Դիզայներ Ֆաինա Հարությունյանի թիմն իր նոր՝ «NY22» ամանորյա հավաքածուն որոշել է ներկայացնել բոլորովին նոր՝ վիդեո ցուցադրության ձեւաչափով։
Ցուցադրությանը կարող եք հետեւել հենց հիմա՝ FAINA բրենդի Facebook-յան էջում եւ նորաբաց YouTube-յան ալիքում։ Շոուի հեղինակները պնդում են, որ սա նոր խոսք է հայկական նորաեւության ոլորտում՝ նորարական նախագիծ, որը մասշտաբայանության իմաստով նախադեպը չունի։ Բացի այդ՝ այն խոստանում է ինտրինգներ ու անակնկալներ։ Իսկ ի՞նչ Նոր տարի առանց այդ ամին։
Շոուի բեմադրող ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, որը նաեւ Հանրային Հեռուստատեսությամբ հեռարձակվող «Դիմակահանդես» միջազգային մեգանախագծի եւ այս տարի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» ներկայացնող Մալենայի «Քամի-Քամի» երգի տեսահոլովակի ռեժիսորն է։ Նկարահանման գլխավոր օպերատորն Արտյոմ Աբովյանն է։ Դիմահարդար Ագա Քանքանյանն իր թիմի հետ եւս մասնակցել է նախագծին։
Ֆաինան ու նրա թիմը դեռ սեպտեմբերից են սկսել աշխատել հավաքածուի եւ նախագծի շուրջ։ Մի քանի ամսվա մանրակրկիտ աշխատանքի արդյունքում հնարավոր է դարձել այս վառ շոուն, որում ներկայացված են երեկոյան եւ շքեղ, միեւնույն ժամանակ իրական կյանքում կրելու տեսանյունից պրակտիկ զգեստներ։ Գույները, կտորները եւ հագուստի ոճն ընտրված են այնպես, որ յուրաքանչյուր կին եւ աղջիկ այն կրելիս իրեն յուրատիպ, ինքնավստահ եւ կանացի զգա։
Բրենդի ներկայացուցիչները նշում են՝ մոդելների ընտրության հարցում եւս նոր մոտեցումներ են ցուցաբերվել։ Հրավիրվել են հանրությանն անծանոթ աղջիկներ, որպեսզի դիտորդների ուշադրությունը կենտրոնացած լինի հագուստի եւ ոչ թե անձանց վրա։
Դիտում ենք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է