Կաշվե փքաբաճկոնի հետ համադրություն

Եթե դուք ունեք կաշվե փքաբաճկոն կամ պիջակ, ապա նորաձեւ աութֆիթ ստանալու համար կարող եք փորձարկումներ անել ֆակտուրաների հետ։ Օգնության կհասնի տվիդե, թավշյա կամ կաշվե պայուսակը։ Կերպարին համեմունք ավելացնու համար ընտրեք ծավալուն շղթայով մոդելներ։ Ինչ վերաբերում է աքսեսուարի գույնին, ապա խորհուրդ կտանք այն համադրել վերնազգեստի գույնի հետ․ այդպես կերպարը կդառնա ավելի ներդաշնակ եւ ամբողջական։ Հարկ է նաեւ ուշադրություն դարձնել արհեստական մորթուց պատրաստված պայուսակներին, որոնք կաշվե բաճկոնով կերպարն ավելի հարմարավետ են դարձնում:
Օվերսայզ փքաբաճկոնի հետ համադրություն

Օվերսայզ փքաբաճկոնի տարբերակում պայուսակը պետք է ամբողջացնի կերպարը, այդ իսկ պատճառով ավելի լավ է նախապատվություն տալ հստակ երկրաչափական ձեւավորում ունեցող մոդելներին։ Իդեալական ընտրություն կլինի հարթ կամ ասեղնագործված պայուսակը․ դրանք աութֆիթին կավելացնեն դինամիկության եւ կդարձնեն ավելի հետաքրքիր: Բացի այդ, 2022 թվականին օվերսայզ փքաբաճկոնի հետ կարելի է համադրել կաշվե փքված մոդելի պայուսակը։ Բայց մի ընտրեք չափազանց մեծ պայուսակ, հակառակ դեպքում լուքը կլինի շատ ծավալուն եւ ծանրաբեռնված։
Սպիտակ փքաբաճկոնի հետ համադրություն

Սպիտակ փքաբաճկոնի հետ իդեալական կահամադրվի սեւ կաշվե կամ թավշյա պայուսակը։ Հարմար են կառուցվածքային նյութից պատրաստված շոփերները, խոշոր, ինչպես նաեւ կոշտ շրջանակով ուղղանկյուն պայուսակները։
Մոխրագույն փքաբաճկոնի հետ համադրություն

Մինիմալիստական հագուստի երկրպագուները պետք է այս տարբերակը լավ հիշեն: Մոխրագույն փքաբաճկոնի հետ կատարյալ համադրվում է համեստ դեկորով կաթնագույն պայուսակը։ Ինչ վերաբերում է ձեւին եւ չափին, ապա կարճ փքաբաճկոններին կսազեն միջինբ պայուսակները։ Եթե երկար մոխրագույն փքաբաճկոնի համար եք պայուսակ ցանկանում ընտրել, ապա ուշադրություն դարձրեք տոուտներին, հաստ կաշվե շոփերներին, ինչպես նաեւ միջին չափսի կրոս-բոդիներին։
Ծավալուն փքաբաճկոնի հետ համադրություն

Ծավալուն փքաբաճկոնի տարբերակում պայուսակը պետք է «հավաքի» կերպարը։ Հետեւաբար, մենք պետք է ինչ-որ բան շեշտադրենք։ Ամենահաջող տարբերակներից մեկը փափուկ կառուցվածքի պայուսակն է։ Որպեսզի լուքն ավելի թեթեւ լինի այն ընտրեք վերնազգեստի գույնի։ Եթե հակառակը, ապա ուշադրություն դարձրեք փափուկ պայուսակներին, որոնք ունեն զանգվածային շղթա։
Սպորտային փքաբաճկոնի հետ համադրություն

Ինչպիսի պայուսակ է գնել 2022թ․-ի ձմռանը՝ սպորտային փքաբաճկոնի հետ համադրելու համար։ Այստեղ տարբերակները շատ են, այնպես որ կարելի է ընտրություն կատարել։ Օրինակ, դա կարող է լինել նեյլոնե բագետ-պայուսակը, կիսալուսնի ձեւով մոդելը, ինչպես նաեւ փոքր պայուսակ՝ կարճ բռնակներով, որը լավ է պահում ձեւը: Ուշադրություն դարձրեք լուսանկարի կերպարին․ դասական պայուսակը հիանալի համադրվում է սպորտային փքաբաճկոնի հետ։
Սեւ փքաբաճկոնի հետ համադրություն

Սեւ փքաբաճկոնը ձմեռային սեզոնի ամենատարածված վերնազգեստն է: Այն բազմակողմանի է, ամեն ինչի հետ համադրվում է եւ ավելի գործնական է, քան թեթեւ մոդելները։ Ավելի ծավալուն տեսք չունենալու համար առաջարկում ենք այն համադրել միջին չափսի կաշվե պայուսակի հետ։ Ամենահարմար տարբերակը լակոնիկ մոդելի, հարթ ֆակտուրայով, առանց դեկորների պայուսակի ընտրությունն է։ Այն չի ծանրաբեռնի լուքը։ Գույներից ընտրեք սեւ, կաթնագույն, մոխրագույն, շագանակագույն։ Դրանք առավել հաջող են համադրվում սեւ բաճկոնի հետ: Նման պայուսակները հիանալի տարներակ են կապույտ փքաբաճկոնի համար։
Աղբյուրն ու լուսանկարները՝ Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:39, 30 սեպտեմբերի
Ինչու էր Սիլվեստր Ստալոնեն ուզում կոտրել Ռիչարդ Գիրի ատամները11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը10:55, 30 սեպտեմբերի
Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ