկարը՝ Harpo Productions/Joe Pugliese
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը