Լոնդոնում այժմ ընթանում են «Թագ» սերիալի 5-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Ճիշտ է, արքայազն Ուիլյամին դա բոլորովին դուր չի գալիս։ Եվ ամբողջ բանը տեսարաններից մեկում է, որի նկարահանումները տեղի են ունեցել հենց դուքսի պատուհանների տակ։
Հայտնի է դարձել, որ նկարահանող խումբը ժամանել է Քենսինգթոնի պալատ՝ հենց արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի պատուհանների մոտ, որպեսզի նկարահանի այն տեսարանը, երբ արքայադուստր Դիանան խախտել է թագավորական կանոնակարգը։
Նախօրեին Էլիզաբեթ Դեբիկին (հենց նա է սերիալում խաղում արքայադուստր Դիանայի կերպարը) նկատել են արքայադուստր Դիանայի հայտնի «վրեժխնդրության զգեստով»։ Հիշեցնենք, որ հենց այդ զգեստով է նա ներկայացել հանրությանը, երբ իմացել է արքայազն Չարլզի եւ Կամիլա Փարքեր-Բոուլզի դավաճանության մասին։ Խոսքը հենց այդ տեսարանի մասին է։
«Վրեժի» հանդերձանքն ամեն ինչում խախտում էր թագավորական արձանագրությունը։ Հույն դիզայներ Christina Stambolian-ի փոքրիկ սեւ զգեստ ՝ բաց ուսերով եւ խորը դեկոլտեով, ընդգծում էր արքայադուստր Դիանայի կազմվածքը: Առավոտյան այդ լուսանկարները եղել են բոլոր թերթերում։
«Արքայազն Ուիլյամը զայրացել է այդ որոշումից։ Նրանք կարող էին ընտրել ցանկացած այլ վայր տեսարանը վերստեղծելու համար։ Բայց նրանք նախընտրել են նկարահանել այն հարթակում, որը Ուիլյամը տեսնում է իր ննջասենյակի պատուհանից», - ասել է պալատին կից աղբյուրը։
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին