ԽՈՅԵՐ
Այսօր սիրելի էակի համար կենսական նշանակություն կունենա ձեր աջակցությունը, հոգատարությունն ու այն համոզմունքը, որ դուք իր կողքին եք։ Փորձեք արդարացնել սիրելիի սպասելիքները։ Իսկ աստղերը երաշխավորում են, որ նա անպայման կգնահատի ու շնորհակալություն կհայտնի ձեզ դրա համար։
ՑԼԵՐ
Այսօր պետք է ուշադրություն դարձնեք հակառակ սեռի ներկայացուցիչներից նրան, ում անունը կգրավի ձեզ։ Հենց նա մեծ ու կարեւոր տեղ եւ դեր կունենա ձեր կյանքում այսօր. հնարավոր է, որ ամեն ինչ մեկ օրով չսահմանափակվի։ Մի փորձեք գուշակել, դուք դա անպայման կզգաք։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դեկտեմբերի 6-ին միասին արկածներին տրվելու օր։ Անմոռանալի եւ անկրկնելի օր անցկացնելու համար զարկ տվեք ձեր երեւակայությանը եւ երկուսով խենթություններ արեք։ Բայց մի մոռացեք ոսկե միջինի մասին։ Ձեր եւ սիրելիի կյանքը հարցականի տակ մի չդնեք։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ինչ-որ մի պահ կհասկանաք, որ դուք եւ սիրելի էակը տարբեր մարդիկ եք եւ ասես տարբեր լեզուներով եք խոսում։ Սա իհարկե, բավականին տհաճ զգացողություններ կառաջացնի, սակայն որոշ բացահայտումներ իրոք օգտակար կլինեն ձեզ համար։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ասում են՝ անվերջ կարելի է նայե, թե ինչպես է հոսում ջուրը, այրվում կրակը եւ ինչպես են ուրիշները աշխատում։ Հենց վերջինն էլ այսօր վայելելու եք դուք։ Ձեր սիրելի էակը կանգնած է լուրջ խնդիրների առաջ եւ փորձելու է ամեն կերպ լուծել դրանք։ Իսկ դուք հպարտությամբ հետեւելու եք նրան։
ԿՈՒՅՍԵՐ
Դեկտեմբերի 6-ին ձեր ծրագրերը իրականացնելու համար ինչ-որ չնչին մանրուք խանգարելու է ձեզ։ Հենց այդ մանրուքը մեծ նշանակություն ստանա այսօր։ Սա նշանակում է, որ անձնական կյանքում եղած խնդիրները եւս մի քանի օր լուծում չեն ստանա։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր հեշտությամբ նոր բանաստեղծություն, հեքիաթ, պատմվածք կամ երգ կգրեք։ Միգուցե արժե այն ձոնել սիրելի էակին։ Դրանից նրա տրամադրությունը հաստատ կբարձրանա։ Դուք մեծ ուրախություն կպարգեւեք սիրելիին։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր սիրելի էակի մասին մեկ ուրիշը կսկսի հոգ տանել, ինչն իհարկե, դուր չի գա ձեզ։ Սակայն որքան էլ դա ձեզ բարկացնի, խանդելու համար ոչ մի առիթ չեք ունենա։ Ավելի լավ է, այդ երրորդ մարդու մասին զրուցեք սիրելի էակի հետ եւ գովեք նրան։ Դա ավելի գործող տարբերակ է։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորների համար դեկտեմբերի 6-ը հիանալի օր է ծնողների հետ քաղաքից դուրս գնալու համար։ Երեխաներին կարելի է թողնել տանը կամ ինչ-որ մեկի հսկողության տալ եւ հանգստանալ։ Աստղերը հուշում են գնալ անտառ, խարույկ վառել, գինի խմել ու երգել։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Օրը բարենպաստ է սիրելի էակին ծնողների, ընկերների, մտերիմների հետ ծանոթացնելու համար։ Հենց դեկտեմբերի 6-ին հավանականությունը մեծ է, որ նրանք կհավանեն իրար եւ հաճույքով կշփվեն միմյանց հետ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Եթե վաղուց երազում եք այլ քաղաքում կամ երկրում ապրող մեկի հետ սիրավեպ սկսելու մասին, ապա դեկտեմբերի 6-ը ամենահաջողակ օրն է դրա համար։ Նույնիսկ եթե չեք էլ երազել այդ մասին, այսօր նման ծանոթություն հաստատելու հավանականությունը շատ մեծ է։ Աստղերը հաջողություն են մաղթում ձեզ։
ՁԿՆԵՐ
Անցյալ գիշերը ու ձեր երազը մեծ տպավորություն եւ ազդեցություն կունենան ձեզ վրա։ Աստղերը կանխագուշակում են, որ դուք երազում կարող եք այնպես սիրահարվել, որ այդ սերը իրականություն դառնա եւ ամբողջ օրվա ընթացքում լինեք այդ երազի տպավորության տակ։ Բայց ցավոք, ձեր երազների տիրուհին/տերը այդպես էլ չի հայտնվի իրական կյանքում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է