Դենիել Լին հեռանում է Bottega Veneta-յից: Այս մասին հայտնի է դարձել Kering խմբի մամուլի հաղորդագրությունից։ Ինչպես գրում է The Business of Fashion-ը, դա դիզայների եւ լյուքս կոնգլոմերատի «համատեղ որոշումն» էր։
Ապրանքանիշի հետագա ծրագրերի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։ Բրենդի նոր կրեատիվ տնօրենի անունը դեռ հայտնի չէ։
«Իմ աշխատանքը Bottega Veneta-ում հիանալի փորձ էր։ Ես շնորհակալ եմ բացառիկ թիմի հետ աշխատելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, որոնք օգնել են ինձ ստեղծել իմ տեսլականը: Շնորհակալություն Ֆրանսուա-Անրի Պինոյին աջակցության եւ Bottega Veneta-յի պատմության մի մասը դառնալու հնարավորության համար», - որոշումը մեկնաբանել է ինքը՝ դիզայները։
Bain խորհրդատվական ընկերության տվյալներով՝ 2019-ին Bottega Veneta-ի վաճառքներն աճել են 2,2 տոկոսով՝ մինչեւ 1,2 մլրդ եվրո եւ շարունակել են աճել 2020-ին: Kering-ի ղեկավար Ֆրանսուա-Անրի Պինոն շնորհակալություն է հայտնել Դենիել Լիին «բացառիկ տեսլականի» համար, որը «նորաձեւության տան ժառանգությունն արդիական է դարձրել եւ բրենդը վերադարձրել է նորաձեւության բեմի կենտրոն»: Ով կզբաղեցնի Bottega Veneta-ի կրեատիվ տնօրենի աթոռը Լիի հեռանալուց հետո, կհայտարարվի շուտով:
Աղբյուրը՝ Blueprint
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է