Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանի «Ապրելու ցանկություն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում: Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր:
«Արցախպրեսի» հետ զրույցում Մարիամ Ավետիսյանը նշել է, որ ֆիլմը ցույց է տալիս հետպատերազմյան կյանքն Արցախում, պատերազմի թողած հետեւանքներն այստեղ բնակվող մարդկանց վրա:
«Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին: Անընդհատ մտածում էի՝ ինչ կարող եմ անել հայրենիքիս օգնելու, Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, ինչ-որ բան փոխելու համար: Եվ որոշեցի պատերազմի ավարտից հետո ֆիլմ նկարել Արցախի, արցախցիների մասին: Ֆիլմի անվան շուրջ շատ եմ մտածել։ Եվ երկար քննարկումներից հետո մայրիկիս հետ ընտրեցինք «Ապրելու ցանկություն»֊ը, քանի որ այն բնորոշ է բոլորիս, արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում»,- ասել է նա։ Կինոռեժիսորի խոսքով՝ ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում եւ ունեցել հաջողություններ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:27, 12 սեպտեմբերի
Ջիլիան Անդերսոնը բացահայտորեն խոստովանել է, որ պանսեքսուալ է և առաջին անգամ խոսել է կանանց հետ իր հարաբերությունների մասին14:14, 12 սեպտեմբերի
Սկանդալ Թաիլանդում. բուդդայական վանականին տեսանկարահանել են սեքսով զբաղվելիս. նա մեղադրվում է 2.6 միլիոն դոլար յուրացնելու մեջ13:05, 12 սեպտեմբերի
Եվա Լոնգորիան ցնցել է իր համարձակ տեսքով՝ կաշվե կորսետ, ռետինե լեգինսներ և 90-ականների ոճի ծավալուն կեղծամ12:21, 12 սեպտեմբերի
1 միլիոն դոլարը՝ ականջին. Քայլի Ջենները ցուցադրել է դեղին ադամանդների մի ամբողջ շարան11:43, 12 սեպտեմբերի
Բեն Շիրինյանի «Տնային տնտեսուհին» լիամետրաժ ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում11:19, 12 սեպտեմբերի
Լեդի Գագան առաջին անգամ մայր է դարձել. երգչուհուն նկատել են նորածին երեխայի հետ10:30, 12 սեպտեմբերի
Ջեքի Քենեդիի՝ 380,000 դոլար արժողությամբ «անիծյալ» ժամացույցը. Ինչպես է Քիմ Քարդաշյանը ձեռք բերել լեգենդար Cartier-ը09:00, 12 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 11 սեպտեմբերի
Հազարավոր ուխտավորներ հավաքվեցին տան առաջ «Մարիամ Աստվածածնի դեմքը» տեսնելու. տանտերը չդիմացավ և քանդեց խոհանոցը22:31, 11 սեպտեմբերի
Կարմիր գորգի գաղտնի կանոնները. ում է ամեն ինչ թույլատրվում, և ում վայրկյանների ընթացքում դուրս կշպրտեն21:15, 11 սեպտեմբերի
200,000 դոլար երկրորդ կյանքի հնարավորության համար. Ավստրալիայում մահացածներին սառեցնում են՝ հարյուրավոր տարիներ անց վերակենդանանալու հույսով20:17, 11 սեպտեմբերի
Բեռնար Արնոն դուրս է մնացել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց ցանկից. LVMH-ի գործադիր տնօրենի կարողությունը նվազել է 65 միլիարդ դոլարով