Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Exclusive. Ի՞նչ զգեստներով են Միրնա Պստիկյանն ու Նանե Ավետիսյանը ներկայանալու «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» մրցույթներին. աղջիկների հույզերն ու Գոհարի խորհուրդը (ֆոտո)

12:08, 25 նոյեմբերի

«Միսս Աշախարհ Արմենիա» եւ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթների հաղթողները՝ Միրնա Պստիկյանն ու Նանե Ավետիսյանը, ակտիվորեն պատրաստվում են «Միսս Աշխարհ» եւ «Միսս Տիեզերք» մրցույթներին: NEWS.am STYLE-ն աղջիկներին հանդիպեց դիզայներ Նինա Սարկիսյանցի ատելիեում, որտեղ նրանք հատուկ իրենց համար կարված շքեղ զգեստներն էին փորձում, որոնցով էլ ներկայանալու են մրցույթների բեմերից:

Մինչ դուք այս նյութը կընթերցեք, Միրնան արդեն կլինի Պուերտո Ռիկոյում, որտեղ դեկտեմբերի 16-ին  տեղի է ունենալու «Միսս Աշխարհ 2021» մրցույթը, իսկ Նանեն Իսրայելում կլինի նոյեմբերի 26-ին՝ նախապատրաստվելու դեկտեմբերի 12-ին կայանալիք «Միսս Տիեզերք 2021»  մրցույթին:

No description available.

Գեղեցկության մրցույթներում հայ ներկայացուցիչները տարբեր հույզեր ունեն, բայց կա մի ընդհանուր զգացողություն, որը համախմբում է թե´ Նանեին, թե´ Միրնային՝ դա ուրախությունն ու հպարտությունն է, որով էլ երիտասարդ գեղեցկուհիները պատրաստվում են Հայաստանը ներկայացնել միջազգային հարթակներում:

Աղջիկներից պակաս հուզված չէ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը, որը նախապաստրաստական ողջ ընթացքի պատասխանատվությունն ու դժվարությունները կիսել է մասնակիցների հետ, եւ այժմ վստահեցնում է՝ հայ գեղեցկուհիները լիարժեք պատրաստ են մրցույթներին:

«Նախապատրաստական ամիսները բավական դժվար էին, բայց ջանք չխնայելով ամեն ինչ հաղթահարեցինք». Գոհար Հարությունյան

Գոհար Հարությունյանի խոսքով՝ նման մեծամասշտաբ մրցույթների նախապատրաստվելու համար, սովորաբար, ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ, բայց աղջիկների պատրաստվածությունից այս պահին գոհ է. «Առհասարակ այլ երկրներում մի քանի տարի շուտ, անգամ մանկուց սկսում են նախապատրաստվել նման մրցույթների: Բայց կարող եմ վստահաբար ասել, որ մեր գեղեցկուհիները՝ Նանեն, Միրնան, նաեւ Քրիստինա Այանյանը, որն այս պահին Miss Grand International մրցույթին է ներկակայացնում Հայաստանը, պատվով աշխատեցին: Քրիստինան արդեն մեծ հաջողությունների է հասել, թաիլանդական լրատվամիջոցներում ակտիվորեն մասնակցում է հարցազրույցների: Այս տարի շատ հեշտ է եղել աղջիկների հետ: Շատ բարձր եմ գնահատում նրանց հմտությունները»:

Այն, որ մրցույթներում աղջիկները կրելու են դիզայներ Նինա Սարկիսյանցի զգեստները, դեռ տարեսկզբից էին պայմանավորվել: Ըստ Գոհարի՝ շքեղ զգեստները ուժ եւ ինքնավստահություն կհաղորդեն մասնակիցներին, ինչը նա պակաս կարեւոր չի համարում.

«Նրանք է´լ ավելի համարձակ կներկայանան երեկոյան հագուստով, որովհետեւ իրենց փերի են զգում այս զգեստների մեջ, ինչը շատ կարեւոր է ինքնավստահության համար: Արդեն պայմանավորվել ենք, որ հաջորդ տարիներին էլ կհամագործակցենք Նինայի հետ»:

Գոհարը նշում է՝ ավելորդ հույսերով չի ցանկանում լցվել, փորձում է առավելագույն ջանք ներդնել անելիքների մեջ.

«Սիրով բացատրում եմ, թե ինչ կարող են անել, որ իրենց սահմաններում եւ դրանցից դուրս լավագույնս ներկայանան: Չեմ ուսումնասիրել մրցակիցներին, չեմ կարող ասել, թե ինչպես ժյուրին կգնահատի իրենց, ինչպես կանցնեն հարցազրույցի փուլը, բայց, իհարկե, շատ մեծ ցանկություն ունեմ, որ որեւէ մրցանակային տեղ զբաղեցնենք այս տարի»:

Չուշանալ, լինել պունկտուալ, լինել բարեհամբույր բոլորի հետ, խուսափել պոռթկումներից, ցանկացած պարագայում լինել հավասարակշիռ եւ չտրվել էմոցիաներին՝ ահա, թե որոնք են Գոհարի խորհուրդներն աղջիկներին, որոնք թե´ Միրնան, թե´ Նանեն փորձում են կիրառել արդեն ամենօրյա կյանքում:

«Զրուցում էի զինվորների հետ, փորձում իրենց օգնել նաեւ հոգեպես, քանի որ ինքս էլ եմ անցել պատերազմի միջով». Միրնա Պստիկյան

Միրնա Պստիկյանը Պուերտո Ռիկո մեկնել է մեր զրույցից հետո: «Միսս Աշխարհ»-ում մեր ներկայացուցիչը նշեց՝ Պուերտո Ռիկոյում առաջին անգամ է լինելու, լարվածություն կա, բայց ոգեւորությունը մեծ է: 

«Շատ ուրախ եմ ու ոգեւորված, երկար աշխատանք տարանք Միսս Գոհարի հետ, կարճ ժամանակում կարողացանք տեղավորվել, պատրաստվել ու մեծ պատվով եմ ուզում ներկայացնել Հայաստանը»:

Միրնան նկատեց՝ «Միսս Աշխարհ Արմենիա»-ում տարած հաղթանակից հետո իր մեջ շատ փոփոխություններ է տեսնում, եւ դրանք միայն դրական են.

«Ժամանակն իր հետ բերում է նաեւ փորձ, ու այդ փոփոխությունները տեսնելը ոգեշնչում է, որ ավելի շատ աշխատես հետագա ձեռքբերումների համար: Մրցույթն ինձ տվեց ինքնավստահություն, ես բնույթով բարի մարդ եմ, ավելի բարիացա, զգայուն եմ, ավելի զգայուն եմ դարձել: Տվեց նաեւ մեծ կյանքի փորձ, սկսեցի տարիքիցս ավելի հասուն աշխատանքներ կատարել, ինչը շատ բան է ինձ տալիս»:

Մոդելն արդեն հասցրել է ուսումնասիրել իր մրցակիցներին, կարծում է՝ յուրաքանչյուրն ունի իր առավելությունները.

«Իհարկե, մրցույթներում միշտ էլ կան ուժեղ մրցակիցներ, բայց այս պահին չեմ կարող առանձնացնել կոնկրետ մեկին: Իմ կարծիքով՝ ամեն մեկն իր ձեւով մրցակից է: Շատ հետաքրքիր մրցույթ է սպասվում առջեւում, քանի որ «Միսս Աշխարհ» կազմակերպությունը ջանք չի խնայում դրա համար»:

«Միսս Աշխարհ»-ում գեղեցկությունից զատ՝ կարեւոր է բացահայտել նաեւ աղջիկների ներքինը, իմանալ նրանց կենսափորձի ու գործունեության մասին: Սիրիայում ծնված 19-ամյա հայ գեղեցկուհին, որը թե´ այնտեղ, թե´ Հայաստանում, ցավոք, բախվել է պատերազմին, գիտի, թե ինչ թեման է պետք բարձրացնել մրցույթի շրջանակում.

«Ես որպես մարդ, որը երկու պատերազմի միջով է անցել, ներկայացնելու եմ այդ թեման, բարձրացնելու եմ Հայաստանի մի շարք խնդիրներ: Որոշ ծրագրեր արդեն հասցրել ենք իրականացնել Հայաստանում, օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ հատկապես զինվորների շրջանում: Զրուցում էի զինվորների հետ, փորձում իրենց օգնել նաեւ հոգեպես, քանի որ ինքս էլ եմ անցել պատերազմի միջով ու հուսով եմ՝ իմ պատմությամբ էլ կարող եմ իրենց օգտակար լինել: Ծրագիրն ընդլայնել ենք՝ օգնելով նաեւ մարզերում բնակվող ընտանիքներին, իրենց փոքրիկներին, եւ «Միսս Աշխարհ»-ում ներկայացնելու ենք այդ ամենի մասին պատմող տեսանյութը, որը հուսով եմ՝ հաջողութուն կունենա, ինչը կօգնի, որ Հայաստան գալուց հետո այդ ծրագիրը կարողանամ ավելի զարգացնել»:

Միրնայի խոսքով՝ այս փուլում իրեն անչափ ոգեշնչում են ոչ միայն ընտանիքի ու ընկերների, այլեւ հայրենակիցների բարի խոսքերը, իսկ մրցույթից ցանկանում է ստանալ այն, ինչը կնպաստի է´լ ավելի կատարելագործվելուն ու ինքնակրթվելուն.

«Մրցոււյթից ուզում եմ ստանալ լավ կենսափորձ, նպատակս այն է, որ լավագույնս ներկայացնեմ Հայաստանը, քանի որ ինձ այնտեղ ճանաչելու են, որպես Հայաստանի ներկայացուցիչ: Ուզում եմ նոր գիտելիքներով վերադառնալ, որոնք ինձ կօգնեն հետագա գործունեությանս համար»:

«Մրցույթից առաջ ինձ ասում էին՝ չե՞ս ուզում մի փոքր կոսմետիկ միջամտության դիմել, բայց ես չեմ ցանկանում լինել իդեալական, ուզում եմ, որ իմ գեներն արտացոլված լինեն իմ դեմքին». Նանե Ավետիսյան

Ի տարբերություն Միրնայի՝ Նանե Ավետիսյանը վստահեցնում է՝ լարված չէ: 24-ամյա գեղեցկուհու նպատակը Հայաստանն ու իր հայկական գենը «Միսս Տիեզերք»-ում հնարավորինս լավ ներկայացնելն է.

«Շատ լավ եմ տրամադրված մրցույթին, գիտեմ իմ արժեքը, գիտեմ՝ ինչ ունեմ եւ ինչ եմ տանում այնտեղ: Տանում եմ մի պետության պատմություն, որն ունի ավելի քան 5000 տարվա կյանք, ու դա ինձ համար մեծ հպարտություն է: Ես իմ նախնիների պատմությունն եմ տանում ինձ հետ, իմ նախնիների գենը: Հայի գենը մեծ ուժ է: Ես շատ հպարտ եմ մեր պատմությամբ, եւ ամբողջ աշխարհին բարձրաձայնելու եմ մեր երկրի ու մեր ազգի մասին»:

Նանեն նկատեց, որ մրցույթում իրեն Հայաստանի դեսպան է զգում, եւ ինչ-որ տեղ իրականանում է նաեւ իր մանկության երազանքը.

«Ես փոքր տարիքից երազում էի լինել դեսպան (հիմա էլ ոչինչ չի փոխվել), բայց չէի պատկերացնի, որ հենց այսպես կդրսեւորվեր  դեսպան լինելս: Սա ինձ համար մեծ ձեռքբերում է, շատ ուրախ եմ ու հպարտ, որ ես ներկայացնելու եմ Հայաստանը: Հաճախ ասում եմ, որ իմ մեջ ամեն ինչ չափից դուրս հայկական է՝ ես ծնվել եմ հենց հայկական ընտանիքում, իմ կենցաղը, արտաքինը՝ ամենը հայկական է, եւ իմ ամեն մի դիմագիծը նախնիներիս ժառանգությունն է, որը ես հպարտորեն եմ կրում: Մրցույթից առաջ ինձ ասում էին՝ չե՞ս ուզում մի փոքր կոսմետիկ միջամտության դիմել, որ տեսքդ իդեալական լինի: Ես միշտ պատասխանում եմ՝ ո´չ: Միգուցե, կարիք կա մրցույթում ավելի իդեալական լինել, բայց ես չեմ ցանկանում լինել իդեալական, ուզում եմ ունենալ ասելիք ու ուզում եմ, որ իմ գեներն արտացոլված լինեն իմ դեմքին»:

Ինչպես Միրնան, Նանեն էլ վստահեցրեց, որ «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթին մասնակցելը հարստացրել է իր կենսափորձը.

«Մարդիկ, միգուցե, մտածեն, թե գեղեցկության մրցույթը գեղեցիկ շորեր հագնելու, ամեն օր նոր ֆոտոշարքի մասին է, բայց դա սխալ պատկերացում է. պետք է ունենալ մեծ կամքի ուժ, լինել պատասխանատու, պետք է հասցնել ամեն ինչ: Այդ մարտահրավերներն ընդունելով ու հաղթահարելով ես կոփվում»:

Գեղեցկուհին նկատեց, որ առօրյա կյանքում հիմա ավելի հաճախ է հայտնվում մարդկանց ուշադրության կենտրոնում, եւ ուրախությամբ փաստեց, որ արձագանքներն էլ դրական են լինում: Նանեն նշեց, որ մրցույթում կցանկանար խոսել մի շարք առանցքային թեմաների մասին, սակայն ընտրությունը կանգ է առել հաճախ անտեսվող երեւույթի վրա.

«Հատկապես կուզեի շեշտել աղջիկների դերակատարությունը հասարակության մեջ, կուզեի աղջիկներն ավելի ինքնավստահ լինեին: Ուզում եմ կանանց եւ աղջիկներին սովորեցնել մտքերի արվեստը, որպեսզի նրանք չընկնեն հասարակության կարծիքների հետեւից, այլ իրենք դասավորեն իրենց մտքերն ու արժեհամակարգը: Մեր ապագան մեր մտքերի արդյունքն է, ու ուզում եմ ոգեշնչել, որ չվախենան լայնամասշտաբ մտածելուց»:

Ինչ վերաբերում է մրցակիցներին՝ Նանեն նրանց հետ ծանոթացել է ինստագրամյան հարթակում, սակայն ոչ մի մասնակցի մեջ մրցակցի չի փնտրում.

«Պետք է խոստովանեմ, որ ֆանտաստիկ աղջիկներ կան մրցույթում, բայց ես երբեք ինձ ոչ մեկի հետ չեմ համեմատում, ես անընդհատ կատարելագործվում եմ, ունեմ իմ նպատակը, եւ փորձում եմ անել այն ամենը, ինչն իմ հնարավորությունների սահմանում է: Թե արդյունքն ինչպիսին կլինի, ոչ ոք չի կարող ասել: Համենայն դեպս՝ լարվածություն չեմ զգում, միտքս մաքուր եմ պահում, ու նպատակս Հայաստանը պատվով ներկայացնելն է, ինչը կլինի իմ ամենամեծ հաղթանակը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել