NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ջոն Սինգլթոնի «Կրկնակի ֆորսաժ» ֆիլմի մասին է (2003թ.)։
Եվ այսպես…
1.Շատ մեծ հոնորար (ավելի քան 20 միլիոն դոլար) խնդրելուց հետո առաջին «Ֆորսաժ»-ի գլխավոր աստղ Վին Դիզելը դուրս է եկել նախագծից:
2.Դիզելի բացակայության պատճառով ռեժիսոր Ռոբ Քոհենը հրաժարվել է նկարահանել շարունակությունը։ Ռեժիսորի աթոռին բազմեց Ջոն Սինգլթոնը։
3.Նկարահանումները սկսելուց հետո պարզվեց, որ Դևոն Աոկին չունի ո՛չ վարորդական իրավունք, ո՛չ վարորդական փորձ։
4.Ֆիլմից կտրվել է մի տեսարան, որտեղ Բրայանը Լոս Անջելեսից տեղափոխվում է Մայամի։ Այս տեսարանը ցույց էր տալիս, որ Օ'Քոններն գնում է Nissan Skyline GT-R, որով նա մասնակցում է ֆիլմի առաջին մրցավազքին:
5.Ֆիլմի նկարահանումից հետո Փոլ Ուոքերը նվեր ստացավ Nissan Skyline GT-R, որը ցուցադրվել էր ֆիլմի սկզբում։
6.Ֆիլմը հետաքրքիր պահելու համար ռեժիսոր Ջոն Սինգլթոնը հաճախ էր խրախուսում դերասաններին նկարահանումների ժամանակ իմպրովիզներ անել։ Ֆիլմի հումորային պահերից շատերը հենց իմպրովիզներ են։
7.Որպես Վերոնի առանձնատուն օգտագործվող տունը նախկինում պատկանում էր Սիլվեստր Ստալոնեին։
8.Ռեփ երգիչ Redman-ը դիտարկվել է Թեժի դերի համար։ Բայց գրաֆիկայի կոնֆլիկտների պատճառով դերը տրվեց Ludacris-ին։
9.Ֆիլմում նկարահանվելու համար բանակցություններ է վարել Ja Rule-ը, սակայն հրաժարվեց, որովհետև նա ցանկանում էր մարմնավորել Ռոման Փիրսի կերպարը, այլ ոչ թե աննշան դեր։
10.Ֆիլմի պրոդյուսեր Նիլ Հ. Մորիցը խաղացել է ոստիկաններից մեկի դերը։
11.76 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 236 միլիոն դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը